Մեկնաբանություն. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը պատասխանել է Իսրայելի սպառնալիքներին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i154008-Մեկնաբանություն._Իրանի_ազգային_անվտանգության_բարձրագույն_խորհրդի_քարտուղարը_պատասխանել_է_Իսրայելի_սպառնալիքներին
Վերջին օրերին Իսրայելի ռեժիմի պաշտոնյաների կողմից հնչեցվող հակաիրանական հայտարարությունները շատացել են։ Այս կապակցությամբ վերջին հայտարարությունը վերաբերվում էր Իրանի դեմ գործողություններ իրականացման նպատակով բյուջեի հատկացմանը:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հոկտեմբեր 25, 2021 07:57 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը պատասխանել է Իսրայելի սպառնալիքներին

Վերջին օրերին Իսրայելի ռեժիմի պաշտոնյաների կողմից հնչեցվող հակաիրանական հայտարարությունները շատացել են։ Այս կապակցությամբ վերջին հայտարարությունը վերաբերվում էր Իրանի դեմ գործողություններ իրականացման նպատակով բյուջեի հատկացմանը:

Արձագանքելով այդ սպառնալիքներին, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, Թվիթերի իր անձնական էջում  գրել է. «Իրանի դեմ ոճրագործությունների համար 1,5 միլիարդ դոլարի բյուջե հատկացնելու փոխարեն, Սիոնիստական ​​ռեժիմը պետք է կենտրոնանա տասնյակ հազարավոր միլիարդ դոլարների ֆինանսավորման վրա՝ Իրանի կոշտ  պատասխանից հասցված վնասը վերականգնելու համար»:

Վերջին տասնամյակների ընթացքում, Սիոնիստական ​​ռեժիմի ղեկավարները մշտապես  սպառնացել են Իրանին, սակայն  միևնույն ժամանակ գիտեն, որ ընդունակ չեն ուղղակիորեն դիմակայելու Իրանին, քանի որ ուղիղ առճակատման դեպքում  կստանան պատասխան, որը կհանգեցնի այս ռեժիմի կործանմանը: հետևաբար, նրանք շարունակում են սպառնալիքի քաղաքականությունը:

Այս շրջանակում,  ԱՄՆ կատարած վերջին այցի ժամանակ, Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ, ներկայացրել է Իրանի դեմ ռեժիմի ռազմավարությունը: Վտանգավոր ռազմավարություն, որը սիոնիստ պաշտոնյաներն անվանել են «մահ հազարավոր վերքերով»: Այս ռազմավարությունը ներառում է տարբեր, ներառյալ՝ ռազմական և դիվանագիտական ոլորտներում Իրանի դեմ ուղղված բազմաթիվ փոքր գործողություններ,  և ոչ թե լայնածավալ հարձակում:

Այս առումով անհրաժ-եշտ է անդրադառնալ երկու կետի.

Նախ՝ Իսրայելի գործողությունները միջազգային իրավունքի ակնհայտ խախտում են, ինչը պատասխանատվություն է սահմանում ՄԱԿ-ի և Անվտանգության խորհրդի համար:

 ՄԱԿ-ում Իրանի  դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Մաջիդ Թախթռավանչին օրերս Անվտանգության խորհրդի գործող նախագահին ուղղված նամակում գրել է. «ՄԱԿ-ի   հիմնադիր անդամներից մեկի դեմ Իսրայելի ռեժիմի կողմից հնչեցվող բացահայտ  սպառնալիքները միջազգային իրավունքի, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի կոպիտ խախտում են»:

Երկրորդ հերթին, պետք է հաշվի առնել  Իրանի դեմ Իսրայելի ռեժիմի հնարավոր ռազմական արկածախնդրության։ հետևանքները: Այս ընթացքում Սիոնսիտական ռեժիմին մտահոգումէ այնփ աստը, որ ԱՄՆ-ի հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականությունը հայտնվել է փակուղում:  Ուստի, ԱՄՆ -ին այլ բան չի մնում, քան հարգել  Իրանի ժողովրդի իրավունքները: Հետևաբար, եթե ​​Իսրայելը  կարծում է, թե կարող է կեղծ մեղադրանքներով վերադառնալ  ոսկե շրջան, անշուշտ սխալվում է իր հաշվարկներում:  Իրանի ռազմական ուժը փորձելը  մեծ ռիսկ է պարունակում Իսրայելի համար,  որը հավասարազոր է ռեժիմի գոյության ավարտին:

Իսլամական Հանրապետությունը բազմիցս ապացուցել է, որ չի հանդուրժի որևէ տեսակի  ագրեսիա  և  ամենափոքր սխալին կպատասխանի ամենախիստ գործողությամբ։ ԻՀՊԿ հրթիռային հարձակումն Իրաքում ամերիկյան Այն ալ-Ասադ   բազայի վրա, որը տեղի ունեցավ ի պատասխան գեներալներ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի և նրանց ուղեկիցների սպանության, Իրանի ուժի ընդհամենը մի օրինակն է:

«Noor News» կայքն այս կապակցությամբ  վերլուծական հոդվածում գրում է.

«Իսրայելը քաջություն չունի ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ, քանի որ այդ անմիտ քայլը  ճանապարհ կհարթի ռեժիմի վրա լայնածավալ  հարձակման և ամենակարճ ժամկետում նրա բոլոր ռազմական և տնտեսական ենթակառուցվածքների ու օբյեկտների ոչնչացման համար»:

Փաստն այն է, որ տարածաշրջանում իսրայելական ագրեսիային պատասխանը փոխել է հավասարումները և ցույց տվել, որ եթե Իսրայելը կարող էր ժամանակին ազատորեն ներխուժել որևէ երկիր և որևէ պատասխան չստանալ, ապա այդ ժամանակաշրջանն ավարտված է։