Մեկնաբանություն. Միակողմանի պատժամիջոցները խոչընդոտում են զարգացման նպատակների ուղուն
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i155582-Մեկնաբանություն._Միակողմանի_պատժամիջոցները_խոչընդոտում_են_զարգացման_նպատակների_ուղուն
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչն ասել է.<Միակողմանի պատժամիջոցները դրանցից տուժած երկրներին թույլ չեն տալիս հասանելի լինել ֆինանսական և զարգացման աղբյուրներին, որոնք անհրաժեշտ են կայուն զարգացման նպատակներին հասնելու համար>:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2021 07:42 Asia/Tehran
  • Մեկնաբանություն. Միակողմանի պատժամիջոցները խոչընդոտում են զարգացման նպատակների ուղուն

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչն ասել է.<Միակողմանի պատժամիջոցները դրանցից տուժած երկրներին թույլ չեն տալիս հասանելի լինել ֆինանսական և զարգացման աղբյուրներին, որոնք անհրաժեշտ են կայուն զարգացման նպատակներին հասնելու համար>:

Ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԱԽ-ի «Միջազգային խաղաղության և անվտանգության պահպանում. զրկանք, անհավասարություն և հակամարտություն» թեմայով, Մաջիդ Թախտ Ռավանչին հայտարարել է.< Խնդիրները, ինչպիսիք են զրկանքները և անհավասարությունը, կարող են հանդես գալ որպես հակամարտությունների հրահրիչներ և հակամարտություններով ահագնացնող գործոններ և հակամարտությունների մեջ գտնվող երկրներում ուլացնել կայուն խաղաղության հնարավորությունները:

Վերջին տասնամյակների ընթացքում տնտեսական պատժամիջոցները կարևոր գործիք են դարձել հզոր երկրների ձեռքում գլոբալ մասշտաբով այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար։ 1990-ականների սկզբից Միացյալ Նահանգները, ԵՄ-ը և զարգացած այլ տնտեսություններ հարյուրավոր տնտեսական պատժամիջոցներ են կիրառել այլ երկրների դեմ: Այս պատժամիջոցները հիմնականում հիմնված են այնպիսի պատրվակների վրա, ինչպիսիք են միջուկային զենքի տարածումն արգելելը կամ մարդու իրավունքները խթանելը, սակայն այդ պատժամիջոցների կուլիսներում միշտ կան քաղաքական և մասիմալիստական հավակնոտ նպատակներ>:

Պատժամիջոցներ սահմանող երկրները  պնդում են, որ պատժամիջոցների կիրառումն այլընտրանք է ռազմական գործողություններին: ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնն ասել էր. «Այն ազգը, որը ենթարկվել է պատժամիջոցների, ենթակա է հանձնման կամ պաշարման, կիրառեք այս խաղաղ, լուռ և մահաբեր տնտեսական լուծումը, և ռազմական ուժի կարիք չկա»:

Սա այն դեպքում, երբ պատժամիջոցների անմարդկային ազդեցությունը պատժամիջոցների տակ գտնվող երկրների քաղաքացիների վրա անհերքելի է: Տարբեր երկրների վրա պատժամիջոցների ազդեցության վերաբերյալ տնտեսագետներ Մաթիաս Նովինկիրշի և Ֆլորիան Նոյմայերի հետազոտությունը ցույց է տալիս, որ թիրախային երկրներում պատժամիջոցները եկամուտների անհավասարության, աղքատությանը և ՀՆԱ-ի աճի նվազեցման պատճառ են դառնում: Օրինակ՝ 1991-ից 2018 թվականներին ԱՄՆ պատժամիջոցները թիրախային երկրներում ավելացրել են աղքատությունը մոտ 3,5 տոկոսով և կրճատել մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աճի տեմպը ավելի քան 2 տոկոսով։ 1976-ից 2012 թվականներին ՄԱԿ-ի պատժամիջոցները նույնպես նվազեցրել են թիրախային երկրների մեկ շնչին ընկնող ընդհանուր ՀՆԱ-ն 25,5 տոկոսով:

Իրանում, որը գտնվում է ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների թիրախում, առևտուրը տուժել է, և կառավարության ֆինանսական ռեսուրսների մի մասը վերացվել կամ արգելափակվել է, ինչը մեծացրել է աղքատությունը, գնաճը և տնտեսական ճնշումը: Հետևաբար անհնար է ընդունել պատժամիջոցներ սահմանողների խոսքը, առ այն, որ պատժամիջոցները չեն ազդում ժողովրդի վրա: Փաստորեն Իրանի դեմ դաժան պատժամիջոցների կիրառման հիմնական պատճառներից մեկը իշխանությունների վրա ճնշում գործադրելն է՝ դժվարացնելով ժողովրդի կյանքը։

Հիմնական կետն այն է, որ պատժամիջոցները մի կողմից առաջացնում են մարդկանց հիմնական կարիքների խիստ պակաս և թույլ չեն տալիս երկրներին օգտվել զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներից, իսկ մյուս կողմից՝ աշխարհի տարբեր ծայրերում հակամարտությունների աճը դրանց շարունակման կարևորագույն պատճառներից է: Այս հիմունքներով միակողմանի պատժամիջոցների կիրառմանը դիմակայելու համար, անհրաժեշտ են միջազգային գործողություններ և համադրություններ։

Այդ պատճառով, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ հակամարտությունն ավելի արդյունավետ կանխելու համար պետք է դիտարկվեն և լուծվեն այնպիսի հիմնական գործոնները, ինչպիսիք են պետությունների միակողմանի գործողությունները և արտաքին միջամտությունը, որոնք երկարացնում են հակամարտությունը: