Մեկնաբանություն- Սիոնիստական ռեժիմի՝ Ադրբեջան ներթափանցման պատճառներն ու հետևանքները
Ադրբեջանի Հանրապետության նավթային և տնտեսական ռեսուրսները, ինչպես նաև այդ երկրի ռազմավարական դիրքն այն գործոններն են, որոնց պատճառով Սիոնիստական ռեժիմը ներթափանցել է այդ երկիր՝ Իրանի գլխավորած Դիմադրության առանցքի դեմ սադրիչ քայլեր իրականացնելու և լրտեսելու համար: Եվ եթե Սիոնիստական ռեժիմի ներթափանցումը չկանխվի, հնարավոր է, որ Ադրբեջանի Հանրապետությունը և տարածաշրջանը հայտնվեն բարդ իրավիճակում:
Սիոնիստական ռեժիմի սադրանքը, օտարերկրյա միջամտությունները և ահաբեկիչների ներկայությունը սրել են Կովկասյան տարածաշրջանում տիրող լարվածությունը: Մի կողմից Սիոնիստական ռեժիմը Ադրբեջանի Հանրապետության տարածքն օգտագործելով, փորձում է հետախուզական և լրտեսական գործողություն իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանի Հանրապետությունը դարձել է չարագործների և սադրիչների հենակետ: Հետևաբար, Ադրբեջանի նավթային ու տնտեսական ռեսուրսները և այդ երկրի ռազմավարական դիրքն Իրանի դեմ լրտեսելու և դիվերսիոն քայլեր իրականացնելու համար, Սիոնիստական ռեժիմի կողմից Ադրբեջանի նկատմամբ մեծ ուշադրության հիմնական գործոններն են:
Սակայն Սիոնիստական ռեժիմի ներթափանցումն Ադրբեջանի Հանրապետություն ոչ միայն չի ծառայի այդ երկրի շահերին, այլև լուրջ սպառնալիք կհանդիսանա երկրի ու տարածաշրջանի համար: Սպառնալիք, որի կրակը չսանձվելու դեպքում, այն նախ կկլանի Ադրբեջանին, ապա՝ տարածաշրջանը:
Այս վերլուծական հոդվածում քննարկելու ենք Ադրբեջանի Հանրապետությունում Սիոնիստական ռեժիմի ազդեցության պատճառները և նրա առաջնորդության նշանակությունն ու շահերը և հետևանքները:
Սիոնիստական ռեժիմն այն առաջին ռեժիմներից էր, որն Ադրբեջանի Հանրապետության անկախացումից հետո ճանաչեց նրա անկախությունը, իսկ դրա դիմաց Բաքուն, ի տարբերություն մուսուլմանական շատ երկրների, ամուր հարաբերություններ հաստատեց Թել Ավիվի հետ: Այսօր Ադրբեջանի Հանրապետությունում Սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու ազդեցությունը տնտեսական, էներգետիկ, հետախուզական և ռազմական ոլորտներում ընդլայնվել է, չնայած թվում է, որ այս տարիների ընթացքում շատ լարվածություններ, որոնում Բաքուն ներգրավված է եղել, պայմանավորված են եղել Սիոնիստական ռեժիմի միջամտություններով:
Սիոնիստական ռեժիմի ռազմավարություններից մեկը, որն այդ ռեժիմն իրականացնում է նաև Ադրբեջանի իր ներկայությամբ, տարածաշրջանը ապակայունացնելն է: Սիոնիստական ռեժիմը փորձում է տարածաշրջանն ապակայունացնելով, ճանապարհ բացել տարածաշրջան ներթափանցելու համար:
Իրանի գլխավորությամբ Դիմադրության առանցքի սանձումը, Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումներից հանրային կարծիքի շեղելը, Ռուսաստանի և Իրանի նկատմամբ ճնշում գործադրելը, անապահովություն առաջացնելը և գոյատևելու փորձերն Ադրբեջան Սիոնիստական ռեժիմի ներթափանցման ամենակարևոր պատճառներն են:
Սիոնիստական ռեժիմն Ադրբեջանի Հանրապետությունում իր ազդեցությունն ընդլայնելով հետապնդում է մի շարք նպատակներ, որոնք են՝ տարածաշրջանի հրեաների ներուժի օգտագործումը, «իրանական սպառնալիքի» մեծացումը, Ադրբեջանի մուսուլմանական և շիա երկրում իր մշակութային ազդեցությունը տարածելը և կովկասյան երկրներում քաղաքական ազդեցության տարածումը, այդ երկրի քաղաքական ու տնտեսական էլիտաների ներգրավումը, ԱՄՆ -ի և Թուրքիայի նման երկրների գործակալների ու տարրերի շահագործումը, Իրանի հյուսիսային սահմաններին ներկայությունը և Ադրբեջանի Հանրապետության հետ ռազմական համագործակցությունն ու տարածաշրջանում հետախուզական ու լրտեսական գործունեություն ծավալելը:
Բացի այդ, Սիոնիստական ռեժիմի արդյունաբերության ոլորտի համար, Ադրբեջանի նավթին և հումքին հասանելիությունը, տարբեր էթնիկ խմբերի հրահրումը, դիվերսիոն գործողությունների համար՝ տարածաշրջանի երկրների տարածքի օգտագործումը, Սիոնիստական ռեժիմի դեմ տարածաշրջանային բլոկի ձևավորման կանխումը, արևմտյան մշակույթի տարածումը և հակաիսլամական ու ոչ կրոնական գաղափարների տարածումը, համարվում են Ադրբեջան Սիոնիստական ռեժիմի ներթափացնման կարևորագույն հետևանքները: