Մամուլի տեսություն 11.10.2021
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ հարևաններին և Ասիային առաջնահերթություն տալը և տարածաշրջանի երկրների հետ շփվելն Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է: Նա հավելել է․ «Դեպի Ասիա նայելը չի նշանակում ուշադրություն չդարձնել այլ տարածաշրջաններին, այդ թվում ՝ Արևմուտքին»։
Քեյհան օրաթերթ
Թել Ավիվի բնակիչների ողբալի վիճակը ՝ ըստ իսրայելական «Հաարեց» թերթի
Սիոնիստական ռեժիմը միշտ փորձել է աշխարհին ներկայանալ որպես առանց խնդիրների, հզոր, իրավիճակին տիրապետող և բարգավաճող ռեժիմ: Պատկեր, որը դարձել է աշխարհի այլ հրեաների ձգտումը ՝ խրախուսելով նրանց արտագաղթել և կանխելով հակառակ ուղղությամբ միգրացիան: Բայց եթե նայեք ներքին ԶԼՄ-ների կողմից հրապարակվող տվյալներին, պարզ կդառնա, այս պատկերը չի համապատասխանում իրականությանը:
«Հաարեց» օրաթերթը գրել է․ «Հարյուրավոր անօթևաններ իրենց օրերն են անցկացնում Թել Ավիվի փողոցներում ՝թափառելով և գիշերելով այգու նստարաններին կամ աստիճանների տակ, իսկ նրանք, ովքեր մի փոքր բախտավոր են, քնելու համար գտնում են ավերակ կամ կիսակառույց շենք »:
Շահրվանդ օրաթեթր
Արևելքին նայելը չի նշանակում հեռանալ Արևմուտքից
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, պատասխանելով Մոսկվա կատարած իր այցի և ռուս պաշտոնյաների հետ հանդիպումների վերաբերյալ հարցին և այն հարցին, թե արդյոք հաշվի առնելով ասիական երկրների, այդ թվում ՝ Արևելքի հետ համագործակցության վերաբերյալ 13 -րդ կառավարության տեսակետը, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Արևմուտքի հետ հարաբերություններին կառավարությունն ավելի քիչ տեղ է տալիս, ասել է․ «13 -րդ կառավարության արտաքին քաղաքականությունը ակտիվ, դինամիկ և խելացի դիվանագիտության հավասարակշռված արտաքին քաղաքականություն է»:
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ հարևաններին և Ասիային առաջնահերթություն տալը և տարածաշրջանի երկրների հետ շփվելն Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է: Նա հավելել է․ «Դեպի Ասիա նայելը չի նշանակում ուշադրություն չդարձնել այլ տարածաշրջաններին, այդ թվում ՝ Արևմուտքին»։
Խորասան օրաթերթ
Կրկնակի հարստացում՝ Վիեննայի սեղանին
Արդեն երկուսուկես տարի է, ինչ Իրանը սկսել է նվազեցնել ՀԳՀԾ-ի 26 -րդ և 36 -րդ հոդվածներով ստանձնած պարտավորությունները, և այս միտումը հատկապես ուժեղացել է անցյալ տարվանից ՝ խորհրդարանում համապատասխան օրենքի ընդունումից հետո: Սույն օրենքի 1 -ին հոդվածի համաձայն՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը պարտավոր էր օրենքի կիրառումից հետո մեկ տարվա ընթացքում 20 տոկոս հարստացված նյութերի արտադրությունը հասցնել 120 կգ -ի: Ըստ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի, 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները գերազանցել են խորհրդարանի օրենքով պահանջվող քանակը: Իրազեկ մի աղբյուր «Խորասան» -ին ասել է, որ օրենքի կիրառումից մոտ 10 ամիս անց Իրանի 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները հասել են 190 կիլոգրամի, իսկ մինչև վերջնաժամկետը այդ քանակը կհասնի 240 կիլոգրամի, որը կկազմի խորհրդարանի նախատեսած չափի կրկնակին:
Քեյհան օրաթերթ
Associated Press. Լոնդոնը փողերի լվացման աշխարհի հիմնական կենտրոնն է
Լրատվական աղբյուրները հայտնում են, որ աշխարհի ավելի քան 335 առաջնորդների, քաղաքական գործիչների և միլիարդատերերի գաղտնի կարողությունն ու գործարքները հրապարակվել են աշխարհի ամենամեծ բացահայտումներից մեկում՝ «Պանդորայի փաստաթղթերում»: Ըստ այդ փաստաթղթերի, Լոնդոնը հարկերից խուսափելու և փողերի լվացման հիմնական կենտրոնն է:
Ինչպես հաղորդում է Associated Press- ը, «Պանդորայի փաստաթղթերի» շրջանակում, հրապարակվել է 12 միլիոն գործ, բացահաայտելով Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի հիմնական դերն աշխարհի ամենահարուստ մարդկանց ֆինանսական սկանդալների և հարկերից խուսափելու գործում:
Լոնդոնի անշարժ գույքի շուկան տարիներ շարունակ փորձում է մաքրել իի վատ համբավը՝ հարուստների կարողությունը թաքցնելու ոլորտում: Բրիտանիան առանցքային դեր է խաղացել համաշխարհային կոռուպցիայի և ճեղքերով փողերի լվացման գործում:
yerevan-times.com
Դшտшրшնի որոշմամբ Հրանտ Դինքի ընտանիքը կստանա 1.5 մլն լիրա փոխհատուցում
Թուրքիայի Պետական խորհուրդը (Danıştay-բարձրագույն վարչական դшտшրшն) հաստատել է «Ակոսի» նախկին խմբագիր Հրանտ Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքի, նրանց զավակների՝ Սերա, Դելալ և Արատ Դինքերի 1.5 միլիոն լիրա փոխհատուցման պահանջը բավարարող Ստամբուլի 6-րդ վարչական դшտшրшնի որոշումը։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»:
Պետական խորհուրդն այդպիսով չի բավարարել Թուրքիայի ներքին գործեի նախարարության (ՆԳՆ) բողոքը և ընդունել է Դինքի ընտանիքի այն պնդումը, որ ՆԳՆ-ն ծանր ծառայողական թերացում և օբյեկտիվ պատասխանատվություն է ունեցել ընտանիքի հայր, պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի uպш-նnւթյшն գործում։
Հիշեցնենք, որ Դինքի ընտանիքը Թուրքիայի ՆԳՆ-ի դեմ հայց էր ներկայացրել Ստամբուլի 6-րդ վարչական դшտшրшն։ Նրանք պնդել էին, որ նախարարությունը ծառայողական թերացում է ունեցել Հրանտ Դինքի uպш-նnւթյшն գործում։ Դինքի ընտանիքը պահանջել էր 1.5 միլիոն թուրքական լիրայի փոխհատուցում, որից 500 հազարը՝ նյութական, իսկ 1 միլիոնը բարոյական վն-шuի համար։ Դшտшրшնը միաձայն բավարարել էր հայցը , սակայն ՆԳՆ-ն բnղnքшրկել էր դшտшրшնի վճիռը։
armenpress.am
Իրաքի վարչապետը հայտարարել Է ԻՊ-ի պարագլխի տեղակալին բռնելու մասին
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին հայտարարել Է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության նախկին պարագլխի տեղակալ Սամի Ջասիմին բռնելու մասին, որը պատասխանատու Էր խմբավորման ֆինանսների համար: Այդ մասին վարչապետը հայտնել Է հոկտեմբերի 11-ին Twitter-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես նշել Է Իրաքի վարչապետը, «մինչ անվտանգության ուժերը պահպանել են (երկրի խորհրդրանի) ընտրությունները, հետախուզական ծառայություններից նրանց գործընկերները կատարել են ամենաբարդ գործողություններից մեկը՝ ԻՊ-ի ֆինանսների պատասխանատու Սամի Ջասիմին՝ խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի տեղակալին կալանավորելու համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
lragir.am
Պեսկովը հայտնել է հոկտեմբերի 12-ին Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի հանդիպման նախապատրաստման մասին
Մոսկվայում հոկտեմբերի 12-ին նախապատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այո։ Նման հանդիպում պատրաստվում է»,- ասել է նա՝ ի պատասխան համապատասխան հարցի։
armenpress.am
ՌԴ-ի ԽՕՆ-ի նավերը հրթիռային հրաձգություններ են անցկացրել Ճապոնական ծովում
ՌԴ-ի Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) «Վարյագ» գվարդիական հածանավը եւ մեծ հակասուզանավային «Ադմիրալ Տրիբուց» նավը հրթիռային հրաձգություններ են անցկացրել Ճապոնական ծովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԽՕՆ-ի գծով Արեւելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայության տեղեկատվության ապահովման բաժինը:
«Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Վարյագ» գվարդիական հածանավի եւ մեծ հակասուզանավային «Ադմիրալ Տրիբուց» նավի անձնակազմերը ուսուցման ամառային ժամանակաշրջանի ամփոփիչ ստուգման շրջանակում Ճապոնական ծովում անցկացրել են պլանային վարժանք, որի ընթացքում «Ֆորտ», «Կինժալ» եւ «Օսա» զենիթահրթիռային համալիրների գործնական արձակումներ են կատարել արագընթաց օդային թիրախների ուղղությամբ»,- ասվում Է հաղորդագրության մեջ:
Կրակը բացվել Է թիրախ-հրթիռների ուղղությամբ, որոնք արձակվել են փոքր հրթիռային եւ փոքր հակասուզանավային նավերից: Վարժանքների ընթացքում կատարվել Է տասը հրթիռային արձակում, նշել են մամուլի ծառայությունում: Մարտական վարժանքի իրականացումն ապահովել են 12 մարտանավեր եւ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ապահովման նավեր: Նրանք կատարել են հրթիռային հրաձգությունների շրջանի փակման առաջադրանքները, նշվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: