Մամուլի տեսություն 27.10.2021
Ներքին ճգնաժամերը, ներառյալ լիրայի արժեզրկումը, Թուրքիայի նախագահին ստիպել են խուսափել հարևանների հետ լարվածության սրումից:
Քեյհան օրաթերթ
Սիոնսիտ զինյալները փորձել են ավերել Երուսաղեմի արևելքում գտնվող մուսուլմանական գերեզմանատունը
Սիոնիստական ռեժիմը փորձում է ոչնչացնել նաև Ալ-Աղսա մզկիթի արևելքում գտնվող մուսուլմանական սրբավայրը։
Երկուշաբթի օրն «Ալ-Ջազիրա» լրատվական կայքը հաղորդել է, որ Ալ-Աղսա մզկիթի արևելյան մասում գտնվող Ալ-Յուսուֆիա սրբավայրում, Ալաա ալ Նաբաթիյայի մայրը, գրկելով որդու տապանաքարը, թույլ չի տվել սիոնսիտներին քանդել այն, գոռալով «Ալաա... տեղիցս վեր չեմ կենա»։
Խորասան օրաթերթ
Սեղանին այլ տարբերակ չկա, սակայն...
ԱՄՆ-ի վերադարձը ՀԳՀԾ, եղել է Բայդենի նախընտրական խոստումներից մեկը։ Խոստում, որը կրկնվել է այս երկրի պաշտոնյաների հայտարարություններում, Բայդենի պաշտոնավարման առաջին օրերից, սակայն իրականությունն այլ է եղել։ Վիեննայում կայացած բանակցությունների վեց փուլերը և Իրանի խնդրանքը` երաշխավորելու, որ ԱՄՆ-ն դուրս չի գա համաձայնագրից, արժանացան Վաշինգտոնի բացասական արձագանքին: Ըստ վերջերս բացահայտված փաստերի, ամերիկացիները նույնիսկ չեն ցանկացել երաշխավորել, որ Բայդենը կմնա համաձայնագրում մինչև իր պաշտոնավարումը։ Մյուս կողմից, ամերիկացիները չեն երաշխավորում նաև, որ չեն գործարկի «ձգանի մեխանիզմը» և համաձայնության գալուց հետո կչեղարկեն պատժամիջոցները:
Ջավան օրաթերթ
Վիեննայի բանակցությունների «փորձարկումը» Բրյուսելում ՝60 տոկոսանոց ուրանով
Այսօր իրանական դիվանագիտության համար առանձնահատուկ օր է բոլոր առումներով. Աֆղանստանի վեց հարևան երկրների նախարարները հանդիպում են Թեհրանում, և միևնույն ժամանակ փոխարտգործնախարար Ալի Բաղերին մեկնում է Բրյուսել՝ խորհրդակցելու եվրոպացիների հետ. Բանակցություններ, որոնք կարող են ճանապարհ հարթել Վիեննայում բանակցությունների վերսկսման համար. Այս անգամ, իհարկե, Թեհրանը սեղանի շուրջ նստած է ավելի լայն հնարավորություններով, քան երբևէ: 60 տոկոս ուրանի արտադրություն, որն աննախադեպ է Իրանի միջուկային ծրագրի պատմության մեջ, և 20 տոկոսանոց ուրանի ներարկում մեկ IR-6 ցենտրիֆուգի մեջ, որտեղից պետք է արտադրվի 60 տոկոսանոց ուրան։
Էբթեքար օրաթերթ
Արդյո՞ք ներքին խնդիրները կարո՞ղ են տապալել Էրդողանին
Ներքին խնդիրների պատճառով իշխանությունից զրկվելու մտահոգության պատճառով, Էրդողանը իր երկիրը ներքաշել է Հյուսիսային Աֆրիկայից մինչև Կովկաս, Պարսից ծոց, Աֆղանստան և Միջերկրական ծով ընկած խնդիրների մեջ, ինչը Թուրքիայի ուժերից վեր է։
Թուրքական կառավարությունը, որն իրեն համարում է Օսմանյան կայսրության ժառանգորդը, Աթաթուրքի ժամանակներից մինչ օրս, երազում է վերակենդանացնել այդ կայսրությունը, բայց փաստն այն է, որ այդ երազանքը ոչ միայն չի ծառայում որպես Թուրքիայի հասարակության զարգացման շարժառիթ, այլ հետ է տանում այդ հասարակությունը:
Նոր Թուրքիան դեռ չի կարողացել վերականգնվել օսմանյան ավերակներից. Որովհետև նոր Թուրքիան ոչ թե թուրք ժողովրդի կամքի վրա հիմնված իշխանություն էր, այլ Առաջին համաշխարհային պատերազմի հաղթանակած տերությունների կամքի արդյուքնում ձևավորված իշխանություն և բնական է, որ այդ տերությունները թույլ չեն տալիս իրենց հպատակներին դուրս գալ իրենց կամքի շրջանակից:
armenpress.am
ԱՀԿ-ն հայտարարել է շաբաթվա ընթացքում աշխարհում COVID-19-ով հիվանդացության 4 տոկոսով աճի մասին
Անցյալ շաբաթ աշխարհում ավելի քան 2,9 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 49 հազարը՝ մահացել: Ինչպես հոկտեմբերի 27-ին հաղորդել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ախտահարման նոր դեպքերի քանակը յոթ օրում ավելացել Է 4 տոկոսով, իսկ մահացու վախճաններինը՝ 5 տոկոսով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Հոկտեմբերի 18-ից մինչեւ 24-ն ընկած շաբաթվա թնթացքում աշխարհում (վարակման) նոր դեպքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատությամբ փոքր-ինչ աճել Է (4 տոկոսով): Ընդամենն արձանագրվել Է ավելի քան 2,9 միլիոն նոր դեպք»,- ասված Է ԱՀԿ-ի շաբաթական համաճարակային տեղեկագրում:
Վարակվածների կեսից ավելին բաժին Է ընկնում Եվրոպայի տարածաշրջանին: Շաբաթվա ընթացքում միայն այդ տարածաշրջանում Է արձանագրվել հիվանդացության աճ (18 տոկոսով), մինչդեռ ԱՀԿ-ի մնացած հինգ տարածաշրջաններում այն նվազել Է: Առանձնապես խիստ նվազում Է արձանագրվել Աֆրիկայում (21 տոկոսով) եւ Արեւմտա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (17 տոկոսով):
Յոթ օրում մահացությունն աշխարհում աճել Է 5 տոկոսով: Ամենամեծ աճը նշվել Է Եվրոպայում (14 տոկոսվ) եւ Հարավ - արեւելյան Ասիայում (13 տոկոսով): Դրա հետ մեկտեղ, մահացու վախճանների թիվն Էապես նվազել Է Ասիա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (16 տոկոսով), Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (13 տոկոսով) եւ Աֆրիկայում (11 տկոսով): Տեղեկագրում բերված վիճակագրական տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 18-ից մինչեւ 24-ն աշխարհում հայտնաբերվել են 2 940 336 վարակված եւ 49 413 մահվան դեպք: Շաբաթվա ընթացքում ամենամեծ թվով վարակվածների մասին ԱՀԿ-ին հայտնել Է ԱՄՆ-ը (512 956): Այնուհետեւ գալիս են մեծ Բրիտանիան (330 465), Ռուսաստանը (248 956), Թուրքիան (196 850) եւ Ուկրաինան (134 235):
ԱՀԿ-ի տվյալներով՝ հոկտեմբերի 26-ի դրությամբ աշխարհում համավակի սկզբից ի վեր արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման 243 857 028 դեպք, մահացել Է 4 953 246 մարդ: Վերջին օրը տեղեկատվություն Է ստացվել 295 432 վարակվածների եւ 5 469 մահացածների մասն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
armenpress.am
ՄՊՀ պատվիրակությունը մեկնել է Վարշավա. կարևորվել է երկու երկրների գերատեսչությունների միջև համագործակցության զարգացումը
Լեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի հետ իրականացվող «Սպառողների շահերի պաշտպանության համակարգի ստեղծման գործում Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ հզորացում» ծրագրի շրջանակում փորձի փոխանակման նպատակով ՄՊՀ ներկայացուցիչները Հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանի գլխավորությամբ մեկնել են Վարշավա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՄՊՀ-ից, հայկական պատվիրակությանն ընդունել է Lեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության գրասենյակի նախագահ Թոմաս Քրոսթնին: Լեհաստանի մրցակցային մարմնի ղեկավարը, ողջունելով Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչներին, առանձնահատուկ կարևորել է երկու երկրների գերատեսչությունների միջև համագործակցության զարգացումը համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում:
ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության, ծրագրի իրականացմանը ցուցաբերած աջակցության և երկկողմ համագործակցության համար՝ շեշտելով, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի օրակարգում գտնվող առաջնային հարցերից է նաև սպառողների շահերի պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացումը:
ՄՊՀ ներկայացուցիչները Լեհաստանի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպումից հետո կմեկնեն Բիդգոշչ և Պոզնան, որտեղ հանդիպումներ կունենան գրասենյակի մասնաճյուղերի ղեկավարների հետ:
armenpress.am
Սենատը Ջեֆ Ֆլեյքին հաստատեց Թուրքիայում ԱՄՆ-ի նոր դեսպան
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը լրիվ կազմով հոկտեմբերի 26-ին Ջեֆ Ֆլեյքին հաստատեց Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է պալատի մամուլի ծառայությունը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից առաջադրված թեկնածությունը հաստատվել Է միաձայն: Ֆլեյքն անցյալում ինքն Է եղել սենատոր եւ 2013-ից մինչեւ 2019 թվականը վերին պալատում ներկայացրել Է Արիզոնայի նահանգը: Մինչ այդ, 2001 թվականից, նա նաեւ ընտրվել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում: Բացի դրանից, Սենատը հոկտեմբերի 26-ին Սինդի Մակքեյնին՝ 2018 թվականին մահացած հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնի այրուն, հաստատել Է ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպությանը կից ԱՄՆ-ի ներկայացուցչի պաշտոնում:
Հոկտեմբերի 21-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը քննադատել Է ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի եւ Նոր Զելանդիայի դեսպաններին՝ հայտարարելով, թե նրանք միջամտում են երկրի դատական գործերին:
Ինչպես նույն օրը հաղորդել Է Anadolu գործակալությունը, նրանք կանչվել են Թուրքիայի ԱԳՆ՝ իրավապաշտպան Օսման Քավալայի նկատմամբ դատավարության առիթով համատեղ հայտարարության առանչությամբ: Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի նախագահը հայտարարել Է, որ արտգործնախարարությանը հանձնարարել Է անընդունելի անձինք հայտարարել 10 երկրների դեսպաններին, որոնք հայտարարություն են արել Քավալայի նկատմամբ դատավարության առիթով:
Թուրքիայում ԱՄՆ-ի եւ Կանադայի դիվանագիտական ներկայացուցչություններն իրենց հերթին հայտարարել են տվյալ երկրի օրենքներն ու որոշումները հարգելու եւ այդ պետության ներքին գործերին չմիջամտելու մտադրություների մասին: Դեսպանությունները նշել են, որ «մնում են հանձնառու Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին դիվանագիտական հարաբերությունների մասին»: Ինչպես հայտնել Է Anadolu գործակալությունը, վկայակոչելով նախագահի վարչակազմի աղբյուրներ, Էրդողանը ողջունել Է այդ հայտարարությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
panarmenian.net
Գինցբուրգ․ «Սպուտնիկ V»-ն պաշտպանում է կովիդի բոլոր մուտացիաներից
Կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութը պաշտպանում է կորոնավիրուսի բոլոր մուտացիաներից՝ այդ թվում «դելտա» շտամի նոր տարատեսակներից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դա վերաբերում է նաև Մոսկվայում ի հայտ եկած «դելտա» շտամի նոր տարբերակին՝ AY.4.2-ին։ AY.4.2 տեսակով վարակման 3 դեպք է գրանցվել Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Առողջապահության գործակալությունը հայտնել էր, որ AY.4.2 մուտացիան կարող է տարբերվել տարածման ավելի բարձր տեմպերով՝ սկզբնական «դելտա» շտամի համեմատ։
panarmenian.net
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից 22 տարի է անցել
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո 22 տարի է անցել։ Ազգային ժողովի նիստի մեկնարկին պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը:
1999-ի հոկտեմբերի 27-ին ահաբեկչության զոհ դարձան վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավոր Արմեն Արմենակյանը և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պատգամավոր Միքայել Քոթանյանը: Բացի 8 զոհից, ևս 8 հոգի վիրավորվել էր։
Զինված խումբն ԱԺ նիստերի դահլիճ է ներխուժել հերթական նստաշրջանի ժամանակ՝ կառավարությանը հարց ու պատասխանի ժամին։ Զինված խմբին պատանդ էին մնացել ողջ մնացած մյուս պատգամավորներն ու նիստը լուսաբանող լրագրողները: Նրանք ազատ արձակվեցին հոկտեմբերի լույս 28-ի գիշերը՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։
Հանցագործներն էին` նախկին լրագրող Նաիրի Հունանյանը, որը որոշ ժամանակ աշխատել էր Հայաստանի հեռուստատեսությունում, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, և նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաև հայացքները կիսող ընկերները` Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը, Էդիկ Գրիգորյանը, Համլետ Ստեփանյանը:
«Ազգի փրկիչները» մտադրվել էին պատանդ վերցված պատգամավորներին ստիպել ինքնաբացարկ հայտարարել և անցկացնել համազգային ժողովրդավարական ընտրություններ: Մինչ ընտրությունները երկիրը պատրաստվում էր ղեկավարել հենց ինքը` Հունանյանը, որն իրեն հայտարարելու էր երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար: Սակայան, Հունանյանը ստիպված էր համակերպվել, որ «հեղափոխությանն աջակցելու» հայրենակիցներին ուղղված իր կոչն անպատասխան մնաց:
Հանցագործներից 6-ը դատապարտվեց ցմահ ազատազրկման, իսկ մեկը՝ Համլետ Ստեփանյանը, 14 տարվա։ Ցմահ դատապարտվածներից Վռամ Գալստյանը 2004-ին ինքնասպան եղավ: Այժմ նրանցից ողջ են չորսը՝ Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը (խելագարվել է), Դերենիկ Բեջանյանն ու Աշոտ Կնյազյանը։
2019-ին «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմեց վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։ Նրա դիմումը մերժվեց։