Մեկնաբանություն- Սոչիի համաձայնագրի ստորագրմամբ «Զանգեզուրի միջանցքի» հարցը փակվեց
Ռուսաստանի Սոչի քաղաքում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների բանակցությունների արդյունքների մասին հայտարարությունը լայն արձագանք է գտել տարածաշրջանում։
Սոչիում երեք ժամ տևած բանակցությունների ընթացքում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են համատեղ հանձնաժողով կյանքի կոչել՝ ադրբեջանա-հայկական սահմաններին կայունության ու անվտանգության հաստատման և երկու հարևան երկրների պետական սահմանները ճշտելու նպատակով:
Սոչիի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ մասնակից երկրների ղեկավարները նաև ընդգծել են տարածաշրջանի տնտեսական ներուժի օբյեկտիվացման ճշգրիտ ծրագրերի անհապաղ իրագործման անհրաժեշտությունը և ռուս խաղաղապահների էական դերը տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման գործում: Նրանք բարձր են գնահատել տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային լիարժեք ապաշրջափակումը՝ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության համաձայն:
Սոչչի հայտարարությունը հրապարակվելուց հետո, Ադրբեջանի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.«Սոչիի գագաթնաժողովում Իլհամ Ալիևի կառավարության նպատակները լիովին իրականացվել են, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը հենց սկզբից այդ նպատակին է ձգտել»։
Այս առումով ուշագրավ է այն փաստը, որ չնայած վերջին ամիսներին Բաքվում թուրքամետ լրատվամիջոցների կողմից «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ լայնածավալ քարոզչությանը, Ադրբեջանի նախագահը Սոչիի գագաթնաժողովի ժամանակ չի խոսել այդ միջանցքով Նախիջևանին միանալու մասին:
Հաշվի առնելով այս իրողությունը և Ադրբեջանի արտգործնախարարության հրապարակած հաղորդագրությունը, թվում է, թե Իլհամ Ալիևի կառավարությունը երկու նպատակով է Սոչիի նիստում նահանջ կատարել: Ադրբեջանը հուսով է, որ ապագայում կկարողանա ազդել ՀՀ վարչապետի կամքի վրա և նրան պարտադրել Զանգեզուրից ճանապարհ հանձնել Ադրբեջանին կամ էլ այնպես կլինի, որ Ռուսաստանը հակված կլինի իրագործել Բաքվի պահանջը:
Թվում է թե Իլհամ Ալիևը և Թուրքիայի պաշտոնյաները փորձում են ազդել Հայաստանի վրա՝ երկկողմ հարաբերությունների կարգավորումը շարունակելու և իրենց նպատակներին հասնելու համար։ Սակայն, հաշվի առնելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին դիրքորոշումը՝ Սյունիքի մարզում Ադրբեջանին հողեր չտրամադրելու վերաբերյալ, քիչ հավանական է թվում, որ Բաքվի իշխանությունները Փաշինյանի իշխանության օրոք հասնեն այդ նպատակին։
Այս առումով Ռուսաստանին հնարավորություն է տրվել նաև բանակցել ադրբեջանական և թուրքական կողմերի հետ՝ շփման գծում խաղաղապահների ներկայության պատրվակով։
Հաշվի առնելով վերոնշյալը Իլհամ Ալիևի կառավարության ընդդիմադիր համոզված են, որ ներկայիս նվաստացուցիչ ընթացքը Ադրբեջանի նախագահի սխալ քաղաքականության արդյունքն է և Բաքուն այժմ չունի Հայաստանի վրա ճնշում գործադրելու միջոցներ: Միևնույն ժամանակ, նրանք նշում են, որ Հայաստանը կարող է օգտագործել տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը՝ որպես Ադրբեջանի վրա ճնշման լծակ։
Իլհամ Ալիևի կառավարության ընդդիմադիր փորձագետների կարծիքով՝ Սոչիի հայտարարության տեքստում, որը պաշտոնապես ստորագրել է Ադրբեջանի նախագահը, խոսվել է ԼՂ-ի հակամարտության մասին և փաստորեն հաստատվել է այդ հակամարտության առկայությունը։ Փաստորեն, Ադրբեջանի Հանրապետությունը նահանջել է իր սկզբունքային դիրքորոշումից, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը» ավարտված է։