Մամուլի տեսություն 08.10.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i152634-Մամուլի_տեսություն_08.10.2021
Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ հայտարարության մեջ հայտարարել են. «Միացյալ Նահանգներից դուրս գտնվող ավելի քան 200 լաբորատորիաներում ԱՄՆ -ի և նրա դաշնակիցների կենսաբանական գործունեությունը լուրջ սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի և Չինաստանի անվտանգության համար»:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հոկտեմբեր 08, 2021 05:21 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08.10.2021

Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ հայտարարության մեջ հայտարարել են. «Միացյալ Նահանգներից դուրս գտնվող ավելի քան 200 լաբորատորիաներում ԱՄՆ -ի և նրա դաշնակիցների կենսաբանական գործունեությունը լուրջ սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի և Չինաստանի անվտանգության համար»:

Իրան օրաթերթ

Կրեմլը հայտարարել է, որ Պուտինի և Ռայիսիի  հանդիպումը կարող  կայանալ մինչև այս տարվա վերջ

Կրեմլի խոսնակը հայտարարել է այս տարվա վերջին Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման հնարավորության մասին:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին պատարստակամություն են հայտնել հանդիպել  և հանդիպման ճշգրիտ ժամանակը կորոշվի՝ հաշվի առնելով կորոնավիրուսային իրավիճակը:

 

Համշահրի օրաթերթ

Ռուսաստանն ու Չինաստանը նախազգուշացնում են ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների տանգի մասին

Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ հայտարարության մեջ հայտարարել են.  «Միացյալ Նահանգներից դուրս գտնվող ավելի քան 200 լաբորատորիաներում ԱՄՆ -ի և նրա դաշնակիցների կենսաբանական գործունեությունը  լուրջ սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանի և Չինաստանի անվտանգության համար»:

ՄԱԿ-ի Կենսաբանական զենքի չտարածման հարցերով ԳԱ առաջին կոմիտեի նիստում ընթերցված համատեղ հայտարարության մեջ ասվում է. «Ռուսաստանն ու Չինաստանը Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին կոչ են արել գործել «թափանցիկ և պատասխանատու» և զեկուցել արտասահմանում իրենց կենսաբանական ռազմական գործունեության մասին»:

 

Ջամե Ջամ օրաթերթ

Եմենի բանակն ամերիկյան անօդաչու թռչող սարք է խոցել

Եմենի զինված ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ այդ երկրի բանակը խոցել է  ԱՄՆ-ի արտադրության լրտեսական անօդաչու թռչող սարք, որը թշնամական գործողություններ էր իրականացնում Ջիզանի ճակատում:

Յահյա Սարիհը հայտարարել է նաև  Մաարիբում ամերիկյան լրտեսական «Scan Eagle» անօդաչու թռչող սարքի խոցման մասին:

Վերջին ամիսներին Եմենի բանակը խոցել է նաև սաուդյան կոալիցիայի մի քանի անօդաչու թռչող սարք, որոնք թշնամական գործողություններ էին իրականացնում երկրի  տարբեր շրջաններում:

 

Էթեմադ օրաթերթ

Ագռավների պատճառով, Google- ի նախագիծը դադարեցվել է

Անօդաչու թռչող սարքով հաճախորդներին ուղարկված փաթեթները գողանալու ագռավների փորձըGoogle- ին ստիպել է դադարեցնել փորձնական ծրագիրը:

Ընկերությունը կդադարեցնի փորձարկումը, մինչև մասնագետների հետ խորհրդակցությունների ավարտը, որպեսզի այն չխանգարի կենդանիների բնականոն կյանքին և ընկերությունը  կարողանա ավարտին հասցնել նախագիծը:

«Անօդաչու թռչող սարքի վրա ագռավի հարձակումը  նոր վարք է, որ նկատվել է  է Կանբերայի թաղամասերից մեկում», - հայտարարել է մասնագետներից մեկը:

 

armenpress.am

Զախարովան խոսել է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխության միտումների մասին

 Հարավային Կովկասի տարածաշրջանում աշխարհաքաղաքական կայունության և անվտանգության ապահովումը առաջնահերթ խնդիր է Մոսկվայի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի այն հայտարարությանը, որ Թեհրանը Այսրկովկասում աշխարհաքաղաքական իրադրության փոփոխման միտումներ է տեսնում:

Մարիա Զախարովան այդ համատեքստում անդրադարձել է նախորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպմանը՝ նշելով, որ Ռուսաստանը համապատասխան համապարփակ քաղաքականություն է վարում՝ այդ թվում երկխոսություն պահպանելով տարածաշրջանի բոլոր խաղացողների հետ:

«Երեկ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարները քննարկել են «3+3» ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան): Մեր իրանցի ընկերները դրական են վերաբերվում այս նախաձեռնությանը», - ասել է Զախարովան։

 

armenpress.am

Կորոնավիրուսի բռնկում է արձանագրվել Թբիլիսիի մանկապարտեզներում. փակվել են 14 նախադպրոցական հաստատություններ

  Թբիլիսիում կորոնավիրուսի դեպքերի պատճառով 14 մանկապարտեզ Է փակվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է մայրաքաղաքի Մանկապարտեզների վարչության գործակալությունը:

Մանկապարտեզներն անցել են 12-օրյա կարանտինային ռեժիմի:

Գործակալությունում նշում են, որ Թբիլիսիում պետական մանկապարտեզներն աշխատում են երկրի առողջապահության նախարարության հանձնարարականներով:

Արձանագրության համաձայն, մանկապարտեզը կարանտինային ռեժիմի Է անցնում նույնիսկ այն դեպքում, երբ հայտնաբերել Է վարակման մեկ դեպք, իսկ այն անձինք, ովքեր շփվել են ախահարվածների հետ, անցնում են ինքնամեկուսացման: Նախօրյակին կարանտինի Է անցել մայրաքաղաքի երկու մանկապարտեզ:

Նախադպրոցական հաստատություններում ուսումնա-դաստիարակչական գործընթացն սկսվել Է հոկտեմբերի 4-ին: Թբիլիսիում գործում Է 180 պետական մանկապարտեզ, ուր հաճախում Է ավելի քան 61 հազար երեխա, հաղորդել Է Sputnik-ը:

 

 

armenpress.am

Անկարայում տեղի կունենան քաղաքական խորհրդակցություններ Թուրքիայի և Իրանի միջև

  Թուրքիայի և Իրանի ԱԳՆ փոխնախարարների գլխավորած պատվիրակությունների միջև քաղաքական խորհրդակցությունները տեղի կունենան Թուրքիայի ԱԳՆ-ում հոկտեմբերի 8-ին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հանդիպման ընթացքում կլինի մտքերի փոխանակություն երկկողմ հարաբերությունների վիճակի և հեռանկարների, տարածաշրջանային և միջազգային խնդիրների վերաբերյալ:

 

panarmenian.net

Էրդողանը Փայլանին պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել

 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից խորհրդարան է ուղարկվել 4 պատգամավորի, այդ թվում հայազգի Կարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն:

Փայլանը քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ է:

Միջնորդությունը վերահասցեավորվել է Սահմանադրության և արդարադատության հարցերով խառը հանձնաժողովին, գրում է Ermenihaber-ը։

Միջնորդությունով պահանջ է ներկայացվել դադարեցնել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) 3 և քրդական «Ժողովրդավարական տարածաշրջանային» (DBP) կուսակցության 1 պատգամավորի անձեռնմխելիությունը:

 

 

panarmenian.net

Ռևազյան․ Չգիտենք՝ ով է Բաքվի օդանավի մեջ կամ ինչ բեռ է տեղափոխվում, բայց իրավունք չունեն զենք տեղափոխել

 Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, հոկտեմբերի 6-ին Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով ադրբեջանական ինքնաթիռի թռիչքին ՀՀ օդային տարածքով, ասել է, որ չգիտեն, թե ով կամ ինչ է տեղափոխվել ինքնաթիռով։

Անդրադառնալով այն մտավախություններին, որ կարող են նաև զենք տեղափոխել՝ Ռևազյանն ասել է, որ ըստ միջազգային օրենսդրության իրավունք չունեն քաղաքացիական օդանավով զենք տեղափոխել։

«Մենք չգիտենք՝ ով ա էդ օդանավի մեջ, կամ ինչ բեռ է տեղափոխվում: Սակայն, ըստ միջազգային օրենսդրության, իրավունք չունեն քաղաքացիական օդանավով զենք տեղափոխել: Դա շատ լուրջ խախտում է»,- ասել է Ռևազյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանը երբևէ չի փակել իր օդային տարածքն Ադրբեջանի համար, Բաքուն է դադարել այն օգտագործել 2014-ից։

«Ադրբեջանն էլ իրականում չի փակել իր օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի։ Մենք չենք օգտվել ադրբեջանական օդային տրածքից, քանի որ կոմերցիոն տեսանկյունից ձեռնտու չի եղել»,-ասել է Ռևազյանը:

Հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը սկսել է օգտագործել ՀՀ օդային տարածքը՝ դեպի Նախիջևան ներքին ուղևորատար թռիչքներ իրականացնելու համար։ Այդ մասին հայտարարել է «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերությունը։ Ավիաընկերությունից ասել են, որ Բաքու-Նախիջևան-Բաքու երթուղու փոփոխությունը թույլ կտա կրճատել թռիչքի տևողությունը և նվազեցնել վառելիքի ծախսը։