Մեկնաբանություն - Սիրիայի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i151968-Մեկնաբանություն_Սիրիայի_վերաբերյալ_Իրանի_դիրքորոշումը_ՄԱԿ_ի_Անվտանգության_խորհրդում
Վերջին տարիներին Սիրիան պատերազմի մեջ է մտել ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորումների դեմ, որոնք գրավել են երկրի մի մասը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2021 14:08 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Սիրիայի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը  ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդում

Վերջին տարիներին Սիրիան պատերազմի մեջ է մտել ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորումների դեմ, որոնք գրավել են երկրի մի մասը:

Պատերազմի ընթացքում հազարավոր մարդիկ են զոհվել, իսկ միլիոնավոր մարդիկ տեղահանվել են երկրի ներսում և դրսում:

Կազմակերպված ագրեսիա իրականացնելով Սիոնիստական ​​ռեժիմը թշնամական գործողություններով սաստկացրել է ճգնաժամը` հարձակվելով Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա: Անվտանգության խորհրդի ձգձգումը մեծ դեր է խաղացել Սիրիայում ճգնաժամի սրման և անկայունության երկարացման գործում:

ՄԱԿ -ում ԻԻՀ մշտական ​​ներկայացուցիչը երեքշաբթի օրը Անվտանգության խորհրդին կոչ է արել Իսրայելի ռեժիմին հորդորել անհապաղ դադարեցնել Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ագրեսիան: Ընդգծելով, որ Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ Իսրայելի ոտնձգությունը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է, Մաջիդ Թախթռավանչին հայտարարել է, որ Սիոնիստական ​​ռեժիմի թշնամական գործողությունները սպառնում են տարածաշրջանային և միջազգային խաղաղությանը և անվտանգությանը:

Նա նաև ընդգծել է Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը շարունակելու անհրաժեշտությունը, հավելելով, որ Իսրայելի գործողությունները սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը և խաղաղությանը:

Քաղաքական փորձագետ Հասան Բեյգին ասում է. «ԱՄՆ -ի միակողմանի գործողությունը Արևմտյան Ասիայում, հանգեցրեց Սիրիայում խոր ճգնաժամի և դարձավ ահաբեկչական գործունեության վտանգավոր օջախ»: 

ԱՄՆ -ն զենք ուղարկելով ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին և անջատողական խմբավորումներին և ՄԱԿ -ի սահմաններից դուրս անօրինական կոալիցիաներ կազմելով՝ աջակցել է Սիրիայի ապակայունացմանը: Այս աջակցությունն ուղղված է դիմադրության շարժման թուլացմանը: Սիոնիստական ​​օկուպացիոն ռեժիմն ավելացրել է ճգնաժամը՝ կազմակերպելով և շարունակելով հարձակումները Սիրիայի վրա և գրավելով նրա տարածքի մի մասը: 

Այս ագրեսիաների ռազմավարական նպատակներից և պատերազմի երկարաձգումը Իսրայելի կողմից գրավված Սիրիայի Գոլանի բարձունքների քաղաքական, իրավական և աշխարհագրական պայմանների փոփոխությունն է:

ՄԱԿ -ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչը այս ագրեսիայի գործողությունները անվանել է Սիրիայում անջատողական գործողություններ և ընդգծել այդ շարժումներին վերջ տալու անհրաժեշտությունը:

Քաղաքական մեկնաբան և Ժնևում Սիրայի բանակցությոնների պետաքան պատվիրակության նադամ Ուսաման Դանվարան ասում է, Իրանը որպես Աստանայի ձևաչափի երաշխավորող կողմ,Սիռիայում ահաբեկչության դեմ պայքարում կառևոր դերակատարություն ունի: Իրանը մասնակցելով Սիրիայում ահաբեկչության դեմ պատերազմին Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությամբ կարող է միջնորդի դեր խաղալ, որն ընդունելի կլինի բոլորի կողմից: 

Տարածաշրջանային և միջազգային ջանքերով և Աստանայի  համաձայնությունները հետապնդելով, Սիրիան ծանր պատերազմի և ահաբեկչական հակամարտությունների փուլից մտել է ճգնաժամի լուծման քաղաքական փուլ և նախապատրաստվել է Սիրիայում կայունությունը վերականգնելու դաշտը, այնուամենայնիվ, այս գործընթացը կարիք ունի ՄԱԿ -ի և խաղաղություն և անվտանգություն փնտրող երկրների լուրջ աջակցության: Անվտանգության խորհրդի նիստում Իրանի ներկայացուցչի խոսքերը արտացոլում են այս տեսակետը: