Պեկինը և Մոսկվան ջանքեր են գործադրում ՀԳՀԾ-ն վերակենդանացնելու ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i155040-Պեկինը_և_Մոսկվան_ջանքեր_են_գործադրում_ՀԳՀԾ_ն_վերակենդանացնելու_ուղղությամբ
Այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարեց, որ Թեհրանի և «4+1» խմբի միջև միջուկային բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 29-ին Վիեննայում, Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Պեկինը, Ռուսաստանի հետ համագործակցելով, մտադիր է օգնել միջուկային գործարքի վերակենդանացմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2021 08:24 Asia/Tehran
  • Պեկինը և Մոսկվան ջանքեր են գործադրում ՀԳՀԾ-ն վերակենդանացնելու ուղղությամբ

Այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարեց, որ Թեհրանի և «4+1» խմբի միջև միջուկային բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 29-ին Վիեննայում, Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Պեկինը, Ռուսաստանի հետ համագործակցելով, մտադիր է օգնել միջուկային գործարքի վերակենդանացմանը:

ԻԻՀ փոխարտգործնախարար Ալի Բաղերին հայտարարել է, որ Վիեննայի բանակցություններն ուղղված են Իրանի դեմ անօրինական և անմարդկային պատժամիջոցների վերացմանը: Փաստն այն է, որ Իրանի  խաղաղ միջուկային ծրագիրը հաստատվել է համապատասխան միջազգային մարմինների, հատկապես Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից: Գործակալությունն ուշադիր հետևում է Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային գործունեությանը և բազմիցս հաստատել է, որ այն խաղաղանպատակ է.

Սակայն  ԱՄՆ-ն, միջուկային ապարտեիդ իրականացնելու և այլ երկրների միջուկային ծրագրերի իրականացմանը խոչընդոտելու համար, մեղադրանքներով ու պատժամիջոցների կիրառմամբ փորձում է հասնել իր նպատակին:

Պեկինի համալսարանի քաղաքագետ Ջիջյանի կարծիքով. «Իրանի Իսլամական Հանրապետությունը, չնայած ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուն,  շարունակեց  պայմանագրի գործադրումը և միշտ հավատարիմ է եղել դրան, և հետևաբար կարելի է  գտնել բոլոր կողմերի համար ընդունելի լուծում»:

Իրանն իր բարի կամքը դրսևորելու նպատակով, մշտապես մասնակցել է իր միջուկային ծրագրի շ՛ուրջ բանակցություններին:Սակայն ԱՄՆ-ն, անտեսելով հավաքական ջանքերը, պատժամիջոցներ կիրառելով, փորձել է Թեհրանին ստիպել դադարեցնել իր միջուկային գործունեությունը:  Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ ԱՄՆ-ը դուրս եկավ ՀԳՀԾ-ից  և փորձեց Թեհրանին ստիպել հանձնվել իր հարկադրական պահանջներին։

Միևնույն ժամանակ, Իրանն, ընդգծելով իր արդար դիրքորոշումը, փորձել է խաղաղնպատակ միջուկային գործունեության միջոցով ԱՄՆ-ին ցույց տալ, որ միջուկային ապարտեիդի միջոցով Վաշինգտոնը չի կարող կանխել անկախ երկրների միջուկային գործունեությունը:

Թեհրանում Չինաստանի նախկին դեսպան Մինգը նույնպես կարծում է. «ՀԳՀԾ-ն մեծ դեր է խաղացել Արևմտյան Ասիայի տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում։ Թեեւ Միացյալ Նահանգները փորձեց համաձայնագրի մյուս անդամներին նույնպես համոզել ծածտել այն, սակայն միջազգային հանրությունը, այդ թվում՝ Չինաստանը, թույլ չտվեցին Վաշինգտոնին դա անել»։

Ակնկալվում է, որ Չինաստանը և Ռուսաստանը, որպես ՀԳՀԾ-ի մշտական ​​անդամներ՝ օգնելու բավարարել անկախ պետությունների պահանջները, այդ թվում՝ չբավարարվել միայն խաղաղ միջուկային գործունեության վերաբերյալ հայտարարություններով, և  ԱՄն-ի ճնշմանն ու պահանջներին դիմակայելով, կանխելու միջազգային միակողմանիությունը և խաղաղ միջուկային գործունեությանը խոչընդոտելուն ուղղված գործողությունները: