Մամուլի տեսություն 16.10.2021
«Աֆթաբե Յազդ» օրաթերթը գրել է Ադրբեջանը անվտանգության, տնտեսական ու հասարակական առումով խոցելի իրավիճակում էգտնվում և Թեհրանի հետ առճակատվելը կորող է այս բաքվի վրա շատ ծանր նստել:
Քեհյան օրաթերթ
«Չար խռովություն» Լիբանանում պատերազմ հրահրելու համար
Անցյալ հինգշաբթի օրտ Լիբանանը Բեյրութի պայթյունի գործով դատավորի դեմ խաղաղ ցույցի ականատեսն էր, որն ավարտվեց բողոքարարների դեմ կրակոցներով, 7 մարդու սպանությամբ ու 60 մարդու վիրավորվելով, որ հասավ մինչև հրթիռների արձակման: Հեզբոլլահ ու Ամալ շարժումները այս աղետը համարել են «Չար խռովություն» և այս հարցում պատասխանատու են համարում «Սամիր ՋաՋաի» ղեկավարությամբ արևմտամետ շարժմանը, որոնք «ներքին պատերազմ հրահրելու նպատակ ունեն:
ՊԲ-ն հերքում է «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին տեղեկությունները
ԼՂՀ-ի պաշտպանության բանակը հերքում է «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին տեղեկությունները:
«Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող տեղեկությունները "պաշարված" դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։ Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ դրանք նպատակ ունեն ինչ ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասվում է ՊԲ ֆեյսբուքի էջում։
panarmenian.net
Օսկանյան․ Շատ կուզեի՝ Փաշինյանը չկրկնի իր նախկին սխալը և անպատրաստ չգնա բանակցելու
Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ղարաբաղյան սպասվող բանակցություններում հայկական նոր օրակարգի ձևավորման անհրաժեշտության մասին իր հոդվածում նշել է, որ ամեն ինչ կորած չէ, շատ բան կարելի է վերականգնել և ցանկություն հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկրկնի իր նախկին սխալները և անպատրաստ չգնա բանակցությունների։
Հոդվածում, մասնավորապես, ասվում է․
«Դատելով լրահոսից՝ կարելի է ենթադրել, որ շուտով կվերսկսվեն ղարաբաղյան բանակցությունները Մինսկի խմբի շրջանակում։ Թե ինչ զարգացում կունենա այդ գործընթացը, դժվար է կանխատեսել՝ հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմի արդյունքում ստատուս քվոն գլխիվայր փոխվել է։ Նույնիսկ համանախագահ երկրների հմուտ դիվանագետների համար է այսօր դժվար կողմնորոշվել, թե ինչ դիրքորոշում է պետք ունենալ և հատկապես ինչ սկիզբ ազդարարել այս նոր գործընթացին։
Մի կողմից հազիվ թե այսօր համանախագահ երեք երկրների դիրքորոշումները նախկինի նման միահունչ լինեն՝ հաշվի առնելով Ռուսաստանի խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում և, բնականաբար, այդ երկրի ուժեղացած դիրքերը քաղաքական հարթությունում։ Մյուս կողմից, համանախագահ երկրները չգիտեն, թե կողմերն ինչ դիրքորոշումով կներկայանան բանակցային գործընթացին։
Հայկական կողմի՝ կարևոր այս առաջին հանդիպմանը ներկայացնելիք օրակարգը մեծապես կպայմանավորի, թե փաստաթղթային ինչ բովանդակություն կձևավորվի և կամրագրվի բանակցությունների հետագա ամբողջ ընթացքում։
Մինսկի խումբն իր գործունեության նախորդ քսանհինգ տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հինգ առաջարկություն է ներկայացրել։ Այդ հինգ առաջարկություններից յուրաքանչյուրն առանց բացառության արտացոլել է այդ օրվա Հայաստանի իշխանությունների՝ Ղարաբաղի հարցում որդեգրած սկզբունքները և վարած քաղաքականությունը։
armenpress.am
ՀՀ առողջապահության նախարարը չի բացառում թեստավորման պահանջը շաբաթը մեկ դարձնելը
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը արդյունավետ է համարում նախարարության՝ 14 օրը մեկ մարդկանց պարտադիր թեստավորվելու պահանջը: Նախարարությունն այժմ ուսումնասիրում է այլ երկրներում թեստավորումների պարբերականությունը և չի բացառում, որ առաջիկայում Հայաստանում պահանջեն թեստավորվել շաբաթը մեկ անգամ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նախարարն ասաց հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը:
Նրա խոսքով՝ նման պահանջ սահմանելու իմաստն այն է, որ թեստավորվելուց հետո դրական պատասխան ստանալու պարագայում մարդիկ ինքնամեկուսանան, չգնան աշխատանքի, չվարակեն իրենց գործընկերներին, ընկերներին, անձանց, որոնց հետ հաղորդակցվում են:
Անդրադառնալով պատվաստումներին՝ նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 15-ին իրականացվել է մոտ 17 հազար պատվաստում: «Սա կրկնվող ցուցանիշ է: Վերջին շաբաթվա ընթացքում նման բարձր ցուցանիշը պահպանվում է, և մենք ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթ պատվաստվողների թիվն ավելի կմեծանա»,-ասաց նա ու հավելեց, որ պատվաստումների աճին զուգահեռ մեծանում է նաև կորոնավիրուսով վարակվածների թիվը:
Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ առողջապահական համակարգը գերլարված է: «Աշնանն առհասարակ հիվանդացության աճ է գրանցվում: Արդեն 1800-ից 1900 նոր մահճակալ է տրամադրվում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, բայց մեր ռեսուրսներն անվերջ չեն. դա միայն մահճակալներին չի վերաբերում, առաջին հերթին՝ բուժաշխատողներին: Մենք պետք է ամեն ինչ անենք հնարավորինս զսպելու առաջիկա երկու կամ երեք շաբաթների ընթացքում հիվանդության տարածումը»,-ընդգծեց նախարարն ու քաղաքացիներին հորդորեց դիմակ կրել փակ տարածքներում, քանի որ դա կարող է կյանքեր փրկել:
2021-ի հոկտեմբերի 1-ից ուժի է մեջ է մտել ՀՀ առողջապահության նախարարի հրամանը՝ ըստ որի բոլոր տնտեսավարողների աշխատակիցները 14 օրը մեկ պարտադիր ՊՇՌ թեստ պետք է հանձնեն կամ պատվաստվեն։