Մեկնաբանություն - Իրանը և Ադրբեջանը փորձում են հաղթահարել խոչընդոտները և բարելավել հարաբերությունները
Վերջին ամիսներին Ադրբեջանի պաշտոնյաների դիրքորոշումները և հակաիրանական հայտարարությունները լարվածություն են առաջացրել երկու երկրների միջև: Սակայնբ երկու կառավարություններն ընդգծել են տարաձայնությունները լուծելու և Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները բարելավելու անհրաժեշտությունը:
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանն իր հարևաններին համարում է իր բարեկամները, հավելելով. .«Որոշ հարցերի շուրջ կարող են լինել տարաձայնություններ, սակայն կարեւոր է, որ երկու կողմերն էլ ունենան ուժեղ կամք՝ խոչընդոտները հաղթահարելու համար»:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այս կապակցությամբ հայտարարել է. «Վստահ եմ, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները, ինչպես միշտ, կզարգանան դրական ուղղությամբ: Իրանի և Ադրբեջանի միջև կան արժեքներ, որոնք կապում են մեզ՝ որպես երկու մերձավոր հարևանների, և մենք միասին կարող ենք նախագծեր իրականացնել՝ ի նպաստ երկու երկրների ժողովուրդների բարօրության»:
Ավելի վաղ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր.«Իրանի հետ համագործակցելով՝ Հայաստանը մոտ 30 տարի օգտագործել է Ադրբեջանի Հանրապետության նախկին օկուպացված տարածքները՝ թմրանյութեր տեղափոխելու համար Եվրոպա»:
Իրանի կառավարությունը հերքել է այս մեղադրանքը: Ի պատասխան Ադրբեջանի նախագահի չմտածված արտահայտությունների, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն նշել է. «Չնայած տարբեր շփումներում Բաքվից ստացված մասնավոր և դրական հաղորդագրություններին, Ադրբեջանն հայտարարություններ է հնչեցնում»։
Բաքվի պաշտոնյաների հակաիրանական պնդումները հիմնականում հնչել են Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի դրդմամբ ու ծրագրով, նպատակ ունենալով վնասել Իրանի շահերին:
Համալսարանի պրոֆեսոր և քաղաքական վերլուծաբան Հոսեյն Մասուդնիան նշում է.«Տարածաշրջանից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշումից հետո, Սիոնիստական ռեժիմը մի կողմից ձգտում էր մոտենալ Իրանի հարավային սահմաններին՝ ուժեղացնելով եբրայա-արաբական առանցքը, մյուս կողմից՝ Իրանի հյուսիսային սահմաններին լարվածություն ստեղծելով, փորձում էր մտնել նաև այս տարածաշրջան»:
Բայց մի իրավիճակում, երբ հարևանների հետ հարաբերությունների ընդլայնումը Իրանի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, Իրանի հետ լարվածությունը երկարաժամկետ հեռանկարում երբեք չի բխի Ադրբեջանի շահերից։ Ադրբեջանի ժողովուրդը մշակութային և պատմական խորը կապեր ունի Իրանի հետ, քանի որ այդ երկիրը ժամանակին եղել է Իրանի կազմում, իսկ Իրանը Ադրբեջանի ժողովրդի համար հայրենիքի նման է:
Իրանն ունենալով տեխնիկա-ինժեներական գիտելիքների արտահանման փորձ, կարող է մասնակցել Ադրբեջանի կապի և էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնմանը։ Բացի այդ, և՛ Իրանը, և՛ Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում են Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) և Իսլամական համագործակցության կազմակերպության անդամներ, որոնք կարևոր են երկու երկրների տարածաշրջանային շահերն ու նպատակներն առաջ մղելու համար։