Մամուլի տեսություն 12-12-2021
Չնայած Թրամփի ջանքերին՝ իշխանության ղեկին մնալու նպատակով հեղաշրջման նրա ծրագիրը բացահայտվել է:
Վաթան Էմրուզ օրաթերթ
Բացահայտվել է Թրամփի հեղաշրջման ծրագիրը
*****
Այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը չկարողացավ գաղտնի պահել հունվարի 6-ին մայրաքաղաքում Կոնգրեսի շենքի վրա հանրապետականների աջակիցների մահաբեր հարձակման հետ կապված փաստաթղթերը, Սպիտակ տան աշխատակազմի նախկին ղեկավար Մարկ Մեդոուսը ստիպված է եղել Կոնգրեսի ընտրող հանձնաժողովին ներկայացնել PowerPoint ֆայլը, որտեղ նկարագրված է Թրամփի ծրագրած հեղաշրջումը: Ավելի վաղ, դաշնային դատարանը մերժել էր հունվարի 6-ին Կոնգրեսի շենքի վրա հարձակման վերաբերյալ Սպիտակ տան փաստաթղթերի հրապարակումն արգելափակելու Թրամփի խնդրանքը։
Քեյհան օրաթերթ
ԻՀՊԿ ՌԾՈՒ-ն համալրվել է 110 նավով
*****
Այս նավերն ունեն բարձր մանևրելու հնարավորություն, հրթիռի արձակման և հետախուզական հնարավորություն։ Նոր նավերը կառուցվել են իրանցի մասնագետների կողմից: ԻՀՊԿ նավատորմի հրամանատար գեներալ Ալիռեզա Թանգսիրիի խոսքով՝ այս համալրումը թվով յոթերորդն է: Այս փուլում նավերի արագությունը 5 հանգույցից հասել է 75 և 90 հանգույցի, իսկ հաջորդ փուլում կհասնի 110 հանգույցի։
Էթելաաթ օրաթերթ
Իրանցի ռազմական պաշտոնյայի արձագանքը ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ծրագրին՝ Իրանի վրա հարձակվելու զորավարժություն անցկացնելու վերաբերյալ
*****
Իրանցի բարձրաստիճան զինվորականն արձագանքել է տեղեկություններին, թե ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը մտադիր են վարժանքներ անցկացնել Իրանի միջուկային և ռազմական օբյեկտների վրա հարձակվելու համար։
ԻՍՆԱ-ի հաղորդման համաձայն, Նա Euronews-ին ասել է. «ԱՄՆ-i Global Hawk լրտեսական անօդաչու թռչող սարքի մասերը, որը հրթիռով խոցվել է Իրան ներխուժելուց հետո, դեռ կարող են թաղված լինել Պարսից ծոցի խորքերում; Չեմ կարծում, որ Այն ալ-Ասադ գործողության ժամանակ ըստ Պենտագոնի՝ ուղեղի ցնցում տարած զինվորները, զինվորական կրծքանշան ստանալով հանդերձ, պատրաստ կլինեն գնալ Իրանի վրա կրկին հարձակվելու ռիսկին»:
Իրանցի զինվորական հրամանատարն ընդգծել է, որ ռազմական հրամանատարների համար իրական թիրախներով իրանական հրթիռները փորձարկելու համար պայմանների ապահովումը թանկ կարժենա նրանց համար, ովքեր կփորձեն ներխուժել Իսլամական Հանրապետության տարածք։
Իրան օրաթերթ
Չինաստանի տեխնոլոգիայի աստիճանական առաջընթացը
*****
Միգուցե ԱՄՆ-ն առաջատար դեր է ունեցել տարբեր տեխնոլոգիաների ոլորտում, սակայն Չինաստանը կրճատում է իր հեռավորությունն ամերիկացիներից և աստիճանաբար առաջ է անցնում նրանցից։
Չինաստանն արհեստական բանականության ոլորտում գրեթե հասել է ԱՄՆ-ին և վստահ է, որ ութ տարի անց առաջ կանցնի ամերիկացիներից։ Նանոգիտության ոլորտում չինացի փորձագետների ջանքերը նման աճ են խոստանում արևելաասիական այս հսկայի համար:
Վաղուց չինական ճամբարում ցանկացած աճ հիմնված էր արևմտյան մոդելների իմիտացիայի վրա բայց մի քանի տարի է նրանք հորինում և մշակում են մոդելներ, որոնց հիման վրա կարելի է կառուցել նոր տեխնոլոգիական հեղափոխություն։
armenpress.am
Չինաստանում մարդկանց ավելի քան 80 տոկոսն ամբողջությամբ պատվաստվել է COVID-19-ի դեմ
*****
Չինաստանի բնակչության 82,5 տոկոսը ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի Հիվանդությունների վերահսկման վարչության պետի տեղակալ Ու Լիանյուն։
«Դեկտեմբերի 10-ի դրությամբ Չինաստանում 1,162,490,000 մարդ ամբողջությամբ պատվաստվել է COVID-19-ի դեմ, պատվաստված բնակչության համամասնությունը հասել է 82,5 տոկոսի», - ասել է նա։
120, 580, 000 բնակիչ էլ ստացել է պատվաստանյութի խթանիչ չափաբաժինը: Պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել, թե երկրի քանի բնակիչ է պատվաստվել այս կամ այն պատվաստանյութով։
yerevanlur.am
Հիմնական անելիքը պետականության և պետական ինստիտուտների զարգացումն է. Փաշինյան
*****
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է որոշ ուժերի կողմից իշխանությանն ուղղվող մեղադրանքներին, միևնույն ժամանակ ընդգծել, որ առանցքային խնդիրը պետականության եւ պետական ինստիտուտների կայացվածության ցածր մակարդակն է, իսկ հիմնական անելիքը պետականության և պետական ինստիտուտների զարգացումն է:
Վարչապետը մասնավորապես գրել է. «Ոմանց կողմից գեներացվող «դավաճան իշխանության» ռիտորիկան ամենեւին էլ կորսված հայրենիքի ցավի ձայնարկումը չէ: Դա շատ լրջորեն մտածված եւ երկա՜ր տարիներ նախապատրաստված հիբրիդային պատերազմի դրվագ է:
2018 թվականին վարչապետի կարգավիճակում չէի էլ հասցրել կարդալ ԼՂ հարցի կարգավորման բանակցային թղթերը, այդ նույն ուժերը փսփսում էին, թե մեր իշխանությունը պատրաստվում է հանձնել հողերը: Այդ միտքը կամաց-կամաց, քայլ առ քայլ, ականջ առ ականջ շրջանառության մեջ էր դրվում:
Նպատակը մեկն էր, որ եթե/երբ գա Արցախի ու Հայաստանի շահերը զենքով պաշտպանելու ժամանակը՝ արժանահավատ հնչի միտքը, թե կռիվն ու պայքարն անիմաստ են, ամեն ինչ վերեւներում պայմանավորված է, «հողերը հանձնած են» եւ այս թեզերի միջոցով երկրի դիմադրողականությունը, զինվորի մոտիվացիան ու կամքը կոտրվի: Իսկ մինչ հնարավոր պատերազմը՝ թուլանա երկրի դիրքը բանակցային սեղանի շուրջ»:
news.am
Օջալանը կարող է մինչեւ 2024–ը ազատ արձակվել
*****
Թուրքիայի Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկման դատապարտված PKK–ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը կարող է մինչեւ 2024 թվականի փետրվարի 15–ը ազատ արձակվել։
Թուրքական Korkusuz պարբերականի լրագրող Ահմեդ Թաքանն անդրադարձել է Աբդուլլահ Օջալանի փաստաբանի վերջին հայտարարությանը եւ կարծիք հայտնել, որ Օջալանի ազատ արձակումը շատ հավանական է։
Ըստ Ահմեդ Թաքանի՝ Օջալանին ազատ արձակելու հիմքեր են նախկինում ՄԻԵԴ—ի կայացրած որոշումները, ըստ որի 25 տարի հետո որոշակի պայմաններով նա կարող է ազատ արձակվել։
Թուրք լրագրողի կարծիքով հաշվի առնելով, որ Օջալանը կալանքի տակ է գտնվում 1999 թվականի փետրվարից, 2024 թվականին լրանում է 25 տարին։ «Եթե Թուրքիան չկատարի ՄԻԵԴ–ի որոշումները, դա կարող է ԵՄ–ի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցների բերել»,–նշել է թուրք լրագրողը։
araratnews.am
ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում տորնադոյի հետևանքով առնվազն 70 մարդ է զոհվել
*****
ԱՄՆ Կենտուկի նահանգում տորնադոյի հետևանքով առնվազն 70 մարդ է զոհվել, տեղեկացնում է Euronews-ը։
Կենտուկիի նահանգապետ Էնդի Բեշիրն ասել է, որ սա իրենց նահանգի պատմության մեջ ամենաավերիչ տորնադոյի իրադարձությունն է եղել: Նա հավելել է, որ զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի։
Նահանգապետի խոսքով՝ տորնադոն հարվածել է Կենտուկի նահանգի Մեյֆիլդ քաղաքում, որտեղ այդ պահին եղել է 110 մարդ: ՛՛Դա շատ դժվար է, իսկապես դժվար, և մենք աղոթում ենք այդ ընտանիքներից յուրաքանչյուրի համար՛՛,- ասել է նա:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ նշել է, որ իրեն տեղեկացրել են ՛՛ԱՄՆ-ի կենտրոնական մասում ավերիչ տորնադոների մասին՛՛։
Իր թվիթերյան էջում նախագահը գրել է. ՛՛Նման փոթորկի ժամանակ սիրելիին կորցնելն աներևակայելի ողբերգություն է: Մենք աշխատում ենք նահանգապետերի հետ՝ ապահովելու համար, որ նրանք ունենան այն, ինչ իրենց պետք է, քանի դեռ շարունակվում են փրկվածների որոնումները և վնասների գնահատումը՛՛: