Մեկնաբանություն- Իրանն ու Հնդկաստանը ցանկանում են զարգացնել առևտրային հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i154596-Մեկնաբանություն_Իրանն_ու_Հնդկաստանը_ցանկանում_են_զարգացնել_առևտրային_հարաբերությունները
Իրանը և Հնդկաստանը, որպես Ասիայի երկու մեծ քաղաքակրթություններ, ունեն երկարամյա պատմական-տնտեսական հարաբերություններ, և երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները, հատկապես ծովային ճանապարհով, շարունակվել են հեռավոր անցյալից մինչև մեր օրերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2021 07:16 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանն ու Հնդկաստանը ցանկանում են զարգացնել առևտրային հարաբերությունները

Իրանը և Հնդկաստանը, որպես Ասիայի երկու մեծ քաղաքակրթություններ, ունեն երկարամյա պատմական-տնտեսական հարաբերություններ, և երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները, հատկապես ծովային ճանապարհով, շարունակվել են հեռավոր անցյալից մինչև մեր օրերը:

Թեհրանում Հնդկաստանի դեսպան Գադամ Դարմանդրան կիրակի օրը Իրանի  Հորմոզգան նահանգի խոշորագույն առևտրային նավահանգստի տարբեր հատվածներ կատարած այցի ժամանակ կոչ է արել զարգացնել Իրանի և Հնդկաստանի միջև ծովային առևտուրը։ Անդրադառնալով Իրանի և Հնդկաստանի քաղաքական և առևտրային հարաբերություններին  և Բանդար Աբասի, Չաբահարի և Մումբայ նավահանգստի հարևանությանը, ինչպես նաև  տարածաշրջանի ծովային առևտրում Շահիդ Ռաջայի նավահանգստի անփոխարինելի դերին, Հնդկաստանի դեսպանը հայտարարել է. «Մենք վստահ ենք, որ Շահիդ Ռաջայի նավահանգիստն իր ռազմավարական դիրքի շնորհիվ արող է ուժեղացնել միջազգային տարանցումը հյուսիս-հարավ միջանցքի միջև»:

Թեհրանը նույնպես  ողջունում է Հնդկաստանի և տարածաշրջանի այլ երկրների հետ բազմակողմ համագործակցությունը զարգացնելուն ուղղված ջանքերը:

Էներգետիկ ոլորտում Հնդկաստանի համար Իրանում ներդրումներ անելու բազմաթիվ հնարավորություններ կան։

Այս առումով Իրանը ողջունում է Հնդկաստանի ներդրումները Հորմոզգան նահանգի Ջասք նավահանգստի էներգետիկ ոլորտում: Հնդկաստանը կարող է նավթի պաշարման ռազմավարական պահեստներ կառուցել Ջասկ նավահանգստում և ապահովել իր էներգետիկ անվտանգությունը՝  նավահանգստից գազի խողովակլաշար կառուցելով և նույնիսկ էներգիայի մատակարարման շղթայում հնարավոր խափանումների դեպքում ապօահովելով անխափան մատակարարում: Բցի այդ, Հնդկաստանը կարող է նաև նավթաքիմիական գործարանների կառուցման ծրագրեր իրականացնել Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Չաբահար ազատ առևտրի գոտում՝ անկախ կամ իրանական ընկերությունների հետ համագործակցությամբ։

Հնդկաստանում Իրանի  Ալի Չեգինին այս կապակցությամբ նշել է. «Հնդկաստանում իրանական ապրանքների մեծ պահանջարկի պատճառով, Իրանի և Հնդկաստանի համատեղ արտադրությունը դեպի Հնդկաստան  ոչ նավթային ապրանքների արտահանումն ավելացնելու ևս մեկ հնարավորություն է»։

 Թեհրանի և Նյու Դելիի նպատակներին ահսնելու համար, երկու երկրները պետք է անեն համապատասխան քայլեր: Առևտրի արագացման և ոչ նավթային արտահանումների ծավալն ավելացնելու համար, երկու երկրների միջև պետք է գործեն ուղիղ ավիաչվերթների, այդ կապակցությամբ փաստաթղթերը ստորագրվեն հնարավորինս արագ։ Ներկայումս Իրանի, Հնդկաստանի և Աֆղանստանի միջև եռակողմ համաձայնագրի շրջանակներում հեշտացվել է հնդկական ապրանքների առաքումը Աֆղանստան և Կենտրոնական Ասիայի սահմաններից դուրս գտնվող երկրներ։

Չաբահար նավահանգստի առևտրային և տարանցիկ կարողությունների օգտագործումը կրկնակի կարևորվել է Իրանի և Հնդկաստանի միջև երկարաժամկետ համագործակցության ծրագրով սահմանված ռազմավարական նպատակների շնորհիվ։ Բացի այդ, այս ռազմավարական նավահանգիստը հնարավորություն  է տալիս մերձենալ Կենտրոնական և Հարավային Ասիայի երկրների հետ։

Տարածաշրջանային աշխարհատնտեսական և առևտրային կարողությունների առավելագույն օգտագործումը կհանգեցնի տնտեսական աճի և կուժեղացնի տարածաշրջանի երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը: Ուստի այդ համաձայնագրերի կնքումը դարձել է անհրաժեշտություն։