Մամուլի ետսություն 20.10.2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i153588-Մամուլի_ետսություն_20.10.2021
Մերիլենդի համալսարանի և IranPol-ի համատեղ հարցումը ցույց է տալիս, որ ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի ժողովրդի աջակցությունը կտրուկ նվազել է՝ Արևմուտքի անփութության պատճառով:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հոկտեմբեր 20, 2021 08:31 Asia/Tehran
  • Մամուլի ետսություն 20.10.2021

Մերիլենդի համալսարանի և IranPol-ի համատեղ հարցումը ցույց է տալիս, որ ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի ժողովրդի աջակցությունը կտրուկ նվազել է՝ Արևմուտքի անփութության պատճառով:

Քեյհան օրաթերթ

Ինչի՞ համար է տարածաշրջանում բարձրացված այս աղմուկը

Որպես հիմք ըդնունելով անցած հինգշաբթի օրը Թեհրանում   ԵՄ համակարգողի տեղակալ Էնրիկե Մորայի հետ հանդիպումը, նախատեսվում է բանակցությունները վերսկսել առաջիկա օրերին, կամ գուցե մեկ ամսից: Սակայն, հաշվի առնելով Իսլամական Հանրապետության նոր քաղաքականությունը, թվում է, որ ԱՄՆ -ն ու Սիոնիստական ​​ռեժիմը և նրանց որոշ եվրոպական դաշնակիցներ արդեն իսկ իրենց պարտված են համարում այս բանակցություններում: Այս պարտությունը ստվերելու համար, Սիոնիստական ​​ռեժիմի նոր վարչապետն ու արտաքին գործերի նախարարը  փորձեցին նմանակելով Նեթանյահուին,  Միացյալ Նահանգներ կատարած ուղևորության ընթացքում փորձեցին  հակաիրանական մթնոլորտ ձևավորել, սակայն մերժվեցին բոլոր երկրների, նույնիսկ այն կառավարությունների կողմից, որոնց հետ նրանք հարաբերություններ ունեն:

 

Խորասան օրաթերթ

100 հազարն ընդդեմ մի ամբողջ աշխարհի

Լիբանանյան «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրալլահի ելույթն ՝ ի պատասխան անցած հինգշաբթի Բեյրութի Ալ-Թայունա շրջանում տեղի ունեցած ոճրագործության, տարբերվում էր վերջին տարիներին նրա ելույթներից: Նասրալլահի խոսքերի կարևոր կետն այն էր, որ «Հեզբոլլահը» խուսափում է  քաղաքացիական պատերազմի մեջ մտնելուց, սակայն եթե ներքին և արտաքին թշնամիները պնդեն, կուսակցությունն ունի պաշտպանվելու բարձր ռազմական մեծ ուժ: ««Հեզբոլլահի» ռազմական կառուցվածքը ... ներառում է 100.000 զինծառայող»: Մենք առաջին անգամ հայտարարեցինք մեր մարտական ​​ուժերի թիվը, սակայն ոչ թե սպառնալու, այլ քաղաքացիական պատերազմը կանխելու համար»:

 

Քեյհան օրաթերթ

Ռայիսիի ժողովրդականությունը հասել է 78 տոկոսի, ԱՄՆ -ի նկատմամբ բացասական է տրամադրված 85 տոկոսը

Երկուշաբթի օրը հրապարակված Մերիլենդի համալսարանի և Iran Poll վերլուծական կենտրոնի համատեղ հարցումը ցույց է տվել, որ իրանցիները  բացասաբար են վերաբերվում ԱՄՆ -ին և դրական՝ դեպի Արևելք նայելու Իրանի կառավարության նոր քաղաքականությանը: Հարցումը, որն անցկացվել է օգոստոսի 30 -ից սեպտեմբերի 9 -ն ընկած ժամանակահատվածում, հեռախոսով և ինտերնետով, ցույց է տալիս, որ ՀԳՀԾ-ի  նկատմամբ  ժողովրդական աջակցությունը կտրուկ նվազել է:

 

Ջավան օրաթերթ

Թել Ավիվի 1.5 միլիարդ բյուջեն ՝ Իսրայելը ոչնչացնելու համար:

Մինչ ՄԱԳԱՏԷ -ի արևմտյան անդամները ճնշում են գործադրում Թեհրանի վրա՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու համար, իսրայելական աղբյուրները խոսում են Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու համար Իսրայելի կաբինետին 1,5 մլրդ դոլար հատկացնելու մասին: Այս բացահայտումը, որն իրականացվում է ԱՄՆ -ի, Ռուսաստանի և Սիոնիստական ​​ռեժիմի առաջնորդների ՝ Իրանի վերաբերյալ եռակողմ հանդիպման նախօրեին, պարունակում է հատուկ ուղերձ: Նման արկածախնդրությունը   կնշանակի Իսրայելի կործանումն ավելի շուտ, քան կանխատեսում էին Դիմադրության քաղաքական առաջնորդները: Ավելի քան երկու օր այն բանից հետո, երբ Իրանը հայտարարեց, որ այս շաբաթ Բրյուսելում կվերսկսվեն միջուկային բանակցությունները, իսրայելական 12 -րդ ալիքը բացահայտել է, որ Թել Ավիվը  1,5 միլիարդ դոլար է հատկացրել ՝ Իրանի միջուկային օբյեկտների դեմ հարձակվելու իր կարողությունն ամրապնդելու համար:

 

armenpress.am

Վրաստանի տարածաշրջաններում կտրուկ աճել Է COVID-19-ով ախտահարվածների թիվը

 Վրաստանի բժիշկները վերջին օրվա ընթացքում երկրում հայտնաբերել են վարակման 5739 նոր դեպք, որից 1862-ը գրանցվել Է Թբիլիսիում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում արվել Է կորոնավիրուսի 56 հազար 555 թեստ, 42 հազար 546 հազարը՝ հակագենի, 14 հազար 9-ը՝ ՊՇՌ-թեստ:

Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), հոկտեմբերի 18-ի տվյալներով, կազմում Է 10,15 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 8,64 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 9, 12 տոկոս: Համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 670 հազար 552 դեպք: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել Է 2082 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել Է 616 հազար 937 հիվանդ:

Կորոնավիրուսով պայմանավորված բարդությունների պատճառով վերջին օրվա ընթացքում մահացել Է 36, իսկ համավարակի սկզբից ի վեր՝ 9546 հիվանդ: 5739 նոր դեպքերից Թբիլիսիում գրանցվել Է 1862-ը, Աջարիայում՝ 202, Իմերեթում՝ 1151, Քվեմո Քարթլիում՝ 353, Շիդա Քարթլիում՝ 389, Գուրիում՝ 14077, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 412, Կախեթում՝ 912, Մցխեթ-Մթիանեթում՝ 139, Սամցխե-Ջավախքում՝ 119, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ 60:

Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում Է 44 հազար 43-ի, նրանցից 5570-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 1257-ի վիճակը ծանր Է, նրանցից 270 հոգի միացված են արհեստական շնչառության սարքին: Դրա հետ մեկտեղ 1020 մարդ գտնվում Է քովիդ-հյուրանոցներում, 37 հազար 453 մարդ բուժընթաց Է անցնում տանը: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 61 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ Է 29 հազար 935-ը: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:

 

 

armenpress.am

Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանում քաղաքացիների նկատմամբ ճնշումների վերաբերյալ

 Նիդերլանդների խորհրդարանը սեպտեմբերի 14-ին գրեթե միաձայն կերպով ընդունել  է բանաձև, որում արձանագրվում է, որ Ադրբեջանում ուժգնացել են բռնաճնշումներն ընդդիմության և քաղաքացիների նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր «Ֆեյսբուք »-ի էջում կատարած գրառմամբ տեղեկացրել է ադրբեջանցի կոնֆլիկտաբան, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը:

«Սեպտեմբերին Խաղաղության և ժողովրդավարության մեր ինստիտուտը նամակ ուղարկեց Նիդերլանդների սենատորներին, պատգամավորներին՝ մատնանշելով Ադրբեջանում մարդու իրավունքների սարսափելի վիճակի մասին, ընդգծելով սեպտեմբերի 1 -ին երկրում 122 քաղբանտարկյալների առկայությունը և կտտանքների կոնկրետ օրինակներ բերելով»,-գրել է Յունուսովը:

Ինստիտուտը խնդրել էր հատուկ լսումներ կազմակերպել Նիդերլանդների խորհրդարանում ՝ Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների իրավիճակի հետ կապված:

«Նամակն ընդունվեց, հասկացվեց, և 2021 թվականի հոկտեմբերի 14 -ին, դեբատից հետո, Նիդերլանդների խորհրդարանը գրեթե միաձայն ընդունեց բանաձև, որում նշվում է, որ ընդդիմության և քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի իշխանության ճնշումներն ուժեղացել են»-նշել է նա:

Յունուսովը նշել է նաև, որ դեկտեմբերի կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովում պետք է կոչ արվի նախարարների կաբինետին՝ ուշադրություն դարձնել և դիտարկել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացումը:

 

panarmenian.net

ՄԱԿ-ում ՀՀ-ն 8 հայտագիր է շրջանառել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

 Ժնևում կայացած ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 48-րդ նստաշրջանում Հայաստանը 8 հայտագիր է շրջանառել, որոնք հիմնականում անդրադառնում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի համատեքստում Ադրբեջանի իրականացրած մարդու իրավունքների խախտումներին։

Նստաշրջանի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը նախաձեռնել է նաև համատեղ հայտարարություն, որին միացել է 19 պետություն ՄԱԿ բոլոր տարածաշրջանային խմբերից:

Հայտարարության մեջ նշվում էր, որ ռազմագերիներն ու կալանավորված քաղանձիք պետք է անհապաղ ազատ արձակվեն և հայրենադարձվեն ռազմական գործողությունների ավարտից հետո, իսկ միջազգային մարդասիրական իրավունքն արգելում է պատանդառությունը, ռազմագերիների և կալանավորված անձանց երկարաձգված բանտարկումը՝ նրանց սակարկման առարկա դարձնելու նպատակով, գրում է Factor.am-ը։

ՀՀ պատվիրակությունը հանդես է եկել նաև 41 ազգային ելույթով՝ անդրադառնալով նստաշրջանի ընթացքում քննարկվող հիմնական թեմաներին, ինչպես նաև ներկայացնելով ՀՀ փորձն ու վերահաստատելով մարդու իրավունքների պաշտպանության Հայաստանի հանձնառությունը: Հայաստանի ելույթներն անդրադառնում էին Արցախի բնիկ հայ բնակչության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի շարունակվող հետևանքներին, ինչպես նաև ՀՀ միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքի նկատմամբ այդ երկրի ոտնձգությունների արդյունքում մարդու իրավունքների, այդ թվում՝ կյանքի իրավունքի բազմաթիվ խախտումներին:

Վարձկանների հարցերով ՄԱԿ աշխատանքային խմբի ուշադրությունը հրավիրվել է Մերձավոր Արևելքից զինյալ ահաբեկիչների տեղափոխման հարցով հետևողական և մանրազնին քննություն անցկացնելու անհրաժեշտությանը:

Բռնի անհետացման հարցերով ՄԱԿ աշխատանքային խմբի հետ երկխոսության ընթացքում ՀՀ կողմից շեշտադրվել է Ադրբեջանի անմիջական պատասխանատվությունը բազմաթիվ անհետ կորածների համար, որոնց մասով կան ադրբեջանական գերության մեջ լինելու անհերքելի վավերագրական ապացույցներ:

ՀՀ կողմից ներկայացվել են նաև ռասայական խտրականության, ռազմատենչ հայտարարությունների և հայատյացության լայնածավալ քարոզի դեպքերը, որոնք հղի են բռնության հրահրման սպառնալիքով: ՀՀ-ն տեղեկացրել է, որ դիմել է Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ Ռասայական խտրականության վերացման մասին միջազգային կոնվենցիայի դրույթների և պահանջների հետագա խախտումը և սրացումն անհապաղ կանխելու նպատակով:

Այս առումով Հայաստանն ընդգծել է, որ մարդու իրավունքների ՄԱԿ մեխանիզմները և հատուկ ընթացակարգերը պետք է կարևոր կանխարգելիչ դերակատարում ստանձնեն: Մինչդեռ, Ադրբեջանը արհամարհում է ՄԱԿ ընթացակարգերի հաղորդագրություններն և հարցումները։

Հայաստանը համահեղինակել է մի շարք բանաձևեր՝ հատկապես կարևորելով դրանցում քաղաքական և քաղաքացիական մասնակցության, ազատ և արդար ընտրությունների, համավարակի պայմաններում մարդասիրական հրադադար հաստատելու և պահպանելու շեշտադրումները:

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) 48-րդ նստաշրջանը տեղիէ ունեցել 2021թ-ի սեպտեմբերի 13-ից հոկտեմբերի 11-ը Ժնևում։ ՄԻԽ հաջորդ՝ 49-րդ նստաշրջանը կմեկնարկի 2022թ.-ի փետրվարին:

 

panarmenian.net

Առաջարկ. Պատասխանատվություն՝ ԶԼՄ-ում անանուն աղբյուրին հղման համար

  Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում քննարկվել և հավանություն է ստացել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակած ԶԼՄ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկում են պատասխանատվություն սահմանել ԶԼՄ-ների համար, եթե չնույնականացվող աղբյուրի միջոցով վիրավորանք ու զրպարտություն են տարածել:

Մյուս փոփոխությունն այն է, որ չնույնականացված (անանուն) աղբյուրներին հղում կատարելու կամ նրանց տարածած տեղեկատվությունը տարածելու դեպքում լրատվամիջոցները չեն ազատվելու պատասխանատվությունից, գրում է «Հետքը»։

Չնույնականացվող աղբյուր հասկացությունը բնորոշվում է որպես համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ, կամ ալիք, կամ էջ, որի տնօրինողի նույնականացման տվյալները բացակայում են կամ ակնհայտ կեղծ են կամ թերի, եթե այդ թերությունը թույլ չի տալիս նույնականացնել տնօրինողի աղբյուրը։

Փոփոխություններով առաջարկվում է նույնականացման տվյալների առկայությունը սահմանել նաև առցանց տիրույթում գործող ԶԼՄ-ների պարագայում:

Պատգամավորներն առաջարկում են ամրագրել ֆինանսական թափանցիկության պահանջ, այդ հաշվետվության և նույնականացման տվյալների բացակայության դեպքում` ԶԼՄ ներկայացուցիչների հավատարմագրման դիմումները կարող են մերժվել: Հովհաննիսյանի խոսքով` նախագիծը քննարկվել է թե ԵԱՀԿ, թե ԵԽ, թե հայաստանյան գործընկերների հետ և նախագիծը լրամշակվել է:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նախագիծը բնորոշել է որպես ԶԼՄ-ների գործունեությունը կաշկանդող և սահմանափակող:

Նույն խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հետաքրքրվել է, թե արդյոք նախագիծը քննարկվել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ, և արդյոք նպատակ չկա չնույնակացվող աղբյուր հասկացության հետ մեկտեղ փակել անանուն աղբյուրի խնդիրը: «Մենք գիտենք, որ անանուն աղբյուրներին հղում անելիս ԶԼՄ-ները ազատված են որևէ պատասխանատվությունից, արդյոք սա չի տանում անանուն աղբյուրները փակելուն»,-հարցրեց նա:

Արթուր Հովհաննիսյանն արձագանքել է` իշխանությունը նման մտադրություն չունի, չեն ցանկանում սահմանափակել անանուն աղբյուրներից օգտվելու ԶԼՄ-ների իրավունքը:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հստակեցրել է` նախագծով անանուն աղբյուրը բացահայտելու որևէ պահանջ չկա` նախագծով առաջարկվում է պայքարել ֆեյքերի տարածած տեղեկությունների դեմ:

«Այս նախագիծը նրա մասին է, որ ֆեյքին հղում տալով՝ դու պատասխանատվությունից չես ազատվելու»,- ասել է նա: Անդրեասյանի խոսքով` այս փոփոխությունները որևէ կերպ չեն կարող բնորոշվել որպես ԶԼՄ-ների գործունեության դեմ քայլ:

Նախագիծը շրջանառության մեջ էր դրվել դեռևս նախորդ գումարման ժամանակ: Հեղինակներն են Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Սարգիս Խանդանյանը, Թագուհի Ղազարյանը, առաջին երեքը նախկին լրագրողներն են: Նախագիծը ներկայացրեց Արթուր Հովհաննիսյանը: