Մեկնաբանություն- Իսրայելի հանցագործությունների դեմ ՄԱԿ-ի Գլխավոր ընդունած բանաձևերի անարդյունավետության պատճառները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i158350-Մեկնաբանություն_Իսրայելի_հանցագործությունների_դեմ_ՄԱԿ_ի_Գլխավոր_ընդունած_բանաձևերի_անարդյունավետության_պատճառները
Դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Սիոնիստական ​​ռեժիմի դեմ ևս վեց բանաձև է ընդունել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2021 08:16 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իսրայելի հանցագործությունների դեմ ՄԱԿ-ի Գլխավոր ընդունած բանաձևերի անարդյունավետության պատճառները

Դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Սիոնիստական ​​ռեժիմի դեմ ևս վեց բանաձև է ընդունել։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան վերջին տարիներին մի քանի բանաձև է ընդունել Իսրայելի ռեժիմի դեմ։ 2018 թվականի նոյեմբերին Գլխավոր ասամբլեան ընդունել է ընդհանուր առմամբ 15 հակաիսրայելական բանաձեւ, որոնցից 9-ն ընդունվել է նոյեմբերի 16-ին, իսկ 6-ը՝ նոյեմբերի 30-ին։ 2019 թվականի նոյեմբերին ընդունվել է 8 բանաձև, 2020 թ՝ Գլխավոր ասամբլեան  ընդհանուր առմամբ 23 անգամ որևէ երկրի դեմ դատապարտող բանաձև է ընդունել, որից 17-ը կապված են եղել Սիոնիստական ​​ռեժիմի հետ։ Եվ ի վերջո 2021 թ դեկտեմբերին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կրկին վեց բանաձև է ընդունել Իսրայելի դեմ։

Իսրայելի նկատմամբ Գլխավոր ասամբլեայի այս վերաբերմունքը երկու կարևոր հարց է առաջացնում.

Առաջին հարցը վերաբերում է բանաձևերի բովանդակությանը։ Բանաձևերի մեծ մասը դատապարտում էր Իսրայելի ռեժիմի հանցագործությունները Պաղեստինի դեմ, իսկ որոշ բանաձևեր վերաբերվում էին Սիրիայի դեմ ռեժիմի հանցագործություններին։ Դեկտեմբերի 10-ին ընդունված վեց բանաձևերը դատապարտում են պաղեստինցիների  մարդու իրավունքների խախտումները, ինչպես նաև Արևելյան Երուսաղեմում ու սիրիական Գոլանում սիոնիստաբնակ ավանների կառուցումը: Բանաձևերը նաև դատապարտում են Գազայի ցամաքային, օդային և ծովային շրջափակումը, վերաբնակիչների սադրիչ գործողությունները օկուպացված տարածքներում բնակվող  պաղեստինցիների դեմ, ինչպես նաև տների ավերումն ու կամայական կալանավորումներն ու պաղեստինցիների բանտարկումը և ընդգծում պաղեստինցի փախստականների՝ հայրենիք վերադառնալու անհրաժեշտությունը:

Բանաձևերը ռեժիմին կոչ են անում գործադրել սիրիական Գոլանի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերը և վերջ տալ տարածաշրջանի օկուպացիային:

Հաշվի առնելով վերը նշվածը, հարց է առաջանում, թե  ինչո՞ւ ՄԱԿ-ի բանաձևերը ոչ միայն չեն բարելավում պաղեստինցիների վիճակը, այլև տարեցտարի նրանց վիճակը վատթարանում է:

Դա ունի երեք հիմնական պատճառ:

Առաջինն Իսրայելի վարքագիծն է, քանի որ ռեժիմի քայլերը հակասում են միջազգային իրավունքին և այն ուշադրություն չի դարձնում ՄԱԿ-ի բանաձևերին: Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի բոլոր բանաձերը, նախքան ԳԱ-ում հաստատվելը, հաստատվում են տարբեր կոմիտների կողմից: Վերջին վեց բանաձևերը հաստատվել են ՄԱԿ-ի ԳԱ հատուկ քաղաքական և ապագաղութացման կոմիտեում (Չորրորդ կոմիտե):

Երկրորդ պատճառը գերտերությունների, հատկապես ԱՄՆ-ի և ԱԽ անդամ արևմտյան տերությունների վարքագիծն է։ Այս ուժերն ԱԽ-ում աջակցում են Իսրայելին և, ըստ էության, կարևոր ազդեցություն են ունենում ԳԱ բանաձևերն անվավեր ճանաչելու հարցում: ԵՎ օգտվելով այս աջակցությունից, Իսրայելն ավելի է մեծացնում պաղեստինցիների դեմ իր հանցագործությունների ծավալները:

Երրորդ պատճառն այն է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերն ըստ էության չունեն գործադիր երաշխիքներ: Միայն ԱԽ բանաձևերն են որոնք պարտադիր են գործադրման համար և միայն այն դեպքում, եթե դա պնդում են վետոյի իրավունք ունեցող երկրները:  Օրինակ, երբ ԱԽ-ն 2016 թվականի դեկտեմբերին ընդունեց հակաիսրայելական 2334 բանաձևը, Դոնալդ Թրամփի վարչակազմի ընդդիմությունն այդ  բանաձևին նշանակում էր, որ Իսրայելը գործնականում անտեսելու է այն: Բանաձևն ընդունվեց Բարաք Օբամայի վարչակազմի ձեռնպահ քվեարկությամբ, սակայն մեկ ամիս անց Թրամփը եկավ իշխանության  և անտեսեց այն։

Ի վերջո, պետք է ասել, որ ՄԱԿ-ի ԳԱ գործողությունները փաստում են երկու բան:

Նախ՝ ԳԱ-ն ԱԽ-ի համեմատ, ավելի քիչ է քաղաքականացված և այս կառույցում իրավական կողմը գերիշխում է քաղաքական կողմին:

Երկրորդ՝ աշխարհի երկրների մեծ մասն ընդունում է իսրայելական ռեժիմի հանցագործությունները և դեմ է  ռեժիմի նկատմամբ Արևմուտքի հովանավորչական քաղաքականությանը։