Մամուլի տեսություն 13-12-2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i158518-Մամուլի_տեսություն_13_12_2021
Վլադիմիր Պուտինը ափսոսում է երեք տասնամյակ առաջ Խորհրդային Միության փլուզման համար՝ ասելով, որ դրան հաջորդած տնտեսական ճգնաժամի պատճառով ստիպված է եղել որպես տաքսու վարորդ աշխատել:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Դեկտեմբեր 13, 2021 13:27 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13-12-2021

Վլադիմիր Պուտինը ափսոսում է երեք տասնամյակ առաջ Խորհրդային Միության փլուզման համար՝ ասելով, որ դրան հաջորդած տնտեսական ճգնաժամի պատճառով ստիպված է եղել որպես տաքսու վարորդ աշխատել:

Վաթան Էմրուզ օրաթերթ

ՀԳՀԾ-ով կամ առանց ՀԳԾ-ի, պայմանագրից անցնելու անհրաժեշտությունը 

*****

Centcom ահաբեկիչների հրամանատար, գեներալ Մաքքենզին, անդրադառնալով Իրանի հրթիռային և տարածաշրջանային  կարողություններին ասել է․«Մենք չենք կարող կանգնեցնել նրանց առաջընթացը։ Իրանը տարածաշրջանում մեր առջև ծառացած առաջին և ամենալուրջ սպառնալիքն է»։ Սա Վիեննայի բանակցությունների նոր փուլում Centcom ահաբեկչական ուժերի հրամանատար Քենեթ Մաքքենզիի վերջին դիրքորոշումն է Իրանի պաշտպանունակության վերաբերյալ :

Ի տարբերություն 2015 թ. բանակցությունների,  Վիեննայում ՀԳՀԾ-ի բանակցությունների 7 փուլը տեղի են ունենում  մի իրավիճակում, երբ գոյություն ունեն միջուկային գործարքի վրա ազդող այլ գործոններ: 

 

Ջավան օրաթերթ

Անորոշություն՝ Իրաքից ԱՄՆ-ի ուժերի դուրսբերման հարցում

*****

Իրաքից ԱՄՆ-ի ուժերի դուրսբերման հարցը դեռևս անորոշ է։ Պատմության մի կողմում Իրաքի վարչապետն է, ով հայտարարում է ամերիկյան զորքերի մոտալուտ դուրսբերման մասին: Մյուս կողմում իրականությունն է, որը մերժում է նահանջի ԱՄՆ ցանկացած քայլ: Ամերիկացիներին դուրս բերելու Իրաքի վարչապետի հակասական խոստումը վկայում է այդ երկրի զարգացումներում Ալ-Քազեմիի  շփոթեցնող խաղի մասին։ Զարգացումներ, որոնց մասնակիցները պահանջում են Միացյալ Նահանգների դուրս գալը, սակայն որոշ քաղաքական առաջնորդներ չեն ցանկանում ընդունել այս փաստը:

 

Էթելաաթ օրաթերթ

Իրանական անօդաչու թռչող սարքերի էմբարգոյի մասին օրինագիծը հավանության է արժանացել  Կոնգրեսի կոմիտեի կողմից

*****

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն է տվել «իրանական անօդաչու թռչող սարքերը պատժամիջոցների ենթարկելու» օրինագծին։ Օրինագիծը պետք է քվեարկության դրվի նաև Ներկայացուցիչների պալատում և Սենատում՝ օրենք դառնալու համար։ Ըստ Ալ-Շարղ-Ալ-Օսաթ թերթի, այս օրինագծի համաձայն՝ արգելվելու է իրանական ռազմական անօդաչու թռչող սարքերի ցանկացած մատակարարում, վաճառք կամ փոխանցում և հակառակ դեպքում,  օրենքը սպառնում է պատժամիջոցներով: 

 

Արման Մելլի օրաթերթ

համաձայնության վերաբերյալ որոշում է կայացվել՝ առանց Ռուսաստանի ու Չիանստանի համաձայնության

*****

Որոշ ԶԼՄ-ների հաղորդման համաձայն, եվրոպական կողմերը վերանայել են Իրանի երկու նոր նախագծերի մանրամասները և այն նախագծերը, որոնք Իրանը ներկայացրել է անցյալ շաբաթ և կոչ արել դրանք ներառել նախորդ բանակցությունների նախագծում։ Եվրոպացիները, սակայն, ի սկզբանե չընդունեցին երկու նախագծերը՝ համարելով, որ դրանք չեն կարող հիմք հանդիսանալ բանակցությունների համար։ Բայց ի վերջո նրանք հետ կանգնեցին և համաձայնեցին դրանք ավելացնել նախնական նախագծին , որը բանակցությունների նախորդ փուլերում դրա գրեթե 80 տոկոսն ավարտվել էր։ Եվրոպացիների այս քայլը նպատակ ուներ միգուցե  ընդհանուր լեզու գտնծել ամերիկացիների հետ բանակցություններն ավարտին հասցնելու համար։

 

Համշահրի օրաթերթ

Պուտին. Ստիպված էի որպես երկրորդ աշխատանք տաքսի վարել 

*****

 Վլադիմիր Պուտինը ցավ է հայտնել է երեք տասնամյակ առաջ Խորհրդային Միության փլուզման համար։ Նա հայտարարել է, որ դրան հաջորդած տնտեսական ճգնաժամի պատճառով ստիպված է եղել տաքսու վարորդ  աշխատել:

 

armenpress.am

Սի Ծինպինը պլանավորում է Պուտինի հետ հանդիպում անցկացնել դեկտեմբերի 15-ին

*****

ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 15-ին, պլանավորում Է տեսախորհրդաժողովի ձեւաչափով հանդիպում անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 13-ին հաղորդել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը: «ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը դեկտեմբերի 15-ին տեսախորհրդաժողովի ձեւաչափով Պեկինից հանդիպում կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,-ասվում Է դիվանագետի տարածած հայտարարության մեջ:

 

araratnews.am

ՀՀ նախագահն ու Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ

*****

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ:

Ինչպես  հայտնում են նախագահի աշխատակազմից, հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ:

 

lragir.am

Եկեղեցիների հարցով Պաղեստինի բարձրագույն պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

*****

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Պաղեստինի Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիի գլխավորած պատվիրակության անդամները դեկտեմբերի 12-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պաղեստինից ժամանած հյուրերը ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում։ Պատվիրակության ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրին և պատվիրակության անդամները գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում։

 

yerevanlur.am

Ֆրանսիայում կկազմակերպվի Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի ցուցադրությունը

*****

Փարիզի Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի պետական թանգարանում դեկտեմբերի 15-ին տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի «Տրիպտիխ»-ի` «Կիևյան որմնանկարներ» (1966թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967թ.) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985թ.) ֆիլմերի ցուցադրությունը։ Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտնում է, որ ցուցադրությունն իրականացվում է ֆիլմերի՝ Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով։

Ֆիլմերը վերականգնվել են «Հայկական կինոյի դասականներ» նախագծի շրջանակներում Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Համո Բեկ-Նազարով» նախագծի կողմից: Վերականգնումը հովանավորել են «Ֆիքսաֆիլմ» և «Կինոկլասիկա» կազմակերպությունները:

Վերականգնված ֆիլմերի նոր` 35 մմ ժապավենային պատճենների տպագրությունը հովանավորել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը /ՀԲԸՄ/` Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Պոմպիդու կենտրոնի, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի (MoMA), Դովժենկո կենտրոնի և Վրաստանի կինոստուդիայի մշտական արխիվային հավաքածուների համար:

Ցուցադրությունը կուղեկցվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի գործընկեր «Հայ կինոյի դասականներ» ծրագրի խնամարկու և ֆիլմերի վերականգնման բրիտանացի փորձագետ Դանիել Բըրդի ներածական խոսքով։

 

News.am

Եվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի դիմաց 1 300 դոլարը

*****

Եվրոպայում գազի գինը դեկտեմբերի 13-ին բորսայական սակարկությունների բացմանը հոկտեմբերի սկզբից ի վեր առաջին անգամ բարձրացել Է հազար խորանարդ մետրի դիմաց 1 300 դոլարից, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները:

Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինը Երեւանի ժամանակով 11:10-ի դրությամբ բարձրացել Է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1 334 դոլար:

Եվրոպայում գազի արժեքի ընդհանուր աճը դեկտեմբերի 10-ի սակարկությունների փակման գնի համեմատությամբ կազմում Է 8 տոկոս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: