ԻՀՊԿ. Մեր նպատակները հստակ են և մեր ձեռքը ձգանի վրա է
ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի և ռազմածովային ուժերի հրամանատարությունը տարածել է ուղերձ, որում ասվում է. «Մեր նպատակները հստակ են, ձեռքերը ձգանի վրա են։ Մեր աջակցությունը փողոցներում առկա միասնությունն է և պատասխանատուների համախմբվածությունը»։
Pars Today-ի փոխանցմամբ՝ ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի և ռազմածովային ուժերի հրամանատար, գեներալ Մաջիդ Մուսավին ուղերձում հայտարարել է. «Մեր նպատակները հստակ են, ձեռքերը ձգանի վրա են, և մեր աջակցությունը փողոցներում առկա միասնությունն է ու պատասխանատուների համերաշխությունը»։ Բոլոր նրանք, ովքեր ասում են. «Մենք բոլորս իրանցիներ ենք և հեղափոխականներ»։ Եվ ժողովրդի ու պետության երկաթյա միասնությամբ ու հեղափոխության առաջնորդին հետևելով, մենք հանցագործ ագրեսորին կստիպենք զղջալ»։
Ուղերձում ասված է․ «Մեկ Աստված, մեկ առաջնորդ, մեկ ազգ և մեկ ուղի. և դա Իրանի հաղթանակի ուղին է, որն ավելի թանկ է, քան կյանքը»։