Մամուլի տեսություն 09.10.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i152742-Մամուլի_տեսություն_09.10.2021
Իրանը վերջերս իր ԱԳ նախարարի Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՌԴ-ից պահանջել է իր դիրքորոշումը պարզել Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ և թույլ չտալ ահաբեկիչների և սիոնիստների ներկայությունը տարածաշրջանում ինչու չէ նաև աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունը:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հոկտեմբեր 09, 2021 14:49 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09.10.2021

Իրանը վերջերս իր ԱԳ նախարարի Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՌԴ-ից պահանջել է իր դիրքորոշումը պարզել Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ և թույլ չտալ ահաբեկիչների և սիոնիստների ներկայությունը տարածաշրջանում ինչու չէ նաև աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունը:

 Էթեմադ օրաթերթ

ՌԴ-ի չի միջամտում Ադրբեջանում Իսրայելի ազդեցության խնդրին

Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձությունները հատկապես Բաքվի քայլը դեպի Հայաստան, Վրաստան և Սև ծով երթևեկող իրանական բեռնատարների ճանապարհը փակելու հարցում և նունպես բազում զորավարժությունների անցկացումն ու Իրանի մասին անսովոր կարծիքներ հայտնելը պատճառ են դարձել, որ Բաքվի ու Թերանի հարաբերությունները հայտնվեն լարված իրավիճակում: Իրանը վերջերս իր ԱԳ նախարարի Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՌԴ-ից պահանջել է իր դիրքորոշումը պարզել Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ և թույլ չտալ ահաբեկիչների և սիոնիստների ներկայությունը տարածաշրջանում ինչու չէ նաև աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունը: 

 

 Քեյհան օրաթերթ

ԱՄՆ-ի Լիբանանում նվաստացավ ու հանձնվեց Հեզբոլլահին

Բրիտանական «Թելեգրաֆ» օրաթերթի վերլուծաբանը համոզված է, որ Սեյեդ Հասան Նասրոլլահի կողմից Լիբանանի վառելիքի ճգնաժամը Իրանի միջոցով կարգավորելու համարձակ քայլը տարածաշրջանային նոր ճարտարապետություն է:

հրապարական վերլուծական հոդվածում Իրանի ճանապարհով Լիբանանի վառելիքի հայթայթումը համարելով Հեզբոլլահի համար մեծ հաղթանակ Փիթեր Ուբորնը գրել է.«Լիբանանում տնտեսական ու հասարարական ճգնաժամի թոհուբոհում այս քայլը մեծ հաղթանակ ու ձեռքբերում էր: Լիբանանի դժվար պայմաններում միայն Հեզբոլլահն է, որ կանգնել է հրապարակի մեջտեղում»: Մի խնդիր, որն ուղեկցվում է Հեզբոլլահի նկատմամբ Լիբանանի հանրային կարծիքի աջակցությամ ուղեկցությամբ, որն իր տեսակով կարող է տարածաշրջանային մասշտաբով ծավալուն փոփոխությունների ցուցիչը լինել: Սրանից առաջ գոյանում էին բենեզինի մեկ մղոն երկարությամբ շարքեր և շատերն սպսում էին, որ կաողանան իրենց մեքենաները բենզինով լիցքավորեն:

 

 Շահրվանդ

 Այստեղ բոլորն ատում էին ամերիկացիներին

Ֆերեշթե Քիանի, Շահրվանդ օնլայն: Այս հանդարդ ու լեռներով պարսպապատված գյուղի խնձորի այգիներում բարձրացվել են սիպտակ դրոշներ: Դրանք ԱՄՆ-ի օդային հարձակումների ընթացքում աֆղանցիների սպանվելու ճշգրիտ տեղն են պարզում: Գյուղի կենտրոնում երևում է մի ավերված շենք, որ մի ժամանակ իրենում պարփակում էր խանութներ: ճանապարհի ներքևի մասում թառել է մի անսարք ու ժանգոտած մեքենա: Այնտեղ նույնպես սպիտակ դրոշակներ են երևում: 

Նրանք հիշեցնում են այն ժառանգությունը, որ ԱՄՆ-ն թողել է  Աֆղանստանի գյուղական բոլոր շրջաններում:

 

 Խորասան

Ուժգին հարված ԿՀՎ-ին

Ամերիկացի լրտեսները աշխարհում ապահով չեն: «New York Times»-ը բացահայտել է, որ հակալրտեսական բաժնի ԱՄՆ-ի ավագ պաշտոնատարները աշխարհի բոլոր տարածաշրջաներում հայտնել են ԿՀՎ-ի կենտրոններում մտահոգիչ քանակությամբ լրտեսների ներկայության մասին, որոնք օտար երկրների կողմից վարձվել են ԱՄՆ-ին լրտեսելու համար և այժմ կամ ձերբակալվել կամ սպանվել են: Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդմամբ «New York Times»-ը գրում է.«Վեջին տարիների ընթացքում, Իրանի, ՌԴ-ի, Չինաստանի ու Պակիստանի նման երկրներում գործող հետախուզական գործակալությունները փորձում են տեղեկատվության աղբյուրներ գտնել ԿՀՎ-ում և որոշ դեպքերում նրանց վերածել են երկկողմ գործակալների»:

 

armenpress.am

Երասխի հատվածում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների արձակած կրակոցից վիրավորվել է հայ զինծառայող

Հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրյանը:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին, ժամը 12:50-ի սահմաններում:

 «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

ՊՆ-ից հայտնում են, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

 

armenpress.am

Հնդկաստանի ԱԳ նախարարը պատմության մեջ առաջին անգամ կայցելի Հայաստան

 Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հոկտեմբերի 12-13-ը կայցելի Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Հնդկաստանի ԱԳ նախարարությունը:

Սա լինելու է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի՝ Հայաստան Հանրապետություն կատարած պատմության մեջ առաջին այցը:

Այցի շրջանակում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների առաջընթացն ու տարածաշրջանային զարգացումները:

Հայաստանում Սուբրամանյամ Ջայշանկարը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ:

 

news.am

Ադրբեջանի դիպուկահարի կրակոցից Մարտակերտի հարակից դաշտում բնակչի մահվան դեպքով հարուցվել է քրգործ․ ԱՀ ոստիկանություն

Արցախի Հանրապետությունում այսօր` հոկտեմբերի 9-ին, ադրբեջանական ԶՈւ կողմից քաղաքացիական անձի սպանելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:Այս մասին հայտնում է ԱՀ ոստիկանությունը։

«Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած քաղաքացիական անձը՝ Մարտակերտ քաղաքի 55-ամյա բնակիչ Արամ Տեփնանցն է:

Դեպքը տեղի է ունեցել կեսօրին՝ Մարտակերտ քաղաքի հարակից դաշտում:

Իրավապահ մարմինները կատարել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն»,- հայտնում են ոստիկանությունից:

 

panorama.am

Թաթոյանն անգլիական եկեղեցու հոգևոր առաջնորդին ներկայացրել է հայ ռազմագերիների տանջանքները

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբի հետ։ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում և հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի զեկույցները, հիմնավոր ապացույցներ։Խոսվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունից՝ շեշտելով, որ անտեսված են միջազգային պահանջները և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը, իսկ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել ևս տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ։