Մեկնաբանություն- Թեհրանում ընթանում է Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i154172-Մեկնաբանություն_Թեհրանում_ընթանում_է_Աֆղանստանի_հարևան_երկրների_արտգործնախարարների_հանդիպումը
Հոկտեմբերի 27-ին Թեհրանում մեկնարկել է Աֆղանստանի հարեւան երկրների արտաքին գործերի նախարարների երկրորդ հանդիպումը, որի ըթնացքում քննարկվելու են այդ երկրի զարգացումները:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հոկտեմբեր 27, 2021 08:10 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Թեհրանում ընթանում է Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների հանդիպումը

Հոկտեմբերի 27-ին Թեհրանում մեկնարկել է Աֆղանստանի հարեւան երկրների արտաքին գործերի նախարարների երկրորդ հանդիպումը, որի ըթնացքում քննարկվելու են այդ երկրի զարգացումները:

Հանդիպմանը, որն անցկացվում է  վիրտուալ և առկա ձևաչափով, մասնակցում են Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հոսեյն Ամիր Աբդուլլահիանը, չորեքշաբթի օրը կայացած Աֆղանստանի հարևանների երկրորդ հանդիպման ժամանակ ասել է, որ աջակցում է Աֆղանստանում ներառական կառավարության ձեւավորմանը: նա հավելել է. «Աֆղանստանի քաղաքացիների անվտանգության և հարևանների հետ սահմանների պատասխանատվությունն առաջին հերթին կրում է Քաբուլի ղեկավար մարմինը, և մենք բոլորս պետք է օգնենք Աֆղանստանին դուրս գալ ստեղծված իրավիճակից»: ։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանը սեպտեմբերի 8-ին Աֆղանստանի վեց հարևան երկրների արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպման ժամանակ, որը կազմակերպել էր Պակիստանը, հայտարարեց, որ Իրանը պատրաստ է տրամադրել իր բոլոր ռեսուրսները՝ միջաֆղանական բանակցություններն առաջ մղելու համար։

Աֆղանստանի հարեւանների առաջին հանդիպման ամփոփիչ հայտարարության մեջ ընդգծվել է, որ Աֆղանստանի ժողովուրդն ինքը պետք է որոշի այդ երկրի ապագան. Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ այս ճգնաժամը  ռազմական լուծում չունի, և որ երկրում պետք է ձևավորվի համապարփակ կառավարություն՝ բոլոր էթնիկ խմբերի մասնակցությամբ։

Աֆղանստանում թալիբների իշխանության պայմաններում,ա յդ երկրում տեղի են ունենում տարբեր իրադարձություններ, որոնք կարող են ազդել տարածաշրջանի, ներառյալ՝ հարևան երկրների  քաղաքական, տնտեսական, սոցիալական և անվտանգության ոլորտների վրա: Ըստ այդմ, ԻԻՀ, որպես Աֆղանստանի  հարևան, մեծ նշանակություն է տալիս այդ երկրում խաղաղ գործընթացին ուղղված տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը`

Այդ կապակցությամբ ԻԻՀ ԱԳ նախարարը հեռախոսային խորհրդակցություններ է անցկացրել  Կատարի, Օմանի, Թուրքիայի, Պակիստանի, Ինդոնեզիայի արտգործնախարարների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ: հեռախոսազրույցներում  մտահոգություն է հայտնել Աֆղանստանում ահաբեկչական հարձակումների, հատկապես մզկիթում աղոթող հավատացյալների վրա ԻԼԻՊ-ի հարձակումների կապակցությամբ։

Ներկայուսմ Աֆղանստանի ամենակարևոր  խնդիրներից մեկն ԻԼԻՊ-ի վերածննդի վտանգն է, ինչին անդրադարձավ ԻԻՀ հեղափոխության գերագույն առաջնորդը՝ հոկտեմբերի 24-ին Իսլամական միասնության համաժողովում: Նա հայտարարեց. «Աֆղանստանի մզկիթներում վերջերս տեղի ունեցած մահաբեր պայթյունները և աղոթող մուսուլմանների սպանությունն իրականացրել է ԻԼԻՊ-ը, իսկ ԱՄՆ-ն բացահայտորեն հայտարարել է, որ Վաշինգտոնն է ստեղծել այդ խմբավորումը»: 

Միևնույն ժամանակ, Իրանը կանգնած է աֆղան փախստականների նոր ալիքի առջև, և մի իրավիճակում, մի իրավիճակում, երբ ԱՄՆ-ի միակողմանի և ճնշող պատժամիջոցների պատճառով, ունի տնետսական խնդիրներ: Ուստի անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը անհրաժեշտ օգնություն ցուցաբերի այդ հարցում Իրանին օգնելու և տեղահանվածների կարիքները բավարարելու ուղղությամբ:

Ակնհայտորեն; Թեհրանի կողմից Աֆղանստանի հարևան երկրների արտաքին գործերի նախարարներին հյուրընկալելը վկայում է վճռորոշ ժամանակաշրջանում աֆղան ժողովրդին ԻԻՀ աջակցության մասին, Իրանը նաև դիտարկում է միջաֆղանական երկխոսության միջոցով  և առանց արտաքին միջամտության, բոլոր էթնիկ և կրոնական խմբերի մասնակցությամբ ներառական կառավարություն ձևավորելու միջոցով, Աֆղանստանի ներկա քաղաքական և անվտանգության մարտահրավերների  հաղթահարման հարցը:

: