Մեկնաբանություն- Հարավային Կովկասի զարգացումները
Վերջին օրերի ընթացքում Հարավային Կովկասի զարգացումները վկայում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև շարունակվող լարվածության մասին:
Այն պայմաններում, երբ Ադրբեջանն իր ուժը ցուցադրում է Կովկասյան տարածաշրջանում Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելով և մրցակցելու կոչ անելով տարածաշրջանի հզոր երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին, հայկական կողմը Ռուսաստանի աջակցությունը շահելու համար անընդհատ խոսում է Ղարաբաղում ռուս խաղաղապահների մշտական ներկայության մասին: Ակնհայտ է, որ այս գործընթացի շարունակությունը, այսինքն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործողությունները տարածաշրջանում իշխանություն դրսևորելու և Ռուսաստանի հետ մրցակցության ոլորտում, Բաքվի իշխանությանը ենթարկում է արտաքին սպառնալիքների։ Ադրբեջանի նախագահն այն պայմաններում է նման պահվածք դրսևորում, երբ փորձը ցույց է տվել, որ օտար երկրները, հատկապես ԱՄՆ-ը, Թուրքիան և Սիոնիստական ռեժիմը, պատրաստ չեն Ռուսաստանի հետ լարվածության մեջ մտնել Հարավային Կովկասում ճգնաժամի սրման դեպքում:
Փորձագետներից շատերն այն համոզման են, որ տարածաշրջանի պետությունները, հատկապես Ադրբեջանը պետք է դաս քաղեն և չխաբվեն օտարնրի սին խոստումներին:
Ադրբեջանի ու Հայաստանի միջև պատերազմն ավարտվելուց հետո, կողմերի քաղաքականությունները մշտապես փոխվում են: Իրականում, Ալիևի կառավարության պաշտոնատարները շարունակ փորձում են Ադրբեջանին տարածաշրջանի առաջին ուժը ներկայացնել: Իսկ Երևանի կառավարության պաշտոնատարները դաս են քաղել արտաքին քաղաքականության ոլորտում, հատկապես Արևմուտքի հետ զուգամերձության հարցով իրենց սխալներից, և փորձում են ամրապնդել Ռուսաստանի հետ միասնությունը: Հայաստանի ժողովուրդն ու Փաշինյանի կառավարության ընդդիմադիրները դժգոհ են Ադրբեջանի դեմ կրած պարտությունից և բողոքի ակցիաներ են անցկացնում Փաշինյանի կառավարության դեմ:
Երևանի կառավարության պաշտոնատարները փորձում են Ռուսաստանի հովանավորությունը շահել արտաքին ուժերի, հատկապես Ադրբեջանի ոտնձգությունների նկատմամբ: Երևանի կառավարության կարևորագույն քաղաքականություններից մեկը Ղարաբաղում Ռուսաստանի բանակայինների ռազմական ներկայության երկարաձգումն է:
ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում տիրող անվտանգության ծանր իրավիճակը, Հայաստանի կառավարությունը ցանկանում է, որպեսզի այդ տարածքում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ներկայությունը երկարաձգվի:
Մյուս կողմից, Բաքվի պետական պաշտոնյաները, հենվելով օտարների խոստումների վրա, մերժեցին ԼՂ-ում Ռուսաստանի ռազմական ներկայության երկարաձգումը, իսկ վերջերս էլ պայմանական ընդունեցին Լ. Ղարաբաղում Ռուսաստանի ռազմական ներկայությունը։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի տեսանկյունից՝ որպես մի երկրի, որը կարողացավ մոտ երեք տասնամյակից հետո վերջ տալ ԼՂ հակամարտությանը և խաղաղություն բերել երկու պատերազմող երկրների ժողովուրդներին, ադրբեջանական իշխանությունների նախագիծը մտահոգիչ է: Մինչդեռ Ադրբեջանն իրար հաջորդող համատեղ զորավարժություններ անցկացնելով, մտահոգություն է պատճառում տարածաշրջանի պետություններին:
Վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի ԶՈւ տանկային ստորաբաժանումները մարտական վարժանքներ են անցկացրել Т-72 և Т-90 տանկերով:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի նշել զորավարժությունների անցկացման ժամանակը և վայրը։ Սակայն համեմատելով Ադրբեջանի և Հայաստանի քաղաքականությունը վերջին մեկ տարվա ընթացքում՝ կարելի է ասել, որ ադրբեջանական կողմը դարձել է ավելի ռազմատենչ, սակայն հայկական կողմը դիմել է դիվանագիտության տարածաշրջանի և աշխարհի երկրների հետ հարաբերություններում:
Ղարաբաղյան խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքականությունների մասին կարելի է ասել, որ անկասկած ստեղծված իրավիճակում դիվանագիտությունը գերադասելի է միլիտարիզմից։ Հատկապես, որ հարավկովկասյան տարածաշրջանը բազմակի և իրար հաջորդող պատերազմների հնարավորություն չունի։ Փաստորեն, Հայաստանի որդեգրած քաղաքականությունն ավելի կառուցողական է, Ալիևի որդեգրած քաղաքականության համեմատությամբ: