Մամուլի տեսություն 01.10.2021
Այսօր Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Ադրբեջանի Հանրապետության սահմանի մոտակայքում, մեկնարկում է Իրաբնի բանակի «Ֆաթեհան է Խեյբար» զորավարժությունն, ինչն արժանացել է Բաքվի քննադատությանը:
Իրան օրաթերթ
Խաթիբզադե. ՀԳՀԾ-ի շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն
Ֆչանսիական Le Monde թերթին տված հարցազրույցում, նշելով, որ Իրանը շուտով կվերսկսի ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ Վիեննայի բանակցություններն ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հավելել է. «ԱՄՆ նոր վարչակազմը պետք է որոշի ՝ ցանկանում է պահպանե՞լ Թրամփի ժառանգությունը, թե՝ կառուցել Բայդենի ժառանգությունը»:
Սաիդ Խաթիբզադեն հավելել է, որ այս կապակցությամբ կա երկու կարևոր կետ: Առաջինը. Իրանը քննարկում է բանակցությունները շարունակելու ճանապարհը և այս փուլն ավարտված է, ինչը նշանակում է, որ բանակցություններն անպայման կկայանան: Երկրորդ կետը վերաբերում է նոր կառավարության հետ բանակցակցությունների անցկացմանը, դրա չափերի ու մանրամասների հստակեցմանը, որպեսզի հնարավոր լինի ակտիվորեն և արդյունավետորեն վարել բանակցությունները: Խաթիբզադեն հավելել է, որ այս փուլը դեռ չի ավարտվել:
նա նշել է, որ բանակցությունների նոր փուլին մասնակցելու է Իրանի նոր կառավարությունը:
«Իրանցիները միշտ ցույց են տվել, որ խոսում են ճիշտ, սակայն երկխոսում են դժվար: Սակայն եթե որևէ արդյունքի հասնում են, հստակ արտահայտում են այն ու երբ փաստաթուղ են ստորագրում, ճշգրիտ կատարում են այն»,- ասել է Խաթիբզադեն:
Համշահրի օրաթերթ
Հյուսիսային Կորեան նոր հրթիռ է փորձարկել
Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները ուրբաթ առավոտյան հայտնել են, որ երկիրը նոր զենիթահրթիռային համալիր է փորձարկում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մերժել է ԱՄՆ -ի անվերապահ բանակցությունների առաջարկը ՝ ասելով, որ նրանք վերակառուցում են Հարավային Կորեայի հետ հաղորդակցության ուղին՝ որպեսզի ցուցյ տան, որ Փհենյանը ցանկանում է Կորեական թերակղզում խաղաղության հասնել:
Վերջին տարիներին Հյուսիսային Կորեան Ճապոնական ծովում մի շարք փոքր հեռահար բալիստիկ հրթիռներ է փորձարկել: Իսկ վերջերս, այդ երկիրը ներկայացրեց նաև գնացքի վագոնից արձակված նոր հրթիռը, որն ուղղված էր հավանական հարձակումցի պաշտպանվելուն:
Էթեմադ օրաթերթ
Ադրբեջանի հետ սահմանին մեկնարկում են Իրանի բանակի զորավարժությունները. իլհամ Ալիև, զգուշացիր
Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Քիումարս Հեյդարին հայտարարել է, որ այսօր մեկնարկել է «Ֆաթեհան է Խեյբար» զորավարժությունը՝ զրահատանկային ստորաբաժանումների, հրետանու, անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների կիրառմամբ:
Անդրադառնալով երկրի հյուսիսարևմտյան շրջանում անցկացվող «Ֆաթեհան է Խեյբար» զորավարժությանը, բանակի հրամանատարը հավելել է. «Այս տարածաշրջանում և երկրի տարբեր մասերում մեր զինված ուժերի վարժանքները իրականացվում են մանրամասն պլանավորման հիման վրա և ստորաբաժանումների վարժանքների անցկացման օրացույցային ծրագրով, զենքի փորձարկման նպատակով, և Իրանի աշխարհագրության ցանկացած մասում յուրաքանչյուր ստորաբաժանման մարտունակության գնահատման նպատակով»:
Ջամե Ջամ օրաթերթ
ԱՄՆ -ի զինվորների շրջանում աճել են ինքնասպանությունները
ԱՄՆ պաշտպանության նախարարության տարեկան զեկույցի համաձայն, 2015-2020 թվականների ընթացքում ամերիկացի զինվորների շրջանում ինքնասպանությունների թիվն աճել է գրեթե 41.4 տոկոսով:
Հինգշաբթի օրը հրապարակված զեկույցը ցույց է տալիս, որ ամերիկացի զինվորների շրջանում ինքնասպանությունների թիվը 2020 թվականին աճել է 9,1, իսկ 2018-2020 թվականների ընթացքում՝ 15.3 տոկոսով:
armenpress.am
Արմեն Սարգսյանն ու Ալեն Սիմոնյանը քննարկել են նախագահական և խորհրդարանական ինստիտուտների համագործակցությանը վերաբերող հարցեր
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից՝ մանրամասնելով, որ Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Խորհրդարանի ղեկավարին ութերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի առթիվ՝ նշելով, որ պետության համար պատասխանատու ու դժվարին այս ժամանակաշրջանում Ազգային ժողովն իր գործունեությամբ կնպաստի մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների լուծմանը:
Համակարծիք լինելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին վերապահված է մեծ դերակատարություն, և սպասվում է բավականին ծավալուն աշխատանք՝ զրուցակիցները կարևորել են խորհրդարանի ակտիվ գործունեությունն ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում:
Նախագահ Սարգսյանն ու ԱԺ նախագահը քննարկել են նախագահական և խորհրդարանական ինստիտուտների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:
armenpress.am
Ճապոնիայում ավելի քան 120 ավիաչվերթ են չեղարկել «Մինդուլ» թայֆունի պատճառով
Հոկտեմբերի 1-ին Ճապոնիայի Japan Airlines (JAL) եւ All Nippon Airways (ANA) ավաիաընկերությունների առնվազն 126 չվերթ են չեղարկել Տոկիոյի Հանեդա օդանավակայանում «Մինդուլ» հուժկու թայֆունի պատճառով: Այդ մասին ասված Է օդանավակայանի կայքում զետեղված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Տոկիոյի ծոցում դադարեցված Է լաստանավային հաղորդակցությունը: NHK հեռուստաալիքի տվյալներով՝ փակ են մայրաքաղաքի եւ Նագոյա կենտրոնական քաղաքի միջեւ արագընթացիտկ մայրուղու մի քանի առափնյա հատվածներ:
Տոկիոյի հարեւան Տիբայի պրեֆեկտուրայի Կացուուրա քաղաքի շուրջ 7 հազար բնակիչերի խորհուրդ Է տրվել հեռանալ իրենց տներից սաստիկ անձրեւների եւ սողանքերի սպառնալքի պատճառով:
«Մինդուլ» թայֆունը գտնվում Է Խաղաղ օվկիանոսում՝ Տոկիոյից դեպի հարավ - արեւելք եւ շարժվում Է հյուսիս - արեւելյան ուղղությամբ՝ Հոնսյու կղզու երկայնքով: Քամու արագությունը ցիկլոնի կենտրոնական մասում կազմում Է վայրկյանում 45 մետր, իսկ պոռթկումներինը հասնում Է վայրկյանում 60 մետրի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
Բայդենն ԱՄՆ-ի կառավարության ֆինանսավորումը երկարաձգել է մինչեւ դեկտեմբերի 3-ը ներառյալ
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 30-ին ստորագրել Է փաստաթուղթ մինչեւ դեկտեմբերի 3-ը ներառյալ դաշային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է Սպիտակ տունը: Ավելի վաղ նախաձեռնությունն ստացել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների հավանությունը:
Բացի կառավարության ֆինասավորումից, փաստաթուղթը բովանդակում Է նաեւ դրույթներ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման եւ Աֆղանստանից փախստականների օգնության համար լրացուցիչ միջոցների տրամադրման մասին: Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ում ավարտվում Է 2021 ֆինանսական տարին, սակայն օրենսդիրներն առայժմ չեն համաձայնեցրել հաջորդ տարվա լիարժեք բյուջեն: Այդ առնչությամբ կառավարության ֆինանսավորման ժամանակավոր երկարաձգման այս նախաձեռնությունը պետք Է հաստատվեր մինչեւ մինչեւ հոկտեմբերի մեկը (Արեւելյան ափի ժամանակով, Երեւանի ժամանակով 08:00-ն):
Հակառակ դեպքում երկրին սպառնում Էր նոր «շատդաուն»՝ կառավարության աշխատաքի դադարեցում: Վերջին անգամ դա տեղի Է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 22-ին, ինչի հետեւանքով պետական ծառայողները հարկադիր արձակուրդի են գնացել ռեկորդային երկար ժամանակով՝ 35 օր: Նախագահի կողմից այդ փաստաթղթին հավանություն տալը թույլ Է տալիս խուսափել «շատդաունից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան շարունակում է աշխատել ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ
Ռուսական կողմը շարունակում է աշխատել Բաքվի և Երևանի հետ հայ ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ՝ Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզների տրամադրման դիմաց։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ալեքսեյ Զայցևը։
«Շարունակում ենք աշխատանքն ականապատ տարածքների քարտեզների դիմաց հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ: Համոզված ենք, որ այդպիսի հարցերի շուտափույթ և վերջնական լուծումը կնպաստի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների առողջացմանը»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ https://tass.ru/politika/12546925
Զայցևը նշել է, որ Մոսկվան այդ ուղղությամբ իր աշխատանքում առաջնորդվում է ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով, որոնք «ապագայում նմանօրինակ ողբերգական իրադարձություների բացառման հուսալի երաշխիքն են»:
«Տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղությամբ իր ջանքերում Ռուսաստանը շեշտը դնում է եռակողմ համաձայնագրերից բխող խնդիրների իրագործման վրա»,- ասել է Զայցևը։
Ադրբեջանը մինչ օրս չի հայտնել իր մոտ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հստակ թիվն ու գտնվելու վայրը։
panarmenian.net
ՀՀ-ն ևս 2 մեդալ է նվաճել ծանրամարտի ԵԱ-ում
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում անցկացվող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ևս 2 մեդալ է նվաճել։
Կարեն Մարգարյանը (81 կգ) երկամարտի 330 կգ (153 կգ պոկում, 177 կգ հրում վարժությունում) արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության հաղթող, իսկ Սուրեն Գրիգորյանը (81 կգ)՝ արծաթե մեդալակիր՝ երկամարտում գրանցելով 328 կգ արդյունք, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Հայաստանը երկու տարիքային խմբերում ներկայացված է 17 մարզիկ-մարզուհիներով: Եվրոպայի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 3-ին։
Ավելի վաղ Գառնիկ Չոլակյանը (55 կգ) և Գոռ Սահակյանը (67 կգ) դարձել էին ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող, իսկ Մ23 մրցաշարում հաղթող է դարձել Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ)։
Մինչև 20 տարեկանների աղջիկների մրցաշարում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը երկամարտի 220 կիլոգրամ արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
panarmenian.net
Պարեկային ծառայողներին զենք կրելու իրավունք տվող նախագիծ է քննարկվում
30 սեպտեմբերի 2021 - 18:53 AMT
PanARMENIAN.Net - Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել պարեկային ծառայողներին զենք կրելու իրավունք տվող նախագիծը։
Առաջարկվում է լրացում կատարել ոստիկանության ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու և կրելու կարգը հաստատելու վերաբերյալ որոշման մեջ։
Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս պարեկային ծառայողները իրականացնում են իրենց գործառույթները առանց զենքի, մինչդեռ դրա անհրաժեշտությունը կա։
Նշվում է, որ նրանց ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվել է 40 ժամ կրակային պատրաստականության և տրամադրվել էր 40 փամփուշտ, ավելին՝ ուսուցման նոր փուլի համար նախատեսվում է 44 ժամ և 45 փամփուշտ:
Որոշման նախագիծը օրինական ուժ կստանա միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո: