Մեկնաբանություն- Իրանի գիտական էլիտայի դերն իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի տեսանկյունից.ն ԻԻՀ
ԻԻՀ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այսօր առավոտյան հանդիպել է գիտական էլիտայի մի խումբ երիտասարդ ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ նա ընդգծել է գիտական հանրության և էլիտաների կողմից տարբեր խնդիրների գիտական լուծումներ գտնելու վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը։
Բացատրելով գիտական էլիտայի դերի կարևորությունը՝ նա անդրադարձել է երեք կարևոր նպատակների .Իրանի երիտասարդության էլիտար կարողությունները կարող են ճանապարհ հարթել երկրի գիտական բացը համաշխարհային գիտությամբ լրացնելու, գիտության համաշխարհային սահմանները հատելու և իսլամական նոր քաղաքակրթություն ստեղծելու և երկրի պայծառ ապագայի իրականացման համար: Հեղափոխության գերագույն առաջնորդի ընդգծած երեք հիմնական նպատակները՝ էլիտայի գիտական կարողությունների և ստեղծագործական կարողությունների օգտագործման կարևորության մասին, ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրներից են երկրում գիտական կարգավիճակի և հեղինակության և գիտական վերելքի հասնելու համար։
Հեղափոխության հաղթանակից հետո Իրանի գիտական նվաճումները վկայում է գիտական ցուցանիշների աճի և գիտելիքահենք գործունեության զարգացման մասին։
Այս փայլուն ճանապարհի շարունակությունը պահանջում է տոկունություն և դժվարություններին դիմակայելու և այն խոչընդոտների հաղթահարման համար, որոնք առկա են Իրանի Իսլամական Հանրապետության գիտական զարգացման ճանապարհին:
Նշելով, որ անգիտությունն ու կողոպուտը գաղութատերերի երկու՝ իրար փոխլրացնող նպատակներն են ժողովուրդներին ներշնչելու, որ իրենք անկարող են, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հավելել է.«Եթե մի ժողովուրդ չի գիտակցում իր կարողությունները , նրան կողոպտելը շատ հեշտ է լինում»:
Իրանի թշնամիները վերջին տարիներին օգտագործելով տարբեր տարբերակներ, այդ թվում՝ պատժամիջոցների խստացումը, դիվերսիաները և իրանցի գիտնականների սպանությունները, փորձել են կանխել երկրի գիտական առաջընթացը։ Փորձելով Իրանի միջուկային գիտելիքին ու հրթիռային ու անօդաչուների հզորությունը ներկայացնել որպես սպառնալիք, նրանք ձգտում էին Իրանը վերադարձնել հետամնացության ու կախվածության ժամանակաշրջան: Սակայն Իրանի ժողովուրդը վստահ վճռական քայլերով նվաճել է գիտության ու գիտելիքի բազմաթիվ գագաթներ և իմպերիալիզմին ցույց է տվել, որ արժանի է առաջընթացի և իրական հզրության։
Իրանի գիտահետազոտական ինստիտուտների գիտական վարկանիշների տվայալների համաձայն՝ Իռանն աշխարհի լավագույն գիտական երկրների քսանյակում է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ գիտության աճի ամենաարագ տեմպը վերջին տասնամյակում գրանցվում է Իրանում, սակայն գիտելիքահենք ընկերությունների փոքր՝ 1 տոկոս մասնաբաժինը ՀՆԱ-ում կարևոր հարց է։ Հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է այդ ոլորտի զարգացման անհրաժեշտությունը և հստակեցրել, որ 3-ից 4 տարի հետո աճը պետք է հասնի առնվազն 5 տոկոսի։
Ակնհայտ է, որ այս ուղղությամբ շարժվելը պահանջում է երկու փոխլրացնող և փոխկապակցված հոսանքներ: Առաջին՝ փորձել առաջադիմել և չհիասթափվել առաջընթացը շարունակելուց և ապագայի հանդեպ հույսի ոգին պահպանել: Երկրորդ՝ այս շարժման մեջ պետք է օգտագործել երիտասարդների ստեղծագործական ունակություններն ու տաղանդները բոլոր բնագավառներում, և հեղափոխության գերագույն առաջնորդի խոսքով, մտնել «գիտական արարման» փուլ։
Հեղափոխության գերագույն առաջնորդը հայտարարել է, որ այսօր երկրում կատարվում են գիտական կարևոր աշխատանքներ, որոնք հաճախ դասվում են ուրիշների ստեղծած գիտական ճյուղերի շարքին, մինչդեռ, ստեղծարարությամբ և նորարարությամբ պետք է բացահայտել բնության անհայտ օրենքները և նորարարություն մտցնել գիտության արտադրության մեջ:։