Մեկնաբանություն- Իրանի փոխարտգործնախարարի այցը Ռուսաստան. Թեհրան-Մոսկվա ռազմավարական բանակցություններ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i154430-Մեկնաբանություն_Իրանի_փոխարտգործնախարարի_այցը_Ռուսաստան._Թեհրան_Մոսկվա_ռազմավարական_բանակցություններ
Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին ուրբաթ օրը Մոսկվայում հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Ռյաբկովի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2021 08:26 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի փոխարտգործնախարարի այցը Ռուսաստան. Թեհրան-Մոսկվա ռազմավարական բանակցություններ

Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին ուրբաթ օրը Մոսկվայում հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Ռյաբկովի հետ։

 Բրյուսելում ԵՄ փոխարտգործնախարար և համատեղ հանձնաժողովի համակարգող Էնրիկե Մորայի հետ հանդիպումցի հետո, Ալի Բաղերին մեկնել է Ռուսաստան, որտեղ հանդիպել է իր ռուս գործընկերոջ հետ: Հանդիպումներցի հետո, Ալի Բաղերի Քանին Թվիթերում գրել է. «ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ դրական և արդյունավետ հանդիպման ընթացքում քննարկեցինք  վերջին զարգացումները և կարծիքներ փոխանակեցինք անօրինական և ճնշող պատժամիջոցների չեղարկմանն ուղղված բանակցությունների շուրջ»:

Իրանն ու Ռուսաստանը  հայտարարել են, որ կշարունակեն խորհրդակցությունները տարբեր մակարդակներում՝ ընդհանուր դիրքերն ամրապնդելու համար։

Ռուսաստանում Բաղերի Քանիի հանդիպումների մի մասը տեղի է ունեցել  Վիեննայում նախատեսված բանակցություններում հակաիրանական պատժամիջոցների վերացման շուրջ քննարկումների  շրջանակներում։ Համաձայն «4+1» խմբի անդամ երկրների հետ Իրանի պայմանավորվածության՝ այս երկրներից յուրաքանչյուրի հետ անց են ակլցվելու բանակցություններ՝ հակաիրանական պատժամիջոցների  չեղարկման շուրջ։

Այս բանակցություններում Իրանը Եվրոպայից և ԱՄՆ-ից պահանջելու է վերադառնալ ՀԳՀԾ-ով և ԱԽ 2231 բանաձևով ստանձնած պարտավորությունների կատարմանը և չեղարկել պատժամիջոցները, ինչը  միջուկային գործարքի պահպանման ամենատրամաբանական ճանապարհն է:

Իրանցի և ռուս պաշտոնյաների հանդիպումների ընթացքում, քննարկվել են երկկողմ հարաբերությունների և տարբեր ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված  քայլերը՝ երկու երկրների շահերն ապահովելու նպատակով: Այս տեսանկյունից, Իրանի փոխարտգործնախարարի այցը Ռուսաստան, հնարավորություն է ամրապնդելու Իրան-Ռուսաստան հարաբերությունները և ընդգծելու առկա  հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությունը:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վլադիմիր Սաժինն ասում է. «Մոսկվան, անկասկած, Իրանի առաջնահերթ գործընկերների ցանկում է, և երկու երկրները կշարունակեն գործընկերությունը ներկա մակարդակի վրա»:

Հաշվի առնելով վերոնշյալը, բրյուսելյան բանակցություններից հետո Իրանի փոխարտգործնախարարի այցը Մոսկվա կարևոր է երկու պատճառով.

Նախ՝  Իրանի և Ռուսաստանի համատեղ դերը, որպես երկու անկախ և հզոր և տարածաշրջանային զարգացումների վրա ազդեցություն ուենցող պետություններ: Հարաբերությունների այս մակարդակը վկայում է տարածաշրջանային փոխգործակցություններում մերձեցման և բազմակողմանիության մասին:

Երկրորդ հերթին, Իրանի և Ռուսաստանի միջև առկա է ռազմավարական համագործակցությունը:  Իրանն անդամակցումէ  ԵԱՏՄ-ին ու ՇՀԿ-ին,  և ունի ամրապնդելու տարածաշրջանային և բազմակողմ հարաբերությունները ամրապնդելու կարողություն:

Աստեղծված իրավիճակում, Իրան-Ռուսաստան հարաբերությունները կարևորում  է բազմակողմ և երկարաժամկետ հարաբերությունների ամրապնդման հարցում երկու երկրների մոտեցումը։ Իրանի և Ռուսաստանի ընդհանուր ռազմավարությունը արևմտյան միակողմանիության դեմ բազմակողմանիության ամրապնդումն ու զարգացումն է։

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, անդրադառնալով  երկու երկրների համագործակցության կարողություններին ասում է. «Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների և համագործակցության ներկա մակարդակը շատ ավելի բարձր է, քան նախորդ տասնամյակներում: Միևնույն ժամանակ, կողմերի համագործակցությունն ավելի խորն ու բովանդակալից է դարձել, և երկու երկրների հարաբերություններում առկա է մեծ ներուժ, որին պետք է անդրադառնալ համապարփակ համագործակցության ծրագրի տեսքով»։

Հարաբերությունների այս մակարդակը երկու կողմերից պահանջում է շարունակական խորհրդակցություններ՝ ընդհանուր սպառնալիքների դեպքում  քաղաքական-տնտեսական և անվտանգության կարողությունները լավագույնս օգտագործելու ուղղությամբ:

Իրանի փոխարտգործնախարարի Մոսկվա կատարած այցի և երկկողմ բանակցությունների կարևորությունը պետք էգնահատել այս տեսանկյունից: