Մամուլի տեսություն 05.10.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i152390-Մամուլի_տեսություն_05.10.2021
Իրանի հյուսիս-արեւմուտքում բանակի լայնածավալ զորավարժություններից հետո Ադրբեջանի նախագահը փոխել է Իրանի վերաբերյալ իր հայտարարությունների տոնը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հոկտեմբեր 05, 2021 06:01 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 05.10.2021

Իրանի հյուսիս-արեւմուտքում բանակի լայնածավալ զորավարժություններից հետո Ադրբեջանի նախագահը փոխել է Իրանի վերաբերյալ իր հայտարարությունների տոնը:

Իրան օրաթերթ

Իրանի արտգործնախարարը հանդիպել է հայ գործընկերոջ հետ. Իրան-Հայաստան տարանցիկ երթուղու վերականգնման ծրագրերը  կիրականացվեն արագ տեմպով

Ընդգծելով, որ Իրանը չի հանդուրժի նոր պահանջներ, Իրանի արտգործնախարարը հավելել է. «Մենք նախագծեր ենք մշակել ՝ տարանցիկ ճանապարհի կառուցման  և Իրանի և Հայաստանի միջև բեռնատարների տեղաշարժը վերականգնելու  նպատակով և րդանք կիրականացվեն արագ տեմպով»:

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում ասել է. «Արդյունավետ և կառուցողական զրույց ունեցանք Հայաստանի արտաքին գործերի նախարար իմ լավ գործընկեր պարոն Արարատ Միրզոյանի հետ»:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Բաքուն պնդում է, որ. Իրան-Ադրբեջան սահմանին երրորդ ուժ չկա

Ադրբեջանի  ԱԳՆ  խոսնակ Լեյլա Աբդուլլահովան հերքել է Իրանի հետ այդ երկրի սահմանին սիոնիստների ներկայության մասին պնդումները:

Ավելի վաղ, Իրանում Ադրբեջանի նոր դեսպանի հավատարմագրերի պատճենի հանձնման արարողության ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլհյանը հայտարարել էր. «Մենք չենք հանդուրժի սիոնիստների  ակտիվ ներկայությունը Ադրբեջանի հետ սահմանին, որն ուղղված է  Իրանի անվտանգության դեմ»: 

 

Համշահրի օրաթերթ

Հայտնի քաղաքական գործիչների թաքնված հարստությունը. Ալիևի ՝ 550 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույքի գործարքը Մեծ Բրիտանիայում  ևՊուտինի սիրուհու շքեղ դղյակըը Մոնակոյում

Գույքային փաստաթղթերի աննախադեպ բացահայտումը, աշխարհի առաջնորդների և միլիարդատերերի թաքնված հարստության կուտակման վայրը, ազդարարում է ստվերային տնտեսության հզոր գործողության մասին `ի շահ հարուստների և հասարակ մարդկանց հաշվին: Մինչդեռ Պուտինի եւ Ալիեւի նման մարդկանց անունները ուշադրություն են գրավում:

վերջերս հրապարակված «Պանդորայի փաստաթղթերը» որում բացահայտվել են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների և մեծահարուստների գաղտնի  ֆինանսական գաղտնիքները,  աշխարհը ցնցեց  երկրորդ անգամ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա ընտանիքը մեղադրվում են իրենց երկիրը թալանելու մեջ. Հետաքննությունների արդյունքում պարզվել է, որ նա Մեծ Բրիտանիայում գնել է ավելի քան 550 մլն դոլարի գույք:

 

Էթեմադ օրաթերթ

Ալիևը փոխել է Իրանի վերաբերյալ իր հռետորաբանությունը

Իրանի հյուսիս-արեւմուտքում բանակի լայնածավալ զորավարժություններից հետո Ադրբեջանի նախագահը փոխել է Իրանի վերաբերյալ իր հայտարարությունների տոնը:

«Բաքուն վարում է անկախ արտաքին քաղաքականություն, և մենք թույլ չենք տալիս որևէ մեկին միջամտել մեր ներքին գործերին: Թե որ երկրի հետ և ինչ մակարդակով ենք մենք շփվում,  դա մեր խնդիրն է: Մենք հայտարարություններ չենք անում այն ​​երկրների վերաբերյալ , որոնք Հայաստանի մտերիմ բարեկամներն ե, եթե նույնիսկ դա մեզ նյարդայնացնում է ու հատկապես եթե այդ երկիրը  մեր հարևանն է»:

Ադրբեջանի  նախագահը հերքել է Իրանի հետ սահմանի մոտ Սիոնիստական ​​ռեժիմի ներկայությունը ՝ պնդելով, որ իր երկիրը վարում է անկախ արտաքին քաղաքականություն:

 

armenpress.am

Փաշինյանը և Շիմոնիտեն ներկա են գտնվել ՀՀ անկախության և հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համերգին

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի կառավարության ղեկավար Ինգրիդա Շիմոնիտեն Կաունասում ներկա են գտնվել ՀՀ անկախության 30-ամյակին և հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համերգին, որում հանդես է եկել Կաունասի ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն ավարտվել է։

 

armenpress.am

Միխեիլ Սաակաշվիլին նշել է հացադուլի դադարեցման պայմանները

  Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան հայտնել է, որ իր պաշտպանյալը կշարունակի հացադուլը, քանի դեռ իրեն չեն ազատել բանտից:

Վրացի քաղաքական գործիչը պահանջում է նաև ազատ արձակել այն մարդկանց, որոնք ձերբակալվել են իր պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես հացադուլ եմ հայտարարել և ցանկանում եմ իմանաք՝ չեմ դադարեցնի այն, մինչև ես և իմ պատճառով ձերբակալված մարդիկ ազատ չարձակվեն»,-ասվում է Սաակաշվիլիի հայտարարության մեջ:

Սաակաշվիլին Վրաստան է ժամանել և ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին: Ավելի վաղ նա հայտնել էր, որ մտադիր է վերադառնալ հայրենիք և մասնակցել ընտրություններին, որոնք անցկացվել են հոկտեմբերի 2-ին:

 

armenpress.am

Վրաստանի վարչապետը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին

 Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ըստ տեղեկությունների՝ Իրակլի Ղարիբաշվիլին և Զաքիր Հասանովը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության, տարածաշրջանի անվտանգության և համատեղ նախագծերի իրականացման վերաբերյալ  հարցեր: Ղարիբաշվիլին և Հասանովը քննարկել են նաև Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ձևաչափով համագործակցությանը վերաբերող հարցեր։

 

panarmenian.net

Ադրբեջանը կարող է Իսրայելից «Հեց 3» ՀՀՊ համակարգ գնել

  Ադրբեջանը կարող է Իսրայելից «Հեց 3» (Arrow-3) հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգ գնել:

Arrow-3-ն իսրայելա-ամերիկյան արտադրության հակահրթիռային համակարգ է, որը նախատեսված է միջին գործողության շառավիղով կառավարվող հրթիռներից պաշտպանվելու համար։ Համակարգը մշակել են իսրայելյան Israel Aircraft Industries-ը և ամերիկյան Boeing կոնցերնը։

Այդ երկու ընկերությունը 2012-ին գործակցության մասին համաձայնագիր են կնքել Arrow-3-ի մասով, գրում է Haqqin.az-ն իսրայելյան NEWSru.co.il-ին հղումով։

Ի տարբերություն Arrow-1 և Arrow-2 համակարգերի, նոր համակարգում կիրառվում է կինետիկ խոցման մարտագլխիկ։ Հրթիռի երկրորդ աստիճանը թույլ է տալիս Arrow-3-ին նախորդ տարբերակից երկու անգամ ավելի հեռու թռչել։

Arrow-3-ը կարող բալիստիկ հրթիռներ որսալ մթնոլորտից դուրս։ Թիրախի խոցումն իրականցվում է ուղիղ նշանառության և խոցման միջոցով։

 

 

panarmenian.net

ԱՆ․ Պատվաստվածների մեծ մասը 31-65 տարիքային խմբում է

 Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` հոկտեմբերի 4-ի դրությամբ, կատարվել է 517,047 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 352,600, երկրորդ` 164,447։

Պատվաստված անձանց մեծ մասը 31-65 տարեկան է, որից առաջին դեղաչափը ստացել է պատվաստվածների 68.1 տոկոսը, երկրորդ` 68.9%-ը, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Ըստ հրապարակված ինֆոգրաֆիկայի, պատվաստվածների միայն 1․6 տոկոսն է օտարերկրացի։

Ինչպես առաջին դեղաչափը, այնպես էլ երկրորդը ստացածների թվում գերակշռում են կանայք՝ 53.6% և 53.4% համապատասխանաբար։

Հոկտեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 265, 317 դեպք, որոնցից 244, 842-ն` առողջացած, 5397-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13,860 պացիենտ:

 

panarmenian.net

Ադրբեջանի ԱԳՆ-ն խոսել է Երևանից «դրական ազդակների մասին»

 Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ Հայաստանից հնչող «դրական ազդակները հույս են ներշնչում, որ այդ գործընթացը կառուցողական ընթացք կստանա», գրում է Interfax.az-ը։

«Ինչպես հայտնի է, մենք պատրաստակամություն ենք հայտնել կարգավորելու հարաբերությունները Հայաստանի հետ և, հիմնվելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքի վրա, բանակցություններ սկսել սահմանների դելիմիտացիայի հարցի շուրջ։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիան երկկողմանի հարց է, և վերջերս մյուս կողմից ստացված դրական ազդակները հույս են ներշնչում, որ այն կառուցողական զարգացում կունենա», - հայտարարել է Աբդուլլաևան։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հարցին՝ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում ասել էր, որ դժվար է պատկերացնել սահմանագծման գործընթացը, այն պայմաններում, երբ գրեթե ամենօրյա պարբերականությամբ հայ-ադրբեջանական սահմանին հնչում են կրակոցներ և տեղի են ունենում տարաբնույթ սադրանքներ, այն պայմաններում, երբ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 12-ին Սոտք-Խոզնավար հատվածում ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:

«Այս իրավիճակից դուրս գալու համար մենք առաջարկել ենք հետևյալ գործողությունները. նշված հատվածում թե Հայաստանի, թե Ադրբեջանի զինված ուժերը հայելային ետ են քաշվում Խորհրդային ժամանակներից ժառանգված սահմանագծից, այդ սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ եւ միջազգային հովանու ներքո մեկնարկում ենք սահմանագծման և սահմանազատման աշխատանքները: Մենք այս առաջարկը պատրաստ ենք կյանքի կոչել ցանկացած պահի»,-ասել է Փաշինյանը։