Մեկնաբանություն - ԱՄՆ դեմ է քվեարկել ՄԱԿ-ի հակառասիստական բանաձևին
Հինգշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է ռասիզմի բոլոր ձևերը դատապարտող բանաձև։
Ռուսաստանի և ավելի քան 30 երկրների կողմից առաջարկված այս բանաձևն ընդունվել է 130 կողմ, 2 դեմ, 49 ձեռնպահ ձայներով։ ԱՄՆ-ը և Ուկրաինան դեմ են քվեարկել բանաձևին, իսկ Վաշինգտոնի դաշնակիցները հիմնականում ձեռնպահ են մնացել:
Ռուսաստանի առաջարկած բանաձևը վերաբերվում է նացիզմի, նեոնացիզմի և այլ մոտեցումների դեմ պայքարրին, քանի որ դրանք հանգեցնում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության նոր ձևերի առաջացման: Բանաձևը կոչ է անում անդամ երկրներին վերացնել ռասայական խտրականության բոլոր դրսևորումները բոլոր համապատասխան միջոցներով, ներառյալ՝ օրենսդրությամբ: Ռուսաստանն արդեն երկար ժամանակ տարաձայնություններ ունի Ուկրաինայի և Բալթյան երեք երկրներ՝ Էստոնիայի, Լիտվայի և Լատվիայի հետ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի հետ կապ ունեցող անձանց և կազմակերպություններին այդ երկրների կողմից ցուցաբերած աջակցության հարցով: Բանաձևին դեմ լինելու Վաշինգտոնի պատրվակը ԱՄՆ Սահմանադրության առաջին լրացուցիչ օրենքի հետ դրա անհամապատասխանությունն է: Չնայած ռասայական խտրականությունը միշտ եղել է արևմտյան աշխարհում, սակայն ԱՄՆ-ը, որպես Արևմտյան ճամբարի ղեկավար երկիր, ռասիզմի կիրառման բոլոր ձևերով, աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը: Իրականում ռասիզմը և խտրականությունը սոցիալական և տնտեսական ամենամեծ խնդիրներից մեկն է: ԱՄՆ-ում, որն իրեն համարում է մարդու իրավունքների և ազատության առաջատար երկիր, ռասայական խտրականություն ինստիտուցիոնալացված է: ԱՄՆ-ի դեմոկրատական նախագահ Ջո Բայդենը պնդում է, որ պայքարում է ռասիզմի և խտրականության դեմ: Մինչդեռ ռասիզմը դատապարտող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին այդ երկրի դեմ լինելը բացահայտում է Վաշինգտոնի կառավարության իրական դեմքը։
ԱՄՆ-ի երեքհարյուրամյա պատմության ընթացքում, սևամորթները միշտ եղել են ստրկության, համատարած չարաշահումների, սպանությունների և բռնությունների թիրախ: Չնայած այն հանգամանքին, որ 1950-ականներին սևամորթների քաղաքացիական իրավունքների շարժումը կարողացավ ապահովել նրանց իրավունքները և վերացնել խտրականությունը, այնուամենայնիվ, ամերիկյան ներկա հասարակության իրականությունը ցույց է տալիս, որ ռասայական խտրականությունը շարունակվում է տարբեր հարթություններում և ձևերով կիրառվել նրանց նկատմամբ։ Այդ երևույթներից է ԱՄՆ-ի ոստիկանության անպատժելիությունը՝ սևամորթների նկատմամբ բռնություն կիրառելու դեպքում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի ոստիկանության բռնության հիմնական զոհերը գունամոթներն են, հատկապես՝ սևամորթները: Հենց այս խնդիրի պատճառով է, որ ժամանակ առ ժամանակ ԱՄՆ-ի քաղաքներից մեկում տեղի են ունենում բողոքի ցույցերի ու ապստամբություններ։ Այս բռնության ակունքները վերադառնում են ԱՄՆ-ի հասարակության շերտերում առկա ռասիզմին:
Ամերիկյան մտածողությունն ըստ էության, խթանում է ռասիզմը և գունամորթների նկատմամբ նվաստացումը, նրանց համարելով երկրորդ կարգի քաղաքացիներ: Իրականում, ներկայումս, արևմտյան երկրներում, հատկապես ԱՄՆ-ում, և սպիտակամորթների խմբերի շարժումների ընդլայնմամբ, սևամորթներն ու լատինաամերիկացիները առավել քան երբևէ, ենթարկվում են բռնության և ռասայական խտրականության: Այս չարիքը մեծ տարածում գտավ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք և հանգեցրեց «Սևամորթների կյանքը կարևոր է» շարժման ձևավորմանը։