Մեկնաբանություն- Բաքուն վերահաստատում է Թեհրանի հետ համագործակցելու իր ցանկությունը
Չնայած ադրբեջանական իշխանությունների վերջին կեղծ մեղադրանքներին և Թեհրանի ու Բաքվի հարաբերություններում առաջացած լարվածության մեջ նրանց մեղսակցությանը, որոշ ադրբեջանցի քաղաքական գործիչներ կրկին օրակարգում ներառել են երկու իսլամական երկրների և նրանց հարևանների միջև հարաբերությունների ընդլայնման հարցը։
Բաքվի պաշտոնյաները, հատկապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, վերջերս Իրանին մեղադրել են Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներով Արևմուտքի հետ թմրանյութերի առևտուր անելու մեջ:
Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները պատրանքի մեջ են եղել, կարծելով, թե Իրանը Հայաստանի օգնությամբ վերջին երեք տասնամյակների ընթացքում ներգրավված է եղել Ադրբեջանի տարածքով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ։ Դա թշնամիների, հատկապես Իսրայելի և ԱՄՆ-ի ռասիստական ռեժիմի հետ հարաբերությունների արդյունքն է:
Լեռնային Ղարաբաղի պատերազմից և իրավիճակի կայունացումից հետո, Ադրբեջանի իշխանությունները կրկնապատկեցին Իրանի դեմ կեղծ հայտարարություններ անելու իրենց ջանքերը՝ ի շահ երկու հարևան երկրների հարաբերությունների թշնամիների։
Իրանում Ադրբեջանի նախկին դեսպան և տարածաշրջանային հարցերով ադրբեջանցի փորձագետ Բունիադ Հուսեյնովը, նշելով, որ Իրանը միշտ եղել է Ադրբեջանի կառավարության և ժողովրդի կողքին ասել է.«Ադրբեջանի ժողովուրդը և կառավարությունը երբեք չեն մոռացել և չեն մոռանա Իրանի ժողովրդի և կառավարության օգնությունը»։
Ադրբեջանի Ազգային ժողովի պատգամավոր Էլման Նասիրովը Բաքվի շահագրգռվածությունն է հայտնել Թեհրանի հետ բարեկամական հարաբերությունների ավելացման կապակցությամբ։ Նա նաև հայտարարել է. «Իլհամ Ալիևի կառավարության համար երկկողմ առաջնահերթությունը հարևանների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններն են»։
Ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունը վկայում է, որ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները տարբեր հանգամանքներում և տարբեր ձևերով փոխում են իրենց դիրքորոշումները և այնքան էլ վստահելի չեն։ Իրանի նկատմամբ Իլհամ Ալիևի կառավարության քաղաքականության մյուս հարցը կայանուէմ նրանում, որ Բաքվի պաշտոնյաները, չնայած իրանական ընկերությունների օգնությամբ Ադրբեջանի օկուպացված տարածքների վերականգնման մասին Թեհրանի առաջարկին, շարունակում են հրաժարվել ընդունել այն:
Այս պայմաններում, Թեհրան-Բաքու հարաբերությունների կարգավորումը կասկածի տակ է։ Հատկապես, որ Իլհամ Ալիևի կառավարությունը տարբեր պատրվակներով փորձում է Իրանին ներկայացնել որպես Ադրբեջանի ժողովրդի թշնամի։ Թեև Բաքվի պետական լրատվամիջոցների հակաիրանական քարոզչությունը վերջ չունի, սակայն քիչ հավանական է թվում, որ Իրանի հետ հարաբերություններն ընդլայնելու Իլհամ Ալիևի պաշտոնյաների պահանջը իրականություն դառնա մինչև այդ քարոզչության ավարտը։ Դա տեղի կունենա այն դեպքում, եթե Ադրբեջանի իշխանությունները դադարեցնեն Բաքվի ԶԼՄ-ների քարոզչությունը՝ ելնելով օտարերկրացիների շահերից։