Մամուլի տեսություն 06.10.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i152518-Մամուլի_տեսություն_06.10.2021
ԻԻՀ արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմն առանց ակնկալիքի Ադրբեջանում չի բնավորվել:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հոկտեմբեր 06, 2021 14:14 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06.10.2021

ԻԻՀ արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմն առանց ակնկալիքի Ադրբեջանում չի բնավորվել:

Աֆթաբե Յազդ օրաթերթ

Իսրայելն առանց ակնկալիքի չէր բնավորվի Ադրբեջանում

Իրանին արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահի ասելով. <Երկրի անվտանգությունն ապահովելու համար օտարներին դմելը տրամաբանական ու խելացի լուծում չէ, որովհետև ուրիշների անօրինական նպատակները և շահերը թերևս կարող են հանգեցնել տարածաշրջանում սպառազինական մրցակցության սրմանը և տվյալ երկրի քայքայմանը: Դրանից բացի, որքան օտար ուժերի դերակատարությունը տվյալ երկրում մեծանա, այդքան կմեծանա նաև այդ երկրի կախվածությունն օտարներից>:

Սեյեդ Քամալ Խառազին նշել է. <Սիոնիստական ռեժիմն առանց ակնկալիքի Ադրբեջանում չի բնավորվել>:

 

Իրան օրաթերթ

Սոցիալական ցանցերի անհանգիստ գիշերը

<Ֆեյսբուք> ընկերությունը հայտարարել է, որ սոցիալական ցանցի աշխատանք խափանման պատճառը եղել է կոնֆիգուրացիաների սխալը:

Հոկտեմբերի 4-ին <Ֆեյսբուք>, <Վաթսափ> և <Ինստագրամ> սոցիալական ցանցերը անհասանելի էին 3.5 միլիարդ օգտատերի համար:

<Ֆեյսբուք> ընկերությունը չի հայտարարել, թե ով է թույլ տվել սխալը: Ընկերության մի քանի աշխատակիցներ, չցանկանալով նեկայանալ, <Ռոյթերս> լրատվական գոծակալությանն ասել են, որ աշխատանքի խափանման պատճառը եղել է ներքին սխալը,  որը կապված է եղել ինտերնետային գերծանրաբեռնվածությունը ղեկավարելու հետ:

 

Համշահրի օրաթերթ

Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժությոնը

Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժության մի մասը տեղի է ունեցել Նախիջևանում, Իրանի հետ սահմանի մոտ:

 

Էթեմադ օրաթերթ

Կոնգրեսում  <Ֆեյսբուք> ընկերության վերաբերյալ  բացահայտում է արվել

<Ֆեյսբուք> ըմկերության արտադրության բաժնի նախկին ղեկավար Ֆրենսիս Հագեն Կոնգրեսոմ քննադատել է ընկերությանը:

Նա նշել է, որ ընկերության ղեկավարությունը գիտի ինչպես ավելի ապահով դարձնել <Ֆեյսբուք> և <Ինստագրամ> ցանցերի աշխատանքը, սակայն չի անում դա, քան որ իր շահերը վեր է դասում մարդկանց շահերից:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Կորոնավիրուսային իրավիճակի վերջին վիճակագրութւոնը

Աշխարհում ավելի քան 18 միլիոն մարդ վարակված է կորոնավիրուսով և այս թիվն արդեն մի քանի օր չի փոխվում:

 

armenpress.am

ԱՊՀ պետությունների ԶՈՒ կապի պետերի համադրման կոմիտեի նիստում քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

 ՀՀ ՊՆ վարչական համալիրում հոկտեմբերի 6-ին մեկնարկել է ԱՊՀ պետությունների զինված ուժերի կապի պետերի համադրման կոմիտեի հերթական նիստը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից՝ մանրամասնելով, որ նիստին մասնակցել են ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի,  Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերի ներկայացուցիչները։

Նիստում  քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։

 

 

armenpress.am

Ցանկանում ենք, որ Իտալիան առավել ներգրավված լինի մեր կրթական համակարգում. ՀՀ նախագահ

 Համոզված եմ, որ Իտալիայի և Հայաստանի միջև ապագայի տեսլականով երկխոսությունը, համագործակցությունը կշարունակվի և իմ այս այցելությունը ոչ միայն կլինի առաջին պատմական պետական այցելությունը, այլև եկող տասնամյակներում հիմք կդառնա Հայաստանի և Իտալիայի միջև ավելի սերտ, ավելի խորը, ավելի ջերմ հարաբերությունների։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-֊ի թղթակիցը Հռոմից, այս մասին նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հետ մամուլի համար արված հայտարարության ժամանակ:

«Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի հետ իրականացվող բազմակողմանի համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, հիմնարար ազատությունների պաշտպանությունը, կայուն զարգացման ու արդյունավետ կառավարման համատեղ ծրագրերը: Մենք նաև ցանկանում ենք, որ Իտալիան առավել ներգրավված լինի մեր կրթական համակարգում, որը մեր ժողովրդին ավելի հաղորդակից կդարձնի իտալական ինքնությանը, մշակույթին և պատմությանը»,- հայտարարեց ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանը կարևորեց երկու երկրների հարաբերությունները, մասնավորապես, զբոսաշրջության բնագավառում՝ հայտնելով, որ Իտալիայի նախագահի հետ առանձնազրույցի ժամանակ ընդգծել են միմյանց մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը:

 «Ե՛վ Իտալիան, և՛ Հայաստանն իրար ցուցադրելու հսկայական պատմամշակութային ժառանգություն ունեն»,- հավելեց ՀՀ նախագահը:

 

 

armenpress.am

Ռուսաստանին եւ Հայաստանին համաձայնություն Է անհրաժեշտ ընդհանուր հարցերի շուրջ միջազգային հարթակներում. Վոլոդին

 Ռուսաստանը եւ Հայաստանը պետք Է համատեղ դիրքորոշում մշակեն իրենց վերաբերող հարցերի շուրջը միջազգային հարթակներում քննակման ընթացքում: Հոկտեմբերի 6-ին այդ մասին հայտարարել Է յոթերորդ գումարման Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ կայացած հանդիպմանը, որն այցով գտնվում Է Մոսկվայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններն առանձնահատուկ են, կրում են ռազմավարական բնույթ»,- ասել Է Վոլոդինը, որի խոսքը բերված Է Պետդումայի կայքում:

Հաղորդագրության համաձայն՝ այդ առնչությամբ խոսնակն առաջարկել Է Հայաստանին կամ Ռուսաստանին վերաբերող հարցերը քննարկելիս շարունակել մշակել երկու երկրների ընդհանուր դիրքորոշում միջազգային հարթակներում:

«Սա միջխորհրդարանական համագործակցության նոր մակարդակ Է, որովհետեւ մենք, որպես կանոն, շատ ենք խոսում բարեկամության մասին, բայց այն պետք Է իրականացվի կոնկրետ քայլերով: Մենք հուսով ենք, որ, կառուցելով աշխատանքը խորհրդանական չափման շրջանակներում, մենք այդ ուղղությունն առանձնացրել ենք որպես հանգուցայիններից մեկը,- ընդգել Է Վոլոդինը:

Քաղաքական գործիչը հիշեցրել Է, որ երկու երկրների պատվիրակություններն աշխատում են շատ հարթակներում, ներառյալ Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովները, ԱՊՀ-ի Միջխորհրդարանական վեհաժողովը եւ Միջխորհրդարանական միությունը: Այդ բոոր կառույցները, նրա կարծիքով՝ պահանջում են համատեղ որոշումների մշակում: Հանդիպման ընթացքում Վոլոդինը նշել Է, որ կողմերն արդեն շատ բան են կարողացել անել երկու երկրների հարաբերությունների զարգացման համար խորհրդարանական չափման շրջանակներում: Ըստ որում նա հույս ունի, որ այդ համագործակցությունը կշարունակի ամրապնդվել:

«Դա անպայման պետք Է օգուտ բերի մեր քաղաքացիների համար: Մենք հանուն դրա ենք աշխատում՝ նրա համար, որ մեր երկրները լինեն ուժեղ, իսկ մարդիկ ապրեն խաղաղության եւ բարեկամության պայմաններում: Դա Է մեր խնդիրը»,- շեշել Է նա: «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր յուրաքանչյուր հանդիպումը լինի քայլ առաջ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում, որոնք թույլ կտան լուծել կոնկրետ հարցեր ի շահ մեր քաղաքացների»,- հավաստիացրել Է Վոլոդինը:

Պետդումայի խոսնակը հիշերել Է, որ Ռուսաստանին եւ Հայաստանին կապում Է Հավաքական անվտանգության պայմանագիրը: Հանդիպման արդյունքներով Սիմոնյաը հայտարարել Է, որ կողմերը «քննարկել են մեծ սպեկտրի հարցեր», եւ շնորհակալություն Է հայտնել Պետդումայի գործընկերներին: Վոլոդինը զրույցը համարել Է բաց եւ վստահալից, շնորհակալություն Է հայտնել պաշտոնակցին, որ պաշտոնում ընտրվելուց հետո իր առաջին այցը կատարել Է Մոսկվա: «Մեզ համար դա կարեւոր Է: Դա, նախ, ընդգծում Է հարաբերությունների մակարդակը եւ հաղորդակցություններ կաուցելու, ինչպես նաեւ այն հարցերը հասկանալու ցանկությունը, որոնք հուզում են ուսական կողմին»,- ասել Է խոսնակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

ՀՀ-ում Sinopharm-ի պակաս է առաջացել

 Հանրապետությունում վերջին օրերին դիտվում է Covid-19-ի դեմ Sinopharm պատվաստանյութի առկա քանակների որոշակի անբավարարություն, առողջապահության նախարարությունը բանակցություններ է վարում հնարավորինս սեղմ ժամկետում նոր խմբաքանակ ներկրելու ուղղությամբ, տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Նշվում է, որ երկու դեղաչափի միջև սահմանված նվազագույն ինտերվալի խախտումը չի վնասում առողջությանը, և ավելի ուշ ժամկետում 2-րդ դեղաչափը ստանալու դեպքում բնավ չի նվազում տվյալ պատվաստանյութի արդյունավետությունը:

Նշվում է, որ ամբողջ աշխարհում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պատվաստանյութերի գլոբալ անբավարարություն՝ պայմանավորված մի կողմից բնակչության շրջանում պատվաստանյութերի պահանջարկի աճով, մյուս կողմից՝ արտադրական գործընթացներով:

Այս համատեքստում բացառություն չէ նաև Հայաստանի Հանրապետությունը: Բացի վերը նշված խնդրից, Հայաստանում առկա է նաև երկիր ժամանող ինքնաթիռային չվերթների սակավություն՝ պայմանավորված Covid-19 համավարակով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լիտվայի կառավարությունից Հայաստանին նվիրաբերված ամերիկյան Moderna ընկերության 50,000 դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը հասել է Հայաստան: Բաշխումից հետո ներկրված խմբաքանակը հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում, տեղեկացրել է առողջապահության նախարարությունը։

 

 

panarmenian.net

Թուրքիայի ռազմական ինքնաթիռները վերջերս դեպի Ադրբեջան ակտիվ թռիչքներ են անում

 Վերջին օրերին, ինչպես և 44-օրյա պատերազմի ժամանակ, թուրքական ռազմատրանսպորտային ինքնաթիռներն ակտիվ թռիչքներ են կատարում Ադրբեջան։ Այդ ակտիվությունը գրանցվում է Ադրբեջանի և Իրանի միջև աճող լարվածության ֆոնին։

«Կարծես, Թուրքիան ավարտել է այն առաքումները, որ կատարում էր Ադրբեջան։ Այդպիսի շարժ չէր գրանցվել 2020-ի Ղարաբաղյան պատերազմի ժամանակվանից ի վեր (դրան նախորդող ժամանակահատվածում և ընթացում)»,-գրել է լրագրող Քայլ Գլենը Twitter-ի իր միկրոբլոգում։

Նա նաև հրապարակել է իրական ժամանակում ինքնաթիռների թռիչքներին հետևող կայքի էկրանի պատկերը՝ հոկտեմբերի 5-ի տվյալներով։ Սքրինշոթում երևում է Թուրքիայի ՌՕՈւ 5 բեռնատար ինքնաթիռ, որոնք թռիչքներ են կատարել դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ։