Վիեննայի բանակցությունները. Մարտահրավերներ և ակնկալիքներ
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան նոյեմբերի 29-ին հյուրընկալում է Իրանի և 4+1 խմբի բանակցությունները ,որի նպատակն է ՝ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկումը:
Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերին գլխավորելով իրավական, բանկային և էներգետիկ փորձագետների պատվիրակությունը, շաբաթ օրը ժամանել է Վիեննա Վերջին երկու օրերի ընթացքում նա երկկողմ և բազմակողմ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի և Չինաստանի պատվիրակությունների, ինչպես նաև Եվրոմիության արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորայի հետ, որը նախագահում է Համատեղ հանձնաժողովի նիստը։
Թեհրանը լրջորեն է տրամադրված լավ համաձայնության հասնելու հարցում, սակայն ԱՄՆ-ի հակասական պահվածքը շարունակում է մնալ բանակցությունների ընթացքում լուրջ մարտահրավերներից մեկը։ Բայդենի կառավարությունը, չնայած ՀԳՀԾ-ին վերադառնալու իր ցանկությանը, փորձում է սպառնալից ոճով ուժեղացնել քաղաքական ճնշումն Իրանի վրա։
Իրանի Իսլամական Հանրապետությունը բանակցությունների այս փուլում, չի ձգտում ժամանակ կորցնել եւ բանակցությունների նվազագույն արդյունքը առավելագույնը չէ։ ԱՄՆ-ի անկայուն դիրքերից ստացված փորձառությունից , Իրանը շեշտում է ՀԳՀԾ-ն խախտած կողմերից երաշխիք ստանալու և ճշգրտությունը ստուգելու վրա:
Ուստի Վիեննայի բանակցություններում ընդունելի արդյունքի հասնելը կախված է բազմաթիվ բաղադրիչներից։
Քորնել համալսարանի քաղաքական գիտությունների դասախոս Ռիչարդ Բենսոլը, ՀԳՀԾ-ի վերակենդանացման ընթացքի մասին նշում է, որ մարտահրավերներից մեկը, որը դժվարացնում է ԱՄՆ-ի և Իրանի միջև որևէ համաձայնագրի կայունությունը, ԱՄՆ-ում ներքին տրաձայնություններն են, որոնք դժվարացնում և փխրուն են դարձնում Բայդենի կառավարության կողմից երաշխավորված որոշումների ընդունումը:
Փորձը ցույց է տվել, որ Իրանի վրա յուրաքանչյուր ճնշում, որի նպատակն է ստիպել Իրանին ամբողջությամբ վերակենդանացնել իր պարտավորությունները ՀԳՀԾ-ում առանց այս համաձայնության մեջ Թեհրանի շահերի երաշխավորելու , լինելու է ապարդյուն: Վիեննայի բանակցություններում Իրանի Իսլամական Հանրապետության նպատակներից են՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների ամբողջական, երաշխավորված և ստուգելի վերացումը և միջուկային գիտելիքից օգտվելու Իրանի ժողովրդի իրավունքի դյուրացումը:
Այս դիտանկյունից Վիեննայի բանակցությունների ընթացքը վերլուծելիս նշանակալի են թվում երկու կետեր.
Նախ, Իրանի Իսլամական Հանրապետությունը Վիեննայի բանակցություններին մասնակցում էՀԳՀԾ-ի շրջանակներում իր օրինական իրավունքների հիման վրա, և Իրանի պահանջն է՝ բոլոր պատժամիջոցների ամբողջական չեղարկումը՝ ճշգրտության ստուգման հնարավորությամբ։
Երկրորդ՝ բանակցություններում կողմերի տեսակետների տարբերությունը: Այդ տարբերությունը կարող է բացասաբար անդրադառնալ բանակցությունների բարենպաստ ընթացքի վրա և նույնիսկ հանգեցնել բանակցությունների ձախողման:
Իրանի արտգործնախարարության քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերին, մի հոդվածում ,որը հրապարակվել է բրիտանական Financial Times օրաթերթում, ընդգծելով բանակցող բոլոր կողմերի՝ ՀԳՀԾ-ի դրույթներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը, հստակեցրել է.«Արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, փորձում են «բանակցությունները» ներկայացնել որպես Իրանի օրինական և խաղաղ միջուկային էներգիայի ծրագրի սահմանափակման գործընթաց, որը պետք է ընդգրկվի միջազգային պայմանագրերում, վերահսկող մարմինների կողմից վերահսկվելու համար, իսկ Իրանի կարծիքով «բանակցությունները» պետք է իրական նպատակներ հետապնդեն և բոլոր կողմերը հարգեն դրանք»:
Իրանի փոխարտգործնախարարը հստակեցրել է.«Չնայած Իրանը պատրաստ է համագործակցել և փոխադարձ քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան ՀԳՀԾ-ի կողմերի ցանկացած բարյացակամ քայլի, պատրաստ է նաև պատշաճ կերպով արձագանքել Իսլամական Հանրապետության դեմ միջազգային հանրության յուրաքանչյուր ճնշման>։
Սպասել, որ Իրանը միակողմանիորեն կկատարի ՀԳՀԾ-ի իր պարտավորությունները՝ առանց մյուս կողմի պարտավորությունների կատարման, անտրամաբանական է: Վիեննայի բանակցություններում իռացիոնալ պահանջների վրա պնդելը, անշուշտ, չի ազդելու իր օրինական շահերն ու իրավունքները պաշտպանելու Իրանի որոշման վրա: Այժմ պետք է տեսնենլ, թե այս ուղղությամբ առկա մարտահրավերներով ու ակնկալիքներով, Վիեննայի բանակցությունները որքանո՞վ են կարող հանգեցնել գործադրման հնարավորությամբ քաղաքական որոշումների՝ պատժամիջոցներն ամբողջությամբ չեղարկելու համար: