Մեկնաբանություն- Իրանը կարևորում է Աֆղանստանում Իսլամական համագործակցության կազմակերպության առավել ակտիվ դերակատարությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i153510-Մեկնաբանություն_Իրանը_կարևորում_է_Աֆղանստանում_Իսլամական_համագործակցության_կազմակերպության_առավել_ակտիվ_դերակատարությունը
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Յուսեֆ Ալ-Ասիմինի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման վերջին ահաբեկչական և հանցավոր գործողություններին՝ Կունդուզի և Ղանդահարի երկու մզկիթներում հավատացյալների վրա հարձակմանը, Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին և անդամներին կոչ է արել դատապարտել այդ անմարդկային գործողությունները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 19, 2021 12:32 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանը կարևորում է Աֆղանստանում Իսլամական համագործակցության կազմակերպության առավել ակտիվ դերակատարությունը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Յուսեֆ Ալ-Ասիմինի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման վերջին ահաբեկչական և հանցավոր գործողություններին՝ Կունդուզի և Ղանդահարի երկու մզկիթներում հավատացյալների վրա հարձակմանը, Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին և անդամներին կոչ է արել դատապարտել այդ անմարդկային գործողությունները:

Աֆղանստանի բնակչությունը ավելի քան երկու տասնամյակ է, ԱՄՆ-ի կողմից իրականացվող ռազմատենչ քաղաքականության զոհն է և այժմ ԻԼԻՊ խմբավորման ահաբեկչական հանցագործությունների թիրախում է, որոնք ԱՄՆ-ի աջակցությամբ ներթափանցել են Աֆղանստան:

Վերջին ամիսներին ԻԼԻՊ-ը թիրախավորել է շիական մզկիթները՝ նպատակ ունենալով շիաների և սուննիների միջև պառակտում առաջացնել:

Աֆղանստանի Ղանդահար քաղաքում շիաների Ֆաթեմիա մզկիթի վրա իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է  ավելի քան 40  և վիրավորվել՝ 70 հոգի: ԻԼԻՊ-ը ստանձնել է այդ հարձակման պատասխանատվությունը: Վերջերս մի քանի ահաբեկչական հարձակումներ են տեղի ունեցել Աֆղանստանում: Անցած ուրբաթ օրը ևս, ահաբեկչական հարձակում էր իրականացվել Աֆղանստանի Կունդուզ նահանգի շիական մզկիթի դեմ, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել էր ավելի քան 200 մարդ, այդ թվում կանայք ու երեխաներ:

Մի քանի շաբաթ առաջ ևս Քաբուլում,  Էյդգահի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ութ մարդ և 20 ուրիշներ վիրավորվել են:

Ղանդահարի մզկիթում ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ Կունդուզի Սեյեդ Աբդա շիական մզկիթում պայթյունի հետևանքով զոհվեց 40 մարդ: Այդ հարձակման պատասխանատվությունը ևս ստանձնեց ԻԼԻՊ-ը:

ԻԻՀ-ը դատապարտել է այդ ոճրագործությունները և մտահոգություն է հայտնել այդ ահաբեկչական հարձակումների շարունակման կապակցությամբ:

Թալիբանի ժամանակավոր կառավարության անհաջողությունը ՝ ի դեմս ԻԼԻՊ-ի ահաբեկչական գործողությունների և Աֆղանստանում հանցավոր գործունեության շարունակումը, մեծ խնդիր է, որին պետք է լրջորեն անդրադառնալ:
Մեկ այլ կարևոր հարց է այս կապակցությամբ  իսլամական աշխարհի և Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների պարտականությունները:

Իսլամական երկրները, չնայած իրենց զգալի ներուժին, արդյունավետ գործողություններ չեն ձեռնարկել ահաբեկչության և ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ուղղությամբ:

2001թվականից Աֆղանստանի ժողովուրդը Սպիտակ տան և ՆԱՏՕ -ի ներկայության ու արկածախնդրության զոհ է դարձել: Այս բոլոր տարիներն անցել են իրավապաշտպան կազմակերպությունների և հաստատությունների լռության և անգործության պայմաններում: Իսլամական համագործակցության կազմակերպությունը, որը պետք է լինի մահմեդական ազգերի իրավունքների պաշտպանը, գործնականում  շատ է հապաղել իր պարտականությունների կատարման հարցում
Ներկայումս աֆղան ժողովրդի վիճակը շատ մտահոգիչ է, և բոլոր քաղաքական հոսանքների և էթնիկ-կրոնական խմբերի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը խիստ զգացվում է: Անկասկած, Աֆղանստանի ճգնաժամը կմտնի ավելի լուրջ փուլ, եթե անվտանգության խիստ միջոցներ չձեռնարկվեն, և ահաբեկչական տարրերին դիմակայելու անկարողությունը շարունակվի:

Այս ծանր իրավիճակում, Իրանի Իսլամական Հանրապետությունն կանգնած է Աֆղանստանի ժողովրդի կողքին և պատրաստ է աջակցել և համագործակցել բոլոր հնարավոր միջոցներով՝ Աֆղանստանի ժողովրդի համար կայուն անվտանգություն ապահովելու համար: