Դեկտեմբեր 01, 2021 10:47 Asia/Tehran

Երկուշաբթի օրը Իսրայելի պատերազմի նախարարի Մարոկկո կատարած այցից հետո, այդ երկրի տարբեր քաղաքներում կրկին տեղի են ունեցել բողոքի ցույցեր՝ Թել Ավիվի հետ հարաբերությունների կարգավորման դեմ։ Ցուցարարները կարգախոսներ են վանկարկել՝ կոչ անելով չեղարկել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը և դադարեցնել ռազմական ու անվտանգության ոլորտում համագործակցությունը ռեժիմի հետ։

«Պաղեստինին աջակցելու և Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման դեմ Մաղրեբի ճակատի» կոչով անցկացված ցույցն արժանացել է Մարոկկոյի կառավարության բուռն արձագանքին։ Երկուշաբթի օրն անվտանգության ուժերը փորձել են ճնշել մայրաքաղաք Ռաբաթում պաղեստինցի ժողովրդի հետ համերաշխության ցույցը։ Մարոկկոյի անվտանգության ուժերը ճնշել են ժողովրդական ցույցերը նաև երկրի այլ քաղաքներում՝ Թանգերում, Խանիֆարեհում, Թեթվանում, Զայոյում և այլն։

Մարոկկոն քայլեր 2020 թվականի դեկտեմբերին սկսեց Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու  գործընթացը՝ համաձայն արաբական երկրների և Իսրայելի միջև հարաբերությունները կարգավորելու ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մեծ ծրագրի: Թրամփը հայտարարել էր, որ Սիոնիստական ​​ռեժիմի հետ Մարոկկոյի հարաբերությունների կարգավորման դիմաց նա  կճանաչի այդ երկրի ինքնիշխանությունն Արևմտյան Սահարայի նկատմամբ։

Մարոկկոն Հյուսիսային Աֆրիկայում Վաշինգտոնի դաշնակիցներից է և մշտապես դերակատար է եղել ԱՄՆ-ի տարածաշրջանային ծրագրերում՝ ի շահ Արևմուտքի և Սիոնիստական ​​ռեժիմի:

Մարոկկոն և Իսրայելը դիվանագիտական ​​հարաբերություններ են հաստատել 1993 թվականից՝ ռեժիմի և Պաղեստինի ազատագրման կազմակերպության  միջև Օսլոյի համաձայնագրի ստորագրումից հետո: Սակայն 2000 թվականին պաղեստինյան երկրորդ՝ Ալ-Աղսայի ինթիֆադայից հետո, Մաղրիբը խզեց հարաբերությունները Թել Ավիվի հետ: Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու Մարոկկոյի քայլն իրականում մեծ դավաճանություն է պաղեստինյան պայքարին։ Մարոկկոյի կառավարության այս քայլն արժանացել է բազմաթիվ քննադատությունների՝ ժողովրդի, ինչպես նաև տարբեր  շարժումների ու  կուսակցությունների կողմից:

Սակայն Իսրայելի  պատերազմի նախարար Բենի Գանցի այցը Մարոկկո, բողոքի մեծ ալիք բարձրացրեց այդ երկրում: Գանցը հանդիպեց իսրայելցի պաշտոնյաների հետ և ստորագրեց  անվտանգության և ռազմական ոլորտների վերաբերյալ երկու համաձայնագրեր: Մարոկկոյի կառավարության այս քայլը քննադատվել է ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

Պաղեստինի ժողովուրդն ու շարժումները նույնպես խստորեն դատապարտել են այս քայլը։ «Պաղեստինի իսլամական ջիհադ շարժում»-ը հայտարարել է. «Մաղրեբում Գանցին ընդունելը թիկունքից դաշույնով հարված է Պաղեստինի ժողովրդին: Սիոնիստական ​​ռեժիմի հետ համաձայնագրի ստորագրումը կխրախուսի ռեժիմին ավելի շատ հանցագործություններ իրականացնել պաղեստինցիների դեմ»։

Իսրայելի ռազմական նախարարի այցն ու Մաղրիբի հետ ռազմական ու անվտանգության պայմանագրերի ստորագրումը միայն պաղեստինցիներին չէ, որ մտահոգել է:  Մարոկկոյի հարևան Ալժիրը, որը լարված հարաբերություններ ունի Ռաբաթի հետ, նույնպես մտահոգված է։ Մարոկկոյի և Ալժիրի միջև լարվածությունները լարվեցին 2020թ.՝ Մարոկկոյի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև հարաբերությունների կարգավորումից և Ալժիրի դեմ Ռաբաթի թշնամական դիրքորոշումից և գործողություններից հետո:  Ալժիրի իշխանությունները համարում են, որ Մարոկկոյի ու Սիոնիստական ռեժիմի միջև  համաձայնագրերի ստորագրումը մեծացնում է Թել Ավիվի կողմից Մաղրիբին բոլոր տեսակի ռազմական և անվտանգության օգնություն տրամադրելու հնարավորությունը: Ռազմական օգնություն, որը կարող է կիրառվել Ալժիրի դեմ:

Ալժիրի նախագահ Աբդել Մաջիդ Թաբունը ափսոսանք է հայտնել Մաղրիբի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև կնքված համաձայնության կապակցությամբ՝  ընդգծելով, որ Մաղրիբի կողմցի Ալժիրի դեմ ուղղված սպառնալիքը խայտառակություն է: Վերլուծաբանները համարում են, որ  Մարոկկոյի և Իսրայելի միջև ստորագրված  համաձայնագրի գործադրումը աշխարհաքաղաքական վտանգավոր հետևանքներ ունի Ալժիրի անվտանգության համար։

Պիտակ