Մեկնաբանություն- Պուտինը զգուշացրել է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ներկայության կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրն արձագանքել է Ուկրաինայում ՆԱՏՕ -ի ռազմական ներկայությանը: Նա հայտարարել է. «Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը սպառնալիք է Ռուսաստանի համար: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ճանապարհ է հարթել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու համար»:
Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ներկայության և դաշինքին Կիևի անդամակցությունն ապահովելու ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերի կապակցությամբ Ռուսաստանի նախագահի դիրքորոշումն արտացոլում է Արևելյան Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի գլխավորած ՆԱՏՕ-ի ագրեսիվ մոտեցման բնույթը, որն ուղղված է Ռուսաստանին զսպելուն:
Չնայած Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն դաշինքի, ինչպես նաև Վաշինգտոնի ու Կիևի պահվածքն ու գործողություններն այնպիսին են, որ Ուկրաինան գործնականում համարվում է ՆԱՏՕ-ի անդամ։ Վերջին տարիներին Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև համատեղ վարժանքներ են անցկացվել և դաշինքը Կիևին տրամադրել է զենք և ուսումնական օգնություն։
Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ներկայությունը խորհրդային երկրների, ներառյալ Ուկրաինայի և Վրաստանի հետ սահմանների մոտ համարում է իր ազգային անվտանգության դեմ ուղղված ուղղակի սպառնալիք: Եվ չնայած Ռուսաստանի նախազգուշացումներին, ՆԱՏՕ-ն ջանքեր է գործադրում, որպեսզի դեպի արևելք ընդլայնման քաղաքականության շրջանակում, Ուկրաինան և Վրաստանը միանան դաշինքին:
ԱՄՆ-ը, որի հակառուսական քաղաքականությունը Բայդնի օրոք առաջ է տարվում կրկնակի ուժով, խրախուսումէ այդ ջանքերըոչ միայն Ուկրաինային լայնածավալ սպառազինական օգնություն տրամադրելով, այլև քաղաքական և դիվանագիտական ճանապարհներով:
Միջազգային հարաբերությունների փորձագետ Մորթեզա Խանսարին ասում է. «Միացյալ Նահանգների և նրա եվրոպացի դաշնակիցների ռազմավարությունը պատժամիջոցների կիրառմամբ Ռուսաստանին պաշտպանական և ժամանակատար ռազմավարության մեջ ներքաշելն է՝ Եվրասիական տարածաշրջանում և Արևելյան Եվրոպայում աշխարհաքաղաքական փոփոխություններ իրականացնելու նպատակով:
Այդ շրջանակում, երեքշաբթի օրը Կիև կատարած այցի ժամանակ, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաներին վստահեցրել է որ ԱՄՆ-ն ջանքեր է գործադրու՝մ ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության ուղղությամվ: Օսթինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող խոչընդոտ հանդիսանալ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության համար։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այդ կապակցությամբ հայտարարել է. «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կլինի ամենավատ տարածաշրջանային սցենարը: Դա դուրս է գալիս Ռուսաստանի ազգային շահերի կարմիր գծից և կարող է Մոսկվային ստիպել ակտիվ քայլեր ձեռնարկել իր անվտանգությունն ապահովելու համար»:
Վաշինգտոնն Ուկրաինան օգտագործում է որպես Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելու գործիք. Այս առումով Օբամայի վարչակազմը, Թրամփի վարչակազմը և այժմ Բայդենի վարչակազմը մեծ ուշադրություն են դարձնում Ուկրաինայի ռազմական հզորացմանը և այդ երկիրն ամենաառաջադեմ սպառազինություններով զինելու հարցին: Վաշինգտոնը վերջերս հայտարարեց, որ Ուկրաինային 60 միլիոն դոլարի նոր օգնության փաթեթը կներառի Javelin հակատանկային հրթիռներ և պաշտպանական ու մարտական այլ համակարգեր։ Միացյալ Նահանգներն աջակցում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը և ձգտում է ավելի մեծ ռազմական ներկայություն ունենալ Ռուսաստանի հարևանությամբ:
Վաշինգտոնը Օդեսայի նավահանգստում հիմնում է ռազմածովային կայան ։ Ուկրաինայի արևմտամետ կառավարությունն կարևորելով Կիևին ԱՄՆ-ի կողմից տրամադրվող աջակցության մեծացմումն ըստ էության, նպաստում է Վաշինգտոնի անմիջական առճակատմանը Մոսկվայի հետ:: Հաշվի առնելով, որ Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ընդունի Ղրիմի թերակղզու միացումը Ռուսաստանին, Ուկրաինան հույս ունի ռազմավարական հարաբերություններ կառուցել ԱՄՆ -ի հետ ՝ ռազմական և անվտանգության լայնածավալ աջակցությամբ և օգտվելով Վաշինգտոնի քաղաքական աջակցությունից, փորձել վերադարձնել Ղրիմը: