Մեկնաբանություն- Իրանի գիտական էլիտայի դերն իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի տեսանկյունից.ն ԻԻՀ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i156154-Մեկնաբանություն_Իրանի_գիտական_էլիտայի_դերն_իսլամական_հեղափոխության_գերագույն_առաջնորդի_տեսանկյունից.ն_ԻԻՀ
ԻԻՀ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այսօր առավոտյան հանդիպել է գիտական էլիտայի մի խումբ երիտասարդ ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ նա ընդգծել է գիտական ​​հանրության և էլիտաների կողմից տարբեր խնդիրների գիտական ​​լուծումներ գտնելու վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2021 14:02 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանի գիտական էլիտայի դերն իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի տեսանկյունից.ն ԻԻՀ

ԻԻՀ գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին այսօր առավոտյան հանդիպել է գիտական էլիտայի մի խումբ երիտասարդ ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ նա ընդգծել է գիտական ​​հանրության և էլիտաների կողմից տարբեր խնդիրների գիտական ​​լուծումներ գտնելու վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը։

Բացատրելով գիտական  էլիտայի դերի կարևորությունը՝ նա անդրադարձել է երեք կարևոր նպատակների .Իրանի  երիտասարդության էլիտար կարողությունները կարող են ճանապարհ հարթել երկրի գիտական ​​բացը համաշխարհային գիտությամբ լրացնելու, գիտության համաշխարհային սահմանները հատելու և իսլամական նոր քաղաքակրթություն ստեղծելու և երկրի պայծառ ապագայի իրականացման համար: Հեղափոխության գերագույն առաջնորդի ընդգծած երեք հիմնական նպատակները՝ էլիտայի գիտական ​​կարողությունների և ստեղծագործական կարողությունների օգտագործման կարևորության մասին, ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրներից են երկրում գիտական ​​կարգավիճակի և հեղինակության և գիտական ​​վերելքի հասնելու համար։

Հեղափոխության հաղթանակից հետո Իրանի գիտական ​​նվաճումները վկայում է գիտական ​​ցուցանիշների աճի և գիտելիքահենք գործունեության զարգացման մասին։

Այս փայլուն ճանապարհի շարունակությունը պահանջում է տոկունություն և դժվարություններին դիմակայելու և այն խոչընդոտների հաղթահարման համար, որոնք առկա են Իրանի Իսլամական Հանրապետության գիտական ​​զարգացման ճանապարհին:

Նշելով, որ անգիտությունն ու  կողոպուտը  գաղութատերերի երկու՝ իրար փոխլրացնող նպատակներն են ժողովուրդներին ներշնչելու, որ իրենք անկարող են, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հավելել է.«Եթե մի ժողովուրդ չի գիտակցում իր կարողությունները , նրան կողոպտելը շատ  հեշտ է լինում»:

Իրանի թշնամիները վերջին տարիներին օգտագործելով տարբեր տարբերակներ, այդ թվում՝ պատժամիջոցների խստացումը, դիվերսիաները և իրանցի գիտնականների սպանությունները, փորձել են կանխել երկրի գիտական ​​առաջընթացը։ Փորձելով Իրանի միջուկային գիտելիքին ու հրթիռային ու անօդաչուների հզորությունը ներկայացնել որպես սպառնալիք, նրանք ձգտում էին  Իրանը վերադարձնել հետամնացության ու կախվածության ժամանակաշրջան: Սակայն Իրանի ժողովուրդը վստահ վճռական քայլերով նվաճել է գիտության ու գիտելիքի բազմաթիվ գագաթներ և իմպերիալիզմին ցույց է տվել, որ արժանի է առաջընթացի և իրական հզրության։

Իրանի գիտահետազոտական ​​ինստիտուտների գիտական ​​վարկանիշների տվայալների համաձայն՝ Իռանն աշխարհի լավագույն գիտական ​​երկրների քսանյակում է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ գիտության աճի ամենաարագ տեմպը վերջին տասնամյակում գրանցվում է Իրանում, սակայն գիտելիքահենք ընկերությունների փոքր՝ 1 տոկոս մասնաբաժինը ՀՆԱ-ում կարևոր հարց է։ Հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծել է այդ ոլորտի զարգացման անհրաժեշտությունը և հստակեցրել, որ 3-ից 4 տարի հետո աճը պետք է հասնի առնվազն 5 տոկոսի։

Ակնհայտ է, որ այս ուղղությամբ շարժվելը պահանջում է երկու փոխլրացնող և փոխկապակցված հոսանքներ: Առաջին՝ փորձել առաջադիմել և չհիասթափվել առաջընթացը շարունակելուց և ապագայի հանդեպ հույսի ոգին պահպանել: Երկրորդ՝ այս շարժման մեջ պետք է օգտագործել երիտասարդների ստեղծագործական ունակություններն ու տաղանդները բոլոր բնագավառներում, և հեղափոխության գերագույն առաջնորդի խոսքով, մտնել «գիտական ​​արարման» փուլ։

Հեղափոխության գերագույն առաջնորդը հայտարարել է, որ այսօր երկրում կատարվում են գիտական ​​կարևոր աշխատանքներ, որոնք հաճախ դասվում են ուրիշների ստեղծած գիտական ​​ճյուղերի շարքին, մինչդեռ, ստեղծարարությամբ և նորարարությամբ պետք է բացահայտել բնության անհայտ օրենքները և նորարարություն մտցնել գիտության արտադրության մեջ:։