Մեկնաբանություն- Աֆղանստանի վերականգնման վերաբերյալ ամերիկյան նախագծերում համատարած կոռուպցիա է բացահայտվել
CNN հեռուստաընկերությունն իր հրապարակած զեկույցում հայտնել է ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանի օկուպացման շրջանում այդ երկրի վերականգնման նախագծերում համատարած կոռուպցիայի բացահայտման մասին:
Զեկույցում նշվել են բազմաթիվ դեպքեր, ներառյալ կես միլիարդ դոլարի ծախս այն օդանավերի համար, որոնք մոտ մեկ տարի թռիչք են իրականացրել: 85 միլիոն դոլար արժողությամբ մեծ հյուրանոց, որի բացումը երբեք տեղի չունեցավ: Աֆղանստանի բանակի համար հատուկ քողարկման համազգեստի պատվիրում` որը ծախսերին ավելացրեց 28 միլիոն դոլար և Միջերկրական ծովում բժշկական կենտրոնի կառուցումը,ինչը որևէ կապ չունի Աֆղանստանի հետ:
Իհարկե, սա Աֆղանստանում «ԱՄՆ-ի վերականգնման աշխատանքների» շրջանակում իրականացված շռայլությունների, խարդախությունների ու չարաշահումների ցանկի ընդամենը մի մասն է, որն ավելի քան 20 տարվա ընթացքում արժեցել է ավելի քան 145 միլիարդ դոլար և պատրաստվել է այդ պատերազմի հարցով ԱՄՆ հատուկ գլխավոր տեսչի կողմից: Հաշվի առնելով Աֆղանստանի վերականգնման հարցի նկատմամբ զգայունությունը, ԱՄՆ Կոնգրեսը 2008 թվականին ստեղծեց Աֆղանստանի վերականգնման՝ ԱՄՆ-ի հատուկ գլխավոր տեսուչ կամ SIGAR անվան վերահսկողական կառույցը:
Միացյալ Նահանգները, որ 2021 թվականի օգոստոսի վերջին դուրս է եկել Աֆղանստանից, պնդում է, որ վերջին 20 տարիների ընթացքում միլիարդավոր դոլարներ է ծախսել Աֆղանստանի վերականգնման համար: Սակայն այժմ պարզ է դարձել, որ այդ գումարի մեծ մասը վատնվել է: Աֆղանստանի վերականգնման՝ ԱՄՆ-ի հատուկ գլխավոր տեսչի 2021 թվականի մարտին հրապարակած զեկույցի համաձայն՝ ԱՄՆ -ն միլիարդավոր դոլարներ է վատնել Աֆղանստանում այն շենքերի և մեքենաների վրա, որոնք կա՛մ լքված են, կա՛մ քանդված: Զեկույցում ուսումնասիրելով Աֆղանստանում յոթ միլիարդ 800 միլիոն դոլարի ծախսը հայտարարվել է,որ միայն 343 միլիոն դոլարի արժողությամբ շենքերն ու տրանսպորտային միջոցներն են պահպանվել լավ վիճակում:
Աֆղանստանի վերականգնման՝ ԱՄՆ-ի հատուկ գլխավոր տեսուչ՝ Ջոն Սոպկոն ասում է.«Սա փաստ է,ո ր շատ չօգտագործված ներդրումային ակտիվներ ոչնչացվել, կամ լքվել են, ինչը պետք է լրջորեն մտահոգի այդ նախագծերը ֆինանսավորող գործակալություններին»:
SIGAR-ը վերջին տարիներին հրապարակած իր զեկույցներում տեղեկացրել է ԱՄՆ պետական բյուջի, այդ թվում Պենտագոնի, Պետդեպարտամենտի և Աֆղանստանում ՆԱՏՕ -ի գործողությունների ընթացքում միլիոնավոր դոլարների յուրացման ու վատնման մասին: Աֆղանստանի վերակառուցման վերաբերյալ SIGAR- ի 2020 թվականի հոկտեմբեր ամսվա զեկույցը որոշ զարմանալի փաստեր բացահայտեց:
Կոնգրեսը 2002 թվականից 134 միլիարդ դոլար էր հատկացրել Աֆղանստանի վերականգնման համար, սակայն SIGAR- ին հաջողվել է ստուգել միայն 63 միլիարդ դոլարի ծախսը, իսկ մնացած գումարի ճակատագիրն այդպես էլ չպարզվեց: Այդ վերահսկողական կառույցն այն եզրակացության է հասել,որ 19 միլիարդ դոլարը վատնվել է շռայլությունների, խարդախությունների և չարաշահումների վրա:
Աֆղանստանի վերականգնման հարցում ամերիկյան և արևմտյան կառույցների ու կապալառուների սխալ կառավարումից, կոռուպցիայից ու վատնումից բացի, ֆինանսական ու վարչական կոռուպցիայի առկայությունը և բազմաթիվ խախտումները պատճառ դարձան,որ ոչնչանան վերականգնման հետ կապված ֆինանսական ռեսուրսները և այդ գումարները չկարողացան արդյունավետ լինել Աֆղանստանի ժողովրդի համար:
Փաստորեն, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը Աֆղանստանում մարդկանց սպանությունից, անապահովության տարածումից և թմրանյութերց աննախադեպ արտադրությունից բացի, այլ արդյունք չի ունեցել:
Ռենդ ինստիտուտի վերլուծաբան Ջեյմս Դոբբինսն ասում է.«Չնայած շատ քննադատություններ կան Աֆղանստանից ԱՄՆ -ի դուրսբերման քաղաքականության վերաբերյալ, սակայն կան շատերը, ովքեր կարծում են, որ ԱՄՆ-ի միջամտությունը Աֆղանստանում ի սկզբանե սխալ էր և դատապարտված էր կործանման»: