Մեկնաբանություն- Սպիտակ տան երկակի քաղաքականությունը խոչընդոտում է ՀԳՀԾ ԱՄՆ-ի վերադարձին
Սպիտակ տունը խոսում է Իրանի հետ բանակցություններից, հայտարարում, որ պատրաստ է վերադառնալ ՀԳՀԾ, սակայն միևնույն ժամանակ նոր պատժամիջոցներ է սահմանում ԻԻՀ քաղաքացիների և ընկերությունների դեմ։
Այս մասին ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանը երեքշաբթի օրը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում, հավելելով. «Թեհրանը ուշադիր հետևում է ԱՄՆ պաշտոնյաների գործողություններին»:
Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «4+1» խումբը պետք է պատրաստ լինի բանակցությունների՝ հիմնված փոխադարձ շահերի և իրավունքների վրա»:
ԱՄՆ-ն միջուկային համաձայնագրի կողմն է, որը խախտել է այն: ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենն ընդունելով, որ Իրանի դեմ առավելագույն ճնշման այդ երկրի քաղաքականությունը ձախողվել է, հայտարարել է, որ մտադիր է Վաշինգտոնին վերադարձնել ՀԳՀԾ: Սակայն ԱՄՆ-ն մինչ այժմ ոչ միայն որևէ քայլ չի ձեռնարկել համաձայնագրին վերադառնալու համար, այլև նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ։
ՀԳՀԾ-ի և ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների քաղաքականության վերաբերյալ Իրանի ԱԳ նախարարի խոսքերը վերաբերում են մի քանի կետերի, որոնք շատ կարևոր են ՀԳՀԾ-ին վերադառնալու խոչընդոտները գնահատելու համար։
Ամիր Աբդոլլահյանը նշում է, որ ԱՄՆ-ն ՀԳՀԾ վերադառնալու հստակ որոշում չունի և շարունակում է մեղադրանքներ հնչեցնել Իրանի դեմ, ինչպես նաև պատժամիջոցների, քաղաքական ճնշումների ու սպառնալիքի քաղաքականությունը։
ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների իրագործման հարցում Եվրոեռյակի անգործությունը մյուս պատճառն է, որն ԱՄՆ-ին խրախուսում է միակողմանի քայլեր ձեռնարկել Իրանի դեմ: Մինչդեռ ՀԳՀԾ-ի շուրջ ԱՄՆ-ի պատճառով ստեղծված փակուղուց դուրս բերելու տրամաբանական լուծումը պարտավորություններին անվերապահ վերադարձն է։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևով ստանձնած պարտավորությունների կատարումն անշուշտ, ՀԳՀԾ-ն պահպանելու ամենատրամաբանական ճանապարհն է, քանի որ անցյալի սխալների շարունակությունը կհանգեցնի միջուկային գործարքի չեղարկմանը:
Համալսարանի պրոֆեսոր և միջազգային հարցերով փորձագետ Արդեշիր Սանային նշում է, որ ՀԳՀԾ-ի հարցով իրավիճակի փոփոխությունն, ԱՄՆ-ում կոնսենսուսի հասնելու Բայդենի ջանքերը և տարածաշրջանային դիվերսիաները ՀԳՀԾ Սպիտակ տան վերադարձի ամենակարևոր գործոններն են: Նա միևնույն ժամանակ նշում է, որ չնայած ամերիկյան պաշտոնյաներն ընդունում են, որ Թրամփի վարչակազմի հակաիրանական առավելագույն ճնշմ,ան քաղաքականությունը ձախողվել է, սակայն չեն ցանկանում դադարեցնել այդ քաղաքականության գործադրումը:
Մյուս գործոնն ամերիկացիների սպառնալից հռետորաբանությունն է և ամերիկյան պաշտոնյաների կողմից ժամանակ առ ժամանակ հնչեցվող անտրամաբանական հայտարարությունները:
Որպես օրինակ կարելի է նշել պետքարտուղար Բլինքենի վերջին հայտարարությունը, որին արձագանքել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն: Թվիթերում արձագանքելով Իրանի հարցով այլ տարբերակներ նախատեսելու վերաբերյալ Էնթոնի Բլինքենի վերջին հայտարարությանը, նա գրել է. «Իրանի դեմ ուղղված սպառնալիքը երբեք արդյունք չի ունեցել»:
«ԱՄՆ-ի «տարբերակներն» «արդեն փորձարկվել են մեր տարածաշրջանում: Եվ բոկորի համար ակնհայտ է դրանց պարտությունը, որի բացասական հետևանքները պետք է վերացնեն ուրիշները»,- գրել է Խաթիբզադեն:
ՀԳՀԾ-ի հարցում ԱՄՆ-ի գործած սխալները և Իրանի դեմ անօրինական պատժամիջոցների շարունակումն ակնհայտորեն ցույց են տալիս, որ համաձայնագրի շուրջ ստեղծված ներկա իրավիճակի պատասխանատուն Վաշինգտոնն է: ՀԳՀԾ վերադառնալը դժվար է՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի ու Եվրոպայի նկատմամբ ձևավորված անվստահությունը: Սակայն խնդիրը բարդ չէ և ամեն ինչ կախված է Վաշինգտոնի և Եվրոպայի՝ իրենց պարտավորությունների կատարման որոշումից, ինչը պետք է ստուգվի Իրանի կողմից: