Իրանն ու Սիրիան' երկկողմ հարաբերությունների և ռազմավարական տարածաշրջանային համագործակցության հստակ տեսլականով
«Իրանն ու Սիրիան միասին մեծ քայլեր կձեռնարկեն տնտեսական ահաբեկչության դեմ պայքարում և երկու երկրների ժողովրդին օգնելու գործում»:
Իրանի ԱԳնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այդ մասին հայտարարել է շաբաթ օրը,Դամասկոսում Սիրիայի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ: Աբդոլլահյանը Սիրիա է մեկնել Ռուսաստան և Լիբանան կատարած այցերից հետո:
Իրանի 13 -րդ կառավարության դիվանագիտության առաջնահերթություններից է տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը `տարածաշրջանում կայունության և հավաքական անվտանգության ամրապնդման հեռանկարով, երկկողմ և բազմակողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնումը և տարածաշրջանի երկրներին խրախոըսելը' մասնակցել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանն առանց օտարերկրացիներին հրավիրելու:
Այս ռազմավարությունը փոխել է անվտանգության և ռազմական հավասարումներն ի շահ տարածաշրջանի երկրների: ԱՄՆ-ի ու Իսրայելի և Սիրիայում և Իրաքում նրանց տարածաշրջանային որոշ դաշնակիցների դավադրությունների ձախողումը, որի նպատակն էր տարածաշրջանի երկրներում նոր սահմանների գծագրումն ու երկրների տարանջատումը, այս առումով կարևոր արդյունքներից մեկն է: Արևմտյան Ասիայում քաղաքական իրադարձություններն ու զարգացումները, որոնց ամենավերջին օրինակն ԱՄՆ-ի զինվորականների նվաստացուցիչ հեռացումն էր Աֆղանստանից , այս փոփոխություններից են:
Իրանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադն Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալը համարել է նոր առանցքների առաջացման ու արևմտյան առանցքի անկման նշան և ասել է.«Աֆղանստանի հարևան ու տարածաշրջանի երկրները գիտեն, որ ԱՄՆ-ը չի ընդունում Աֆղանստանում իր քաղաքականությունների ու գործողությունների պատասխանատվությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի այս կարողությունը: Աֆղանստանի իրադարձությունների հաջողության հարցով պետք է բանակցություններ սկսի նրա հարևանների և շահագրգիռ այլ երկրների հետ»:
Չնայած Սիրիան զգալի հաղթանակներ է արձանագրել պայքարի դաշտում, սակայն Իդլիբում տեղի ունեցող իրադարձությունների, օկուպացիայի ավարտի և բոլոր օկուպացված տարածքների մաքրագործման համար , պետք է շարունակի պայքարը, ամրապնդելով ազգային միասնությունը, և այս ճանապարհին Իրանը չի խնայելու իր ջանքերը' Սիրիային օժանդակելու համար:
Արաբական աշխարհի քաղաքական հարցերով վերլուծաբան Աբդոլբարի Աթավանը, նշելով, որ Սիրիայում Իրանի զինվորական ներկայությունը իրավական կարգավիճակ ունի, հստակեցրել է.«Այս ներկայությունը երկակի ուղերձ է փոխանցում ԱՄՆ-ին և Իսրայելին և ներկայացնում է երկարաժամկետ ռազմավարական կոալիցիա Իրանի և Սիրիայի միջև, և ԱՄՆ-ն ու Իսրայելը չպետք է մտածեն Սիրիայից Իրանի հեռանալու մասին»:
Ռազմավարական այս գործակցություն իրականում գործնական պատասխան է ամեիկյան «Կեսարի» օրենքին, որը ձգտում է սովի մատնել Սիրիայի ժողովրդին և բարդացնել այդ երկրի վերակառուցման գործընթացը:
Երկկողմ գործակցության այլ ազդեցությունն է՝ երկկողմ համաձայնությունների իրականացմանը արագ թափ հաղորդելը, որից շահելու են երկու ժողովուրդները : Իրանը, Սիրիան, Իրաքը և Լիբանանն անցնելով տարածաշրջանային հակամարտությունների ու պատերազմի դժվար ու վտանգավոր փուլերից, վճռակամ են ամրապնդել երկկողմ և բազմակողմ հարաբերությունները՝ առևտրական,տնտեսական ու այլ ոլորտներում:
Իրանի ԱԳ նախարարը, շեշտելով , որ Իրանն ու Սիրիան կշարունակեն բանակցությունները քաղաքա-տնտեսական զանազան մակարդակներում, հայտարարել է առաջիկա օրերին Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Մեղդադի Թեհրան այցի մասին: Նա ասել է.«Սա հաստատում է, որ երկու երկրների արտաքին գերատեսչությունները վճռական են տրամադրված' իրականացնելու նախագահների կամքն ու մտադրությունները»:
Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների ընդլայնված հանդիպումների և պայմանավորվածությունների համաձայն, ինչը վկայում է Իրանի և Սիրիայի խորը հարաբերությունների մասին, կարելի է ասել, որ այժմ երկու երկրների ռազմավարական համագործակցության առումով հստակ տեսլական է նախագծվել , տարածաշրջանում ազգային շահերի և հավաքական շահերի շրջանակներում: