Մամուլի տեսություն 04.10.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i152344-Մամուլի_տեսություն_04.10.2021
Իրանական թերթերն այսօր անդրադարձել են տարածաշրջանի որոշ կախյալ երկրներին ուղղված ԻԻՀ գերագույն առաջնորդի խոսքերին: Առաջնորդը մասնավորապես նշել է. «Օտարերկրացիներին ապավինելու միջոցով անվտանգություն ապահովելու համար նրանք շուտով ապտակ կստանան»։
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հոկտեմբեր 04, 2021 12:46 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 04.10.2021

Իրանական թերթերն այսօր անդրադարձել են տարածաշրջանի որոշ կախյալ երկրներին ուղղված ԻԻՀ գերագույն առաջնորդի խոսքերին: Առաջնորդը մասնավորապես նշել է. «Օտարերկրացիներին ապավինելու միջոցով անվտանգություն ապահովելու համար նրանք շուտով ապտակ կստանան»։

Քեյհան օրաթերթ

 Օտարերկրացիներին անվտանգության համար ապավինելու համար, նրանք  շուտով ապտակ կստանան

ԻԻՀ ԶՈՒ  գերագույն գլխավոր հրամանատարն օտարերկրացիներին ապավինելու միջոցով անվտանգություն ապահովելն  ուղղակի պատրանք է համարել, ասելով.«Նրանք, ովքեր տառապում են այս պատրանքով, շուտով ապտակ կստանան, քանի որ յուրաքանչյուր երկրի անվտանգությանը, պատերազմին կամ խաղաղությանն օտարերկրյա ուղղակի կամ անուղղակի միջամտությունը ողբերգական աղետ է»: 

Այաթոլլահ Խամենին բարձր է գնահատել զինված ուժերի հեղինակությունն ու հպարտությունը շատ կարևոր և դժվարին փորձություններում, հատկապես ութամյա պարտադրված պատերազմում հավելով. «Զինված ուժերի հեղինակությունը կախված է այնպիսի հարցերից, ինչպիսիք են ուսուցումը, գիտական ​​նախաձեռնություններն ու առաջընթացը, կազմակերպության սարքավորումներն ու կարգապահությունը, սակայն զինված ուժերի հեղինակության ամենակարևոր գործոնը բարոյական, հոգևոր և կրոնական խնդիրներն են»։

 

Խորասան օրաթերթ

Նոր զենք՝ աշխարհը նվաճելու համար

 Tortoise Intelligence կայքը գրել է,. «Արհեստական ​​բանականությունը կարող է ամբողջովին փոխել աշխարհի աշխարհաքաղաքականությունը»: Արհեստական ​​բանականության տեխնոլոգիան արագորեն աճում է և հետագայում կազդի մարդկային կյանքի գրեթե բոլոր ոլորտների վրա:

Ըստ Nature ամսագրի  զեկույցի՝ 1997 թ-ից մինչև 2017-ը, Իրանը արհեստական ​​ինտելեկտի ոլորտում աշխարհում զբաղեցնում է 14 -րդ տեղը և այս ընթացքում արհեստական բանականության ոլորտում  Իրանում լույս տեսած հոդվածների թիվը կազմել է 34028:

Ապագա հետազոտությունների, գիտության և տեխնոլոգիայի «Սինա» ինստիտուտի հետազոտությունների և զարգացման բաժնի զեկույցի համաձայն, Իրանը 7-րդ տեղն է գրավում աշխարհում ամենաշատ մեջբերվող հոդվածներով և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի միակ երկիրն է ամենաշատ մեջբերվող հոդվածների տասնյակում:

 

Արման մելի օրաթերթ

Ազատ ոճի ըմբշամարտի համաշխարհային մրցումներում իրանցի ըմբիշներ Հասան Յազդանիին և Ամիր Հոսեյն Զարեին հաջողվել է նվաճել   ոսկե մեդալը։ Նռանք հաղթելով մրցակիցներին, փոխհատուցեցին Օլիմպիական խաղերում կրած պարտությունը:

 

Քեյհան օրաթերթ 

Ինչո՞ւ սիոնիստները չհամարձակվեցին հարձակվել Լիբանանի համար վառելիք տեղափոխող նավերի վրա

«Հեզբոլլահի» գործադիր խորհրդի նախագահ Սեյեդ Հաշեմ Սաֆի էդ-Դինն ասել է. «Վառելիքի առաքումը Լիբանան ոչ միայն վառելիքի, այլ ծովերի ու օվկիանոսների համար էր»։

«Իսրայելը հայտարարեց, որ չի կարող քայլեր ձեռնարկել Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Լիբանան ուղարկված նավերի դեմ, քանի որ չի ցանկանում «Հեզբոլլահին» ներգրավել ռազմածովային պատերազմում, և դա ցույց է տալիս Իսրայելի թուլությունը, որն ավելացրեց մեր ուժը»․-ասել է Հաշեմ Սաֆի էդ-Դինը:

Ըստ  «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, Սաֆի էդ-Դինն հավելել է․ «Իսրայելը գիտի, որ մեր հրթիռները հասնում են Պաղեստինի օկուպացված տարածքների ամենահեռավոր կետին և մենք կարող ենք կանխել ցանկացած նավի մուտքը Աքա, Հայֆա, Թել Ավիվ կամ որևէ այլ վայր: Կարո՞ղ է Իսրայելը շարունակել այդպես վարվել, եթե հարձակվի իրանական նավերի վրա»:

 

armenpress.am

Կոմունիկացիաների բացման այնպիսի սցենարներ պետք է որդեգրվեն, որ խաղաղ գոյակցության պայմաններ ստեղծեն. Փաշինյան

 

Տարածաշրջանում կոմունիկացիաների բացման այնպիսի սցենարներ պետք է որդեգրվեն, որոնք ոչ թե խորացնեն տարածաշրջանի երկրների և ժողովուրդների մեկուսացումը միմյանցից, այլ ընդհակառակը՝ նրանց խաղաղ գոյակցության համար պայմաններ ստեղծեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտեց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը՝ Լիտվայի վարչապետ  Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարության ժամանակ՝ անդրադառնալով լրագրողների հարցերին:

«Մենք պետք է հետևողական լինենք մեր հռչակած և որդեգրած օրակարգում, նաև՝ մանրամասնենք մեր պատկերացումները բոլոր հարցերի լուծման վերաբերյալ: Ուզում եմ ընդգծել, որ տարածաշրջանային կոմունիկացիաների, հաղորդակցության ուղիների բացումն այս առումով շատ կարևոր է: Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, կոմունիկացիայի բացման այնպիսի սցենարներ պետք է որդեգրվեն, որոնք ոչ թե խորացնեն մեկուսացումը տարածաշրջանի երկրներին և ժողովուրդներին միմյանցից, այլ ընդհակառակը՝ նրանց խաղաղ գոյակցության համար պայմաններ ստեղծեն: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն, ըստ էության, սկսել է ակտվիացնել իր գործունեությունը»,-ասաց Փաշինյանը:

Նա այս համատեքստում դրական համարեց Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Վարչապետը հիշեցրեց՝ ՀՀ-ն իր պատրաստակամությունն է հայտնել՝ սկսելու ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը:

araratnews.am

Իրանը հնարավոր է մասնակցի Տաթևի ճանապարհի կառուցմանը

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին,  Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կազմակերպության գործադիր տնօրենը այցելելու է Հայաստան՝ ծանոթանալու Տաթևի այլընտրանքային ճանապարհի նախագծին։

Իրան-Հայաստան ավտոճանապարհի Որոտանի հատվածը շրջանցելու համար Իրանը կարող է մասնակցել Տաթևի ճանապարհի կառուցմանը: Հայաստանում նախատեսվում է քննարկում Տաթևի ճանապարհի կառուցմանը Իրանի մասնակցության հարցով:

Հայաստանի կառավարությունն արդեն  հայտարարել է, որ Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը հնարավորություն կտա շրջանցել Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածը: Մեկնարկել է նաև Տաթև-Լծեն ճանապարհի շինարարությունը, որը հնարավորություն կտա շրջանցել Տաթևի ոլորանները և ավելի հարմար կլինի մեծ բեռնատար մեքենաների երթևեկության համար:

news.am

Հրապարակվել է «Պանդորայի զեկույցը» համաշխարհային առաջնորդների՝ օֆշորային սխեմաների հետ կապերի մասին.Ալիեւն այդ շարքում է

Լրագրող հետազոտողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) հրապարակել է «Պանդորայի զեկույցը» (Pandora papers) օֆշորային սխեմաներում համաշխարհային առաջնորդների հնարավոր նրեգրավվածության մասին, հաղորդում է The Guardian-ը:

Տեքստում նշված է, որ հայտնի են ավելի քան 100 միլիարդատերերի, 35 համաշխարհային առաջնորդների եւ 400 պետական պաշտոնյաների օֆշորային գործարքները: Լրագրողներն անվանում են տեղի ունեցածը պատմության մեջ խոշորագույն օֆշորային տվյալների հոսք:

Զեկույցում նշված են ավելի քան 600 լրագրողների ռեխորտաժներ 117 երկրներից:

Զեկույցում հայտնված առաջնորդներից է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, գրում է BBC-ն:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքը մեղադրվում է սեփական երկիրը թալանելու մեջ: Pandora Papers-ն մատնանշում է, որ Ալիեւներն ու նրանց մերձավորները կապված են Մեծ Բրիտանիայում ավելի քան 400 միլիոն ֆունտի չափով անշարժ գույքի գործարքներում:

Pandora Papers-ում պարունակում են վկայություններ, թե ինչպես է Ադրբեջանի առաջնորդ Ալիեւի ընտանիքը ձեռք բերել 17 անշարժ գույքի օբյեկտ Մեծ Բրիտանիայում, ներառյալ՝ 33 միլիոն ֆունտ արժողությամբ գրասենյակային շենք իր 11-ամյա որդի Հեյդարի համար:

Շենքը գտնվում է Լոնդոնի ամենաթանկարժեք շրջանում՝ Մեյֆերում, ձեռք է բերվել Mallnick Holdings, ընկերության կողմից, որը պատկանում է Իլհամ Ալիեւի ընտանիքին 2009 թվականից: Մեկ ամիս անց սեփականության իրավունքը վերաձեւակերպվեծ է Հեյդարի անունով:

armlur.am

Ֆրանսիայի վեց դեպարտամենտներում տագնապի բարձր մակարդակ են հայտարարել սաստիկ անձրեւների պատճառով

Ֆրանսիայի հարավ-արեւելքի վեց դեպարտամենտներում եղանակային վտանգի բարձր մակարդակ Է հայտարարվել սաստիկ անձրեւների եւ հեղեղումների ռիսկի պատճառով: Հոկտեմբերի 4-ին այդ մասին հայտարարել Է Meteo France ազգային օդերեւութաբանական ծառայությունն իր Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ժամը 12:00-ից տագնապի «կարմիր» առավելագույն մակարդակ կսահմանվի Բուշ դյու Ռոնի դեպատամենում:

Օդերեւութաբանների տվյալներով՝օրվա ընթացքում այդ տարածաշրջանում սպասվում են 200-ից մինչեւ 240 միլիմետր տեղումներ: Ինչպես նշում Է Meteo France-ը, եղանակային պայմանների բարելավում սպասվում Է սոսկ հոկտեմբերի 4-ի երեկոյան դեմ: Վատ եղանակի պատճաով Էքս Մարսել պետական համալսարանի ղեկավարությունը, որը գտնվում Է Ֆրանսիայի հարավում, հայտարարել Է հոկտեմբերի 4-ին պարապմունքների չեղարկման մասին:

Եղանակային վտանգի «նարնջագույն» նախավերջին մակարդակ Է արդեն գործում Վերին Պրովանսի Ալպերի, Ծովամերձ Ալպերի, Վարի, Վոկլյուզի, Վերին Կորսիկայի դեպարտամենտներում: Meteo France-ում դեպարտամենտների բնակիչներին խորհուրդ են տվել «կանոնավորապես ստուգել ընթացիկ եղանակային իրավիճակի մասին տեղեկատվությունը եւ սահմանափակել ավտոտրանսպորտով երթեւեկությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: