Մեկնաբանություն- Կենտրոնական Ասիայի երկրները պայմանավորվել են Իրանի հետ տարանցիկ համագործակցության շուրջ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i154360-Մեկնաբանություն_Կենտրոնական_Ասիայի_երկրները_պայմանավորվել_են_Իրանի_հետ_տարանցիկ_համագործակցության_շուրջ
Կենտրոնական Ասիայի հանրապետություններում Աֆղանստանում անապահովության տեղափոխման վերաբերյալ այդ երկրների ղեկավարների մտահոգությունները մասամբ փարատվելով, այդ երկրները ձգտում են ընդլայնել առևտուրը տարածաշրջանի և աշխարհի երկրների հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2021 08:53 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Կենտրոնական Ասիայի երկրները պայմանավորվել են Իրանի հետ տարանցիկ համագործակցության շուրջ

Կենտրոնական Ասիայի հանրապետություններում Աֆղանստանում անապահովության տեղափոխման վերաբերյալ այդ երկրների ղեկավարների մտահոգությունները մասամբ փարատվելով, այդ երկրները ձգտում են ընդլայնել առևտուրը տարածաշրջանի և աշխարհի երկրների հետ։

Կենտրոնական Ասիայի հինգ հանրապետությունները դեպի ծով և միջազգային ջրեր ելք չունեն: Սակայն Իրանն  այս երկրներին տրամադրում է ամենաանվտանգ և տնտեսապես տարանցիկ երթուղին՝ Պարսից ծոցի, Օմանի ծովի և Հնդկական օվկիանոսի տաք ջրերին հասանելիության համար:

Կենտրոնական Ասիայի որոշ հանրապետություններ արդեն համագործակցության համաձայնագրեր են ստորագրել Իրանի հետ այդ կապակցությամբ։ Ղազախստանը և Թուրքմենստանը Կենտրոնական Ասիայի երկու երկրներ են, որոնք ցանկություն են հայտնել Իրանի հետ երկաթուղային հաղորդակցության ոլորտներում համագործակցելու համար։ Ուզբեկստանի ղեկավարները նաև համաձայնագիր են ստորագրել Իրանի և Թուրքմենստանի հետ՝ միջազգային ազատ և տաք ջրերին հասնելու համար:

Միևնույն ժամանակ, Տաջիկստանը և Ղրղզստանը փոխըմբռնման հուշագրեր են ստորագրել Իրանի հետ տարանցիկ համագործակցության վերաբերյալ և հայտարարել, որ մտադիր են արտահանել և ներմուծել իրենց արտահանվող և ներմուծվող ապրանքները Իրանի ավտոմոբիլային և երկաթուղային տարանցիկ ուղիներով։

Այդ կապակցությամբ, Թուրքմենստանի և Ղազախստանի նախագահները պայմանավորվել են նաև ընդլայնել տարանցիկ փոխգործակցությունն Իրանի տարածքով։

Թուրքմենստանի և Ղազախստանի նախագահներ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը և Ղասեմ Ջամերտ Տակաևը Աշղաբադում կայացած մամուլի ասուլիսում ընդգծել են, որ պետք է իրականացվի երկու երկրների միջև տարանցիկ համագործակցությունը, հատկապես Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթգծով։

Նրանք նաև կոչ են արել օգտագործել առկա արտահանման հնարավորություններից՝ երկաթուղային տարանցիկ ճանապարհով ապրանքներ արտահանելու և ներմուծելու համար։ Ելնելով տարանցիկ  երթուղու կարևորությունից՝ Թուրքմենստանի և Ղազախստանի նախագահները նաև Աշխաբադի և Նուրսուլթանի կառավարություններին հանձնարարել են Իրանի հետ նոր համաձայնագրեր ստորագրելով, ավելի արդյունավետ տնտեսական համագործակցություն ապահովել այս տարանցիկ ճանապարհում:

Ակնհայտ է, որ Կենտրոնական Ասիայի հանրապետությունների կողմից Իրանի տարանցիկ ճանապարհներից օգտվելն այս երկրների համար լավագույն ուղիներից մեկն է։ Ստեղծված իրավիճակում, միջինասիական հանրապետությունների հաղորդակցության այլ ուղիները ոչ տնտեսական են և  ոչ էլ ապահով։ Այդ պատճառով, միջինասիական հանրապետությունների համար մեծ նշանակություն ունի Իրանի տարանցիկ ուղուց օգտվելով, աշխարհի տարբեր երկրների հետ հարաբերությունների հաստատումը։

Կենտրոնական Ասիայի հանրապետությունների և Իրանի միջև բազմաթիվ տարանցիկ համագործակցության համաձայնագրերի ստորագրումից բացի, Հյուսիս-Հարավ հաղորդակցության  ուղու մաս են կազմում:

Իրանի, Ռուսաստանի և Հնդկաստանի միջև Հյուսիս-Հարավ համագործակցության առաջին փաստաթուղթը ստորագրվել է 2000 թվականին։ Այնուամենայնիվ, Կենտրոնական Ասիայի ժողովուրդների հետ իր մշակութային, կրոնական և պատմական ընդհանրությունների պատճառով, Իրանը վերջին մի քանի տարիներին համաձայնագրեր է ստորագրել Կենտրոնական Ասիայի հանրապետությունների հետ Արևելք-Արևմուտք երթուղիներ ստեղծելու համար:

Վերջին տարիներին, ակնկալելով նման օրեր, իրանցի պաշտոնյաները Կենտրոնական Ասիայի հանրապետությունների համար իրականացրել են մի շարք ծրագրեր՝ ճանապարհաշինության և ճանապարհային ու երկաթուղային հաղորդակցությունների ոլորտում:

Սա արդյունավետորեն կօգնի Կենտրոնական Ասիայի հանրապետություններին առևտուր իրականացնել տարածաշրջանի և աշխարհի երկրների հետ շատ հեշտ և ապահով պայմաններում։

Ընդհանուր առմամբ հարկ է նշել, որ տարանցման ոլորտը վերջին տարիներին եղել է Իրանի և Ուզբեկստանի համագործակցության առանցքային ոլորտներից մեկը։ Երկու երկրները Աշխաբադի տարանցիկ համաձայնագրի անդամ են, որը Կենտրոնական Ասիան Իրանի միջոցով կապում է Պարսից ծոցի ջրերին և Օմանին: