Մեկնաբանություն- Իրանը դատապարտել է Ֆրանսիայում հակաիսլամական օրենքի կիրառումը
Իրանի դատական իշխանության մարդու իրավունքների շտաբի քարտուղար Քազեմ Ղարիբաբադին, արձագանքելով Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանի հայտարարության, որ ըստ ծայրահեղականության և անջատողականության դեմ պայքարի օրենքի, այդ երկրում փակվել է 21 մզկիթ, և ևս վեցը կփակվի առաջիկայում, Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել վերանայել հակաիսլամական օրենքները:
Նա հավելել է. «Ըստ Արևմուտքի, Իրանում գործող ահաբեկչական խմբերը համարվում են մարդու իրավունքների պաշտպան, իսկ արևմտյան երկրներում կրոնական ազատությունը հավասարազոր է ահաբեկչության»:
Ֆրանսիայի հասարակության մեջ մուսուլմանների իրավունքները ոտնահարվում են այն պայմաններում, երբ ըստ այդ երկրում գործող քաղաքացիակիան իրավունքի համաձայն, հրատարակություններում վիրավորական հայտարարությունների և պատկերների հրապարակումը, և խաղաղության ու արդարության մարգարեին վիրավորող ծաղրանկարների վերահրատարակումը, կոչվում է խոսքի ազատություն։ Նման վիրավորական քայլերի կրկնությունը, որը վիրավորել է ավելի քան մեկ միլիարդ մուսուլմանների զգացմունքները, հակասում է եվրոպական պետությունների, ներառյալ Ֆրանսիայի կառավարության կողմից կանխել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի 18-րդ հոդվածի համաձայն ստանձնած՝ մարդու իրավունքների պաշտպանության պարտավորությանը: Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագիրը պարտավորեցնում է երկրներին է կանխել ցանկացած գործողություն, որը հակասում է անվտանգությանը, հանրային առողջությանը կամ բարոյականությանը, և քաղաքացիների հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարմանը:
Նման լկտի գործողություններրի նկատմամբ Ֆրանսիայի կառավարության լռությունը և այնպիսի սահմանափակումների կիրառումը, ինչպիսին է մուսուլման կանանց գլխաշոր կրելու արգելքը և հիջաբ կրող աղջիկների համար կրթական կենտրոններ մուտքի արգելքը, վկայում են մարդու իրավունքների հարցի նկատմաբաբ կիրառվող երկակի մոտեցումների և այդ հարցը քաղաքականացնելու մասին: Ֆրանսիայի վերջին որոշումն ընդունվեց Կանադայում հիջաբ կրող ուսուցչուհուն աշխատանքից հեռացնելու որոշումից կարճ ժամանակ անց: Քվեբեկի դպրոցի խորհուրդը հայտարարել է գլխաշոր կրելու պատճառով մուսուլման ուսուցչուհուն աշխատանքից հեռացնելու մասին: Որոշում կայացվել է ըստ 2019 թ ուժի մեջ մտած օրենքի: Այդ ամսին հայտնել են կանադական ԶԼՄ-ները: Անկասկած, նման հակաիսլամական քայլերը հակասում են խաղաղ համակեցության և արդար սոցիալական վարքագծի սկզբունքներին և մուսուլման համայնքը չի կարող լռել դրանց նկատմամբ:
Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության կրոնների և մշակույթների երկխոսության կենտրոնը վերջերս հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել Ֆրանսիայում իսլամաֆոբիայի տարածմամբ: Հայտարարության մեջ ասվում է. «Ֆրանսիայի մուսուլման համայնքի նկատմամբ խտրականության կիրառումը չի համապատասխանում ոչ մարդու իրավունքներին, ոչ էլ այդ երկրում սահմանված ազատություններին»:
Ֆրանսիացի իրավապաշտպան Մարիա դե Կարտենան, անդրադառնալով Ֆրանսիայում իսլամաֆոբիայի տարածմանն ասում է. «Ֆրանսիայում կա համակարգված պետական ռասիզմ, իսկ իսլամաֆոբիան ինստիտուցիոնալացվել և օրինականացվել է օրենքների ընդունմամբ : Այս սահմանափակումները ոչ միայն տարածում են իսլամաֆոբիա և թշնամություն իսլամի հետ, այլև շատ նվաստացուցիչ են և հակասում են ազատության սկզբունքներին»։
Ֆրանսիայի իշխանություններցի ակնկալվում է իսլամաֆոբիա և քարոզչություն տարածելու փոխարեն փնտրել աշխարհում ահաբեկչության և ծայրահեղականության իրական արմատների ինչը ԱՄՆ-ի, Եվրոպայի և Սիոնիստական ռեժիմի բացահայտ և քողարկված աջակցության արդյունքն է՝ իսլամի հեղինակությունն արատավորելու նպատակով: Մզկիթների փակումը, մի երկրում որոնք 5,5 միլիոն մահմեդական փոքրամասնության համար կրոնական արարողությունների վայր են, խախտում է հասարակության քաղաքացիական իրավունքների սկզբունքը, որի համաձայն, պետք է պաշտպանել քաղաքացիների ազատությունն ու մարդու իրավունքները: