Մամուլի տեսություն 16.10.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i153298-Մամուլի_տեսություն_16.10.2021
«Աֆթաբե Յազդ» օրաթերթը գրել է Ադրբեջանը անվտանգության, տնտեսական ու հասարակական առումով խոցելի իրավիճակում էգտնվում և Թեհրանի հետ առճակատվելը կորող է այս բաքվի վրա շատ ծանր նստել:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հոկտեմբեր 17, 2021 04:22 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 16.10.2021

«Աֆթաբե Յազդ» օրաթերթը գրել է Ադրբեջանը անվտանգության, տնտեսական ու հասարակական առումով խոցելի իրավիճակում էգտնվում և Թեհրանի հետ առճակատվելը կորող է այս բաքվի վրա շատ ծանր նստել:

 Քեհյան օրաթերթ

«Չար խռովություն» Լիբանանում պատերազմ հրահրելու համար

Անցյալ հինգշաբթի օրտ Լիբանանը Բեյրութի պայթյունի գործով դատավորի դեմ խաղաղ ցույցի ականատեսն էր, որն ավարտվեց բողոքարարների դեմ կրակոցներով, 7 մարդու սպանությամբ ու 60 մարդու վիրավորվելով, որ հասավ մինչև հրթիռների արձակման: Հեզբոլլահ ու Ամալ շարժումները այս աղետը համարել են «Չար խռովություն» և այս հարցում պատասխանատու են համարում «Սամիր ՋաՋաի» ղեկավարությամբ արևմտամետ շարժմանը, որոնք «ներքին պատերազմ հրահրելու նպատակ ունեն:

 

«Աֆթաբե Յազդ» օրաթերթ
 
Լարում Կովկասում
 
Հպանցիկ հայացք նետելով Ադրբեջանի ներքին ու արտաքին քաղաքականությանը, այս երկրիը դեռևս գտնվում է գորշ իրավիճակում այն էլ այն տարածաշրջանում, որ կանգնած բազում բարդությունների ծագման վտանգի առջև: Իրանի մեծ ժողովրդից հեռու մնալը բազում հետևանքներ է ունենալու Ադրբեջանի իշխանության համար: Ադրբեջանը պետք է գիտակցի, որ գտնվում է այնպիսի տարածաշրջանում ու պայմաններում, որ ինչ-որ կերպ աշխարհաքաղաքական կծկումների մեջ է և առանց հաշվի առնելով Իրանի ժողովրդի շահերը Կովկասի տարածաշրջանում առկա այս սպազմը կարող է չափազանց անկանխատեսելի լինել: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Կովկասի տարածաշրջանում առկա են աղքատությունը, թափառականությունը և ավերիչ պատերազմները: Ադրբեջանը միայն Իրանի հետ միանալով և ուղեկցությամբ կկարողանա գտնվել կարևոր տարածաշրջանում: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ղարաբաղյան հակամարտությունը միջազգային նշանակությամբ տարածաշրջանային մեծ ու ավելի մեծ նախագիծ է, որ շարունակ սպառնում է Բաքվին: Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը մի կողմից և մյուս կողմից տարածքային ամվողջականության հարցը Հայաստանի ու Բաքվի միակ մարտահրավերները չեն լինելու: Կան հիմքեր, որ համոզված լինենք կամ վախենանք, որ ԿՈվկասի այլ տարածաշրջաններում այս երկու երկրի անցանկալի փորձը կարող է մտնել այս հարթության մեջ: Ադրբեջանը տարանցային երկիր է, հետևաբար Իրանի հետ հարաբերությունների ամրապնդումը կարող է ապահովել երկու ժողովուրդների շահերը, իրականում պատմական տեսակետից մի ժողովուրդ են: Բաքվի կառավարության պատասխանատվությունները և առաջիկա մարտահրավերներում մեծ որոշումների ընդունումը կարող են Բաքվի օգտին լինել:
 
 
 Խորասան օրաթերթ
 
Լիբանանը գնո՞ւմ է դեպի նոր քաղաքացիական պատերազմ
 
Երբ միայն մի քանի ամիս է մնացել Լիբանանի պառլամենտական ընտրություններին և այն դեպքում, երբ այս երկրիը հեռանալով քաղաքական դատարկությունից ու տնտեսական ու վառելիքի շրջափակումից կայուն օրեր էր ճաշակում Սամիր ՋաՋաի հետ կապված տարածաշրջանից, Լիբանանի մեծ պայթյունի գործը չպարզվելու դեմ բողոքողների ուղղությամբ դիպուկահարների կրակոցներով հանկարծ աանկարծ անվտանգության իրավիճակը վերադարձավ այս երկիր: Հիմնական հարցն այժմ այն ​​է, թե արդյոք Լիբանանը գնում է դեպի նոր քաղաքացիական պատերազմ: Լիբանանում տեղի ունեցած միջադեպը շատ վտանգավոր է և տեղի ունեցավ հենց այնտեղ, որտեղ շիա և քրիստոնյա թաղամասերի սահմանն է և 1975 թվականի արյունալի պատերազմն էլ սկսվեց հենց այդ վայրից, հետևաբար եթե քաղաքական խմբերը չկարողանան խնդիրները կառավարել քաղաքցիական պատերազմի բռնկման համար նախադրյալները լիովին պատրաստ են: 
 
 
Ջավան օրաթերթ
2 հազար կմ. հեռավորությամբ թիրախները հասանելի են ԻՀՊԿ-ի թևավոր հրթիռներին
 
Իրանում ՝ ծովային թևավոր հրթիռների ոլորտում, ԻՀՊԿ -ն ունի 35, 90, 300 և 700 կմ հեռահարությամբ հրթիռներ, իսկ մոտ ապագայում՝ շարժական նավեր թիրախավորելու ունակությամբ 2000 կմ հեռահարությամբ թևավոր հրթիռները ևս ընդլայնվելու են այս ուժի մեջ: Թասնիմ լրատվական գործակալության հաղորդմամբ ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին Պարսիծ Ծոցի կղզիներ կարարած այցի ընթացքում ունեցալ ելույթում նշել է.«Լողացողների ոլորտում ԻՀՊԿ-ի ծովուժը հատկապես վերջին տարիներին ակնառու առաջադիմություն է ունեցել և արագընթաց լողացողների ոլորտում ու արագության ավելացման հարցում հասել է մոտ 100 նաթ արագության ինչը հետաքրքիր երևույթ է ծովագնացության արագության ոլորտում»:
 
 
armenpress.am

ՊԲ-ն հերքում է «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին տեղեկությունները

ԼՂՀ-ի պաշտպանության բանակը հերքում է «պաշարված» դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին տեղեկությունները:

«Ֆեյսբուքյան որոշ օգտատերերի կողմից տարածվող  տեղեկությունները  "պաշարված"  դիրքերի և հրամանատարական դիտակետի մասին չեն համապատասխանում իրականությանը։ Կրելով ակնհայտ մանիպուլյատիվ բնույթ դրանք նպատակ ունեն ինչ ինչ պատճառներով ապակողմնորոշել հանրությանը։ Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում և հանրային այլ հարթակներում նման վարքագիծ դրսևորելուց և հետևել բացառապես պաշտոնական տեղեկություններին», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասվում է ՊԲ ֆեյսբուքի էջում։

 

panarmenian.net

Օսկանյան․ Շատ կուզեի՝ Փաշինյանը չկրկնի իր նախկին սխալը և անպատրաստ չգնա բանակցելու

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ղարաբաղյան սպասվող բանակցություններում հայկական նոր օրակարգի ձևավորման անհրաժեշտության մասին իր հոդվածում նշել է, որ ամեն ինչ կորած չէ, շատ բան կարելի է վերականգնել և ցանկություն հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկրկնի իր նախկին սխալները և անպատրաստ չգնա բանակցությունների։

Հոդվածում, մասնավորապես, ասվում է․

«Դատելով լրահոսից՝ կարելի է ենթադրել, որ շուտով կվերսկսվեն ղարաբաղյան բանակցությունները Մինսկի խմբի շրջանակում։ Թե ինչ զարգացում կունենա այդ գործընթացը, դժվար է կանխատեսել՝ հաշվի առնելով, որ 44-օրյա պատերազմի արդյունքում ստատուս քվոն գլխիվայր փոխվել է։ Նույնիսկ համանախագահ երկրների հմուտ դիվանագետների համար է այսօր դժվար կողմնորոշվել, թե ինչ դիրքորոշում է պետք ունենալ և հատկապես ինչ սկիզբ ազդարարել այս նոր գործընթացին։

Մի կողմից հազիվ թե այսօր համանախագահ երեք երկրների դիրքորոշումները նախկինի նման միահունչ լինեն՝ հաշվի առնելով Ռուսաստանի խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում և, բնականաբար, այդ երկրի ուժեղացած դիրքերը քաղաքական հարթությունում։ Մյուս կողմից, համանախագահ երկրները չգիտեն, թե կողմերն ինչ դիրքորոշումով կներկայանան բանակցային գործընթացին։

Հայկական կողմի՝ կարևոր այս առաջին հանդիպմանը ներկայացնելիք օրակարգը մեծապես կպայմանավորի, թե փաստաթղթային ինչ բովանդակություն կձևավորվի և կամրագրվի բանակցությունների հետագա ամբողջ ընթացքում։

Մինսկի խումբն իր գործունեության նախորդ քսանհինգ տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հինգ առաջարկություն է ներկայացրել։ Այդ հինգ առաջարկություններից յուրաքանչյուրն առանց բացառության արտացոլել է այդ օրվա Հայաստանի իշխանությունների՝ Ղարաբաղի հարցում որդեգրած սկզբունքները և վարած քաղաքականությունը։

 

armenpress.am

ՀՀ առողջապահության նախարարը չի բացառում թեստավորման պահանջը շաբաթը մեկ դարձնելը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը արդյունավետ է համարում նախարարության՝ 14 օրը մեկ մարդկանց պարտադիր թեստավորվելու պահանջը: Նախարարությունն այժմ ուսումնասիրում է այլ երկրներում թեստավորումների պարբերականությունը և չի բացառում, որ առաջիկայում Հայաստանում պահանջեն թեստավորվել շաբաթը մեկ անգամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նախարարն ասաց հոկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ նման պահանջ սահմանելու իմաստն այն է, որ թեստավորվելուց հետո դրական պատասխան ստանալու պարագայում մարդիկ ինքնամեկուսանան, չգնան աշխատանքի, չվարակեն իրենց գործընկերներին, ընկերներին, անձանց, որոնց հետ հաղորդակցվում են:

Անդրադառնալով պատվաստումներին՝ նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 15-ին իրականացվել է մոտ 17 հազար պատվաստում: «Սա կրկնվող ցուցանիշ է: Վերջին շաբաթվա ընթացքում նման բարձր ցուցանիշը պահպանվում է, և մենք ակնկալում ենք, որ հաջորդ շաբաթ պատվաստվողների թիվն ավելի կմեծանա»,-ասաց նա ու հավելեց, որ պատվաստումների աճին զուգահեռ մեծանում է նաև կորոնավիրուսով վարակվածների թիվը:

Անահիտ Ավանեսյանն ընդգծեց, որ առողջապահական համակարգը գերլարված է: «Աշնանն առհասարակ հիվանդացության աճ է գրանցվում:  Արդեն 1800-ից 1900 նոր մահճակալ է տրամադրվում կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, բայց մեր ռեսուրսներն անվերջ չեն. դա միայն մահճակալներին չի վերաբերում, առաջին հերթին՝ բուժաշխատողներին: Մենք պետք է ամեն ինչ անենք հնարավորինս զսպելու առաջիկա երկու կամ երեք շաբաթների ընթացքում հիվանդության տարածումը»,-ընդգծեց նախարարն ու քաղաքացիներին հորդորեց դիմակ կրել փակ տարածքներում, քանի որ դա կարող է կյանքեր փրկել:

2021-ի հոկտեմբերի 1-ից ուժի է մեջ է մտել ՀՀ առողջապահության նախարարի հրամանը՝ ըստ որի բոլոր տնտեսավարողների աշխատակիցները 14 օրը մեկ պարտադիր ՊՇՌ թեստ պետք է հանձնեն կամ պատվաստվեն։