Մամուլի տեսություն 15.10.2021
Հայաստանը հույս ունի մոտ ժամանակներս Իրանի հետ Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի պայմանագիր ստորագրել:
Իրան օրաթերթ
Հայաստանը հույս ունի մոտ ժամանակներս Իրանի հետ պայմանագիր ստորագրել Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի ստեղծման վերաբերյալ
Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանի գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ ասուլիսում:
«Ինչ վերաբերում է Պարսից ծոց-Սև ծով նախաձեռնությանը, ես կարող եմ թերևս ամենաթարմ տեղեկությունը ասել. իրանական կողմի հետ երեկ ենք քննարկել կրկին այս հարցը, և կարող եմ ասել, որ այս ծրագրի առումով, այս համաձայնագրի առումով ևս իրադարձությունները բավականին դինամիկ են զարգանում, և հուսամ՝ մոտ ապագայում արդեն նույնիսկ կունենանք ստորագրված համաձայնություն այդ փաստաթղթի շուրջ», - հայտարարեց Միրզոյանը։
Համշահրի օրաթերթ
Իրաքի խորհրդարանական ընտրություններում ահղթել է Սադր դաշինքը
Սադրը ստացել է 70 տեղ, առանց դաշինք ունենալու մրցարշավին մասնակցող քաղաքական կուսակցությունների և խմբերի հետ: Սադրի հիմնական մրցակիցները, ստացել են 40 և 20 տեղ:
Էթեմադ օրաթերթ
Իրանը ձեռք է բերել հրթիռների սառը արձակման տեխնոլոգիա
Իրանը ձեռք է բերել հրթիռների ուղղահայաց արձակման Cold Launch տեխնոլոգիա: Հրթիռների արձակման այս տեխնոլոգիայի ժամանակ, առաջինը շարժիչը միանումէ հրթիռի արձակումից հետո:
Ջամե Ջամ օրաթերթ
ՀԳՀԾ-ի շուրջ արևմտյան պաշտոնյաների միջև լարվածությունն Էնրիկե Մորայի Իրան այցի նախօրեին
Ամերիկացի և եվրոպացի դիվանագետները պնդում են, որ իրանական միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակը վատթարանում է ՝ սպառնալով, որ բոլոր տարբերակները սեղանին են, եթե Իրանը չվերադառնա ՀԳՀԾ:
Վիեննայի բանակցություններին Իրանի չվերադառնալու կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի անտեղի սպառնալիքներից հետո, ամերիկացի մյ մի շարք այլ պաշտոնյաներ կրկնել են Իրանիդ եմ ուղղված մեղադրանքները:
ԱՄՆ պետքարտուղարի, ինչպես նաև ԱՄԷ-ի ու Սիոնիստական ռեժիմի հակաիրանական հայտարարություններից հետո, ամերիկացի մի շարք պաշտոնյաներ սպառնացել են, որ եթե Թեհրանը չկարողանա վերադառնալ միջուկային գործարքին, Վաշինգտոնը կքննարկի բոլոր տարբերակները:
armenpress.am
Թուրքիան Սիրիայի հյուսիսում քայլեր կձեռնարկի YPG-ի (PKK- ի սիրիական թև) դեմ այնտեղ, որտեղ Էրդողանը կասի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում գործող YPG (PKK- ի սիրիական թև) զինյալների դեմ քայլեր կձեռնարկվեն այն ժամանակ և այն վայրում, որտեղ կորոշի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Թուրքիան լուրջ է վերաբերվում բոլոր պայմանավորվածություններին և խստորեն կատարում է իր պարտավորությունները: Սա վերաբերում է ոչ միայն Սիրիայի հյուսիսին, այլ նաև այլ շրջանների: Մենք թույլ չենք տա ձևավորել ստատուս-քվո, որը ոտնահարում է մեր երկրի ազգային շահերը»,- ընդգծել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ Անկարան ուշադիր հետևում է Իրաքում, Սիրիայում, Էգեյան և Միջերկրական ծովերում (այդ թվում ՝ Կիպրոսի հատվածում) տեղի ունեցող բոլոր գործընթացներին:
Միեւնույն ժամանակ, Աքարը նշել է, որ Թուրքիան թույլ չի տա PKK / YPG-ի վերահսկողության տակ գտնվող գոտու ձեւավորում իր հարավային սահմանների մոտ:
Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն նշել էր, որ Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) իրականացրած հարձակումների համար պատասխանատու են նաև Ռուսաստանը և ԱՄՆ-ն: Նա ՌԴ-ին և ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում իրենց խոսքը չպահելու և պարտավորությունները չիրականացնելու մեջ:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք չեն պահում իրենց խոսքը, մեզ մնում է միայն մի բան` ինքնուրույն անել մեր գործը»,- ասել էր նա: Չավուշօղլուն հավելել էր, որ Թուրքիան կարող է նոր ինքնուրույն ռազմական գործողություն իրականացնել: Նախորդ շաբաթ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի կողմից սպանվել էին 2 թուրք ոստիկան, 2-ը՝ վիրավորվել: Անդրադառնալով այս դեպքին` Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան վճռական է իր դեմ ծառացած սպառնալիքները վերացնելու հարցում, և դա կանի Սիրիայում առկա ազդեցիկ ուժերի կամ սեփական ուժերի գործադրմամբ:
Նա հայտարարել էր, որ թուրք ոստիկանների սպանությունը հատել է իրենց համբերությունը:
armenpress.am
Հացադուլ հայտարարած Սահակաշվիլին համաձայնել է բուժզննում անցնել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին համաձայնել է բուժզննում անցնել կալանավայրի բժիշկների կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Գեորգի Գելխաուրին:
«Շատ կարևոր է, որ նրան այցելի իր անձնական բժիշկը, սակայն դա նրան թույլ չեն տալիս: Սպեկուլյացիաներից խուսափելու նպատակով նա համաձայնել է հանդիպել տեղի բժիշկների հետ, սակայն կարևոր կլիներ նրա անձնական բժշկի այցելությունը», - ասել է նա:
Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին այդ երկրում ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին: Նա իրեն քաղբանտարկյալ է հայտարարել և հացադուլ է սկսել:
Երկրի իշխանությունները մեղադրում են նրան Վրաստանում պետական հեղաշրջում ծրագրելու մեջ:
armenpress.am
Թուրքիայի արտգործնախարարը կրկին մեղադրել է ՌԴ-ին և ԱՄՆ-ին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Նիկարագուայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ պայքարին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Չավուշօղլուն նշել է, որ Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) իրականացրած հարձակումների համար պատասխանատու են նաև Ռուսաստանը և ԱՄՆ-ն:Նա ՌԴ-ին և ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում իրենց խոսքը չպահելու և պարտավորությունները չիրականացնելու մեջ:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք չեն պահում իրենց խոսքը, մեզ մնում է միայն մի բան` ինքնուրույն անել մեր գործը»:Թուրքիան կարող է նոր ինքնուրույն ռազմական գործողություն իրականացնել:
Նախորդ շաբաթ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի կողմից սպանվել էին 2 թուրք ոստիկան, 2-ը՝ վիրավորվել:
Անդրադառնալով այս դեպքին` Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան վճռական է իր դեմ ծառացած սպառնալիքները վերացնելու հարցում, և դա կանի Սիրիայում առկա ազդեցիկ ուժերի կամ սեփական ուժերի գործադրմամբ:
Նա հայտարարել էր, որ թուրք ոստիկանների սպանությունը հատել է իրենց համբերությունը:
panarmenian.net
AstraZeneca-ի և «Սպուտնիկ Լայթш» համադրումը լավ արդյունք է տվել
Կորոնավիրուսի դեմ AstraZeneca և «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութերի համադրումը լավ արդյունք է տվել։ Այդ են վկայում Արգենտինայում անցկացված համատեղ հետազոտությունները, հայտնել է Ռուսաստանի Ուղիղ ներդրումների հիմնադրամը։
Ըստ դրա, հետազոտությունները նաև ցույց են տվել, որ «Սպուտնիկ Լայթ» և Moderna պատվաստանյութերի համադրումը և որպես բուստեր դրանց կիրառումը հզորացրել է Covid-19-ի դեմ մյուս պատվաստանյութերից իմունային պատասխանը։
Ըստ հետազոտության, «Սպուտնիկ Լայթի» կոմբինացիան AstraZeneca-ի, Moderna-ի, CanSino-ի և Sinopharm-ի արտադրության պատվաստանյութերի հետ պատվաստումից 14 օր անց ավելի բարձր իմունային պատասխան է առաջացրել՝ օրիգինալ կոմբինացիաների համեմատ։
Հիմնադրամը հայտնել է նաև, որ «Սպուտնիկ Լայթի» արդյունավետությունը կորոնավիրուսի «դելտա» շտամի դեմ կազմել է 70%։
«Սպուտնիկ Լայթը» կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին բաղադրիչն է։ AstraZeneca-ն և «Սպուտնիկ V»-ին կիրառվում է նաև Հայաստանում։
panarmenian.net
«Սպուտնիկ Լայթի» արդյունավետությունը կովիդի «դելտա» շտամի դեմ 70% է
«Սպուտնիկ Լայթի» արդյունավետությունը կորոնավիրուսի «դելտա» շտամի դեմ կազմել է 70%։ Այդ են վկայում Գամալեայի անվան կենտրոնի հետազոտման արդյունքները, որոնք հրապարակվել են medRxiv պորտալում, տեղեկացնում է Ռուսաստանի Ուղիղ ներդրումների հիմնադրամը։
Ըստ հոդվածի, կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը 70% արդյունավետություն է դրսևորել վարակի «դելտա» շտամի դեմ՝ պատվաստմանը հաջորդած 3 ամսում։ Մինչև 60 տարեկան տարիքային խմբում պատվաստանյութի արդյունավետությունը գերազանցել է 75%-ը, գրում է Interfax-ը։
Ընդ որում, պատվաստանյութի արդյունավետությունը «դելտա» շտամի դեմ մինչև 60 տարեկան տարիքային խմբում գերազանցել է 75%-ը, իսկ արդյունավետությունը ծանր դեպքերի և հոսպիտալացման պարագայում «ավելի բարձր է» եղել։
Հետազոտությունն իրականացվել է ընթացիկ տարվա հուլիսին՝ Մոսկվայում, «Սպուտնիկ Լայթով» պատվաստված 28,000 անձի տվյալների ուսումնասիրության հիման վրա՝ 5․6 մլն չպատվաստված ռուսաստանցիների համեմատությամբ։
«Սպուտնիկ Լայթը» կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին բաղադրիչն է։ «Սպուտնիկ V»-ին կիրառվում է նաև Հայաստանում։