Մամուլի տեսություն 19-12-2021
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի հրեաներն այլևս չեն սիրում Իսրայելը և որ ռեժիմը լիարժեք վերահսկում է ԱՄՆ Կոնգրեսը։
Ջավան օրաթերթ
Բաղերի. Վիեննայի 8-ռդ փուլի բանակցություններում կարող ենք հասնել համաձայնության
*****
Իրանի ավագ բանակցողը հայտարարել է, որ Վիեննայի բանակցությունների արևմտյան կողմերը ընդունել են Իրանի առաջարկած երկու փաստաթուղթը բանակցությունների նախագիծը փոխելու համար և բանակցությունների հիմքում ընկած երկու փաստաթղթերը տարբերվում են բանակցությունների վեցերորդ փուլի ավարտական փաստաթղթից։ Ալի Բաղերին ասել է, որ բանակցությունների ութերորդ փուլը կարող է լինել վերջին փուլը դառնալ և կողմերը կարող են հնարավորինս շուտ համաձայնության գալ։ «Ռուսները նույնպես համաձայն են, և որ բանակցությունների հաջորդ փուլը կարող է փոխադարձ ընդունելի համաձայնության հանգեցնել»,- ասել է Բաղերի Քանին:
Էթելաաթ օրաթերթ
Թրամփ. ԱՄՆ կոնգրեսն ամբողջությամբ գտնվում է Իսրայելի վերահսկողության տակ
*****
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի հրեաներն այլևս չեն սիրում Իսրայելը և որ ռեժիմը լիարժեք վերահսկում է ԱՄՆ Կոնգրեսը
Դոնալդ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի հրեաներն այլևս կարևորություն չեն տալիս Իսրայելին։ Նա ասել է․ «Ավելի վաղ Իսրայելը լիակատար վերահսկողություն ուներ ԱՄՆ կոնգրեսի վրա, սակայն այսօր լիովին հակառակն է, և այդ հարցում մեղավոր են Օբաման ու Բայդենը»։
Թրամփն իր լիակատար աջակցությունն է հայտնել Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուին և հավելել․ «Ոչ ոք Նեթանյահուի և Իսրայելի համար այնքան չաշխատեց, որքան ես։ Սիրիական Գոլանը մեծ գործարք էր, և ես դա արեցի ընտրություններից առաջ և շատ օգնեցի Նեթանյահուին։ Նույնիսկ ոմանք ինձ ասացին, որ այս նվերը (Սիրիայի օկուպացված Գոլանը) 102 միլիարդ դոլար արժե։ Դա շատ օգնեց Նեթանյահուին, և նա առանց իմ օգնության կպարտվեր, և իմ շնորհիվ նա հաղթեց ընտրություններում»
։
Իրան օրաթերթ
*****
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի վերջին քայլերը շատերի մոտ հարց է առաջացրել նրա քաղաքական ապագայի վերաբերյալ:
Ջոնսոնի վերջին քայլի հետևանքով, նրա կուսակցությունը Բրիտանիայի խորհրդարանում կորցրեց մի աթոռ, որը զբաղեցնում էր մոտ 200 տարի: Ջոնսոնի բոլոր կուսակիցների շարքում հարց է առաջացել թե նա վիճակի՞ է և արդյո՞ք իրավասո՞ւ է շարունակել պաշտոնավարել:
Համշահրի օրաթերթ
Իրանը ներկայացրել է «Դեզֆուլ» բալիստիկ հրթիռը
*****
Իրանական «Դեզֆուլ» հրթիռը խելացի երկիր-երկիր բալիստիկ հրթիռ է, որը չափսերով ու տեսքով շատ նման է «Զոլֆաղար» հրթիռին։ Զոլֆաղար հրթիռի հեռահարությունը հասնում է 700 կմ-ի, «Դեզֆուլ» հրթիռի հեռահարությունը՝ 1000 կմ-ի: Այս հրթիռը երկու անգամ ավելի հզոր է, քանի որ դրա մարտագլխիկում օգտագործված պայթուցիկ նյութի տեսակը երկու անգամ ավել է քան «Զոլֆաղար» հրթիռի դեպքում:
Էբթեքար օրաթերթ
Ուր է տանում լիրայի աննախադեպ արժեզրկումը Թուրքիային
*****
Թուրքական արժույթը մինչ այժմ կորցրել է իր արժեքի մոտ 50 տոկոսը, իսկ փորձագետները կանխատեսում են, որ այդ երկրի բանկերի վրա ճնշումների այս իրավիճակը և երկրում աճող գնաճը կշարունակվեն նաև մյուս տարի։
armenpress.am
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 ռազմագերիներ վերադարձել են Հայաստան
*****
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 ռազմագերիներ վերադարձել են հայրենիք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը
news.am
Ալիեւը Եվրամիությանը մեղադրել է Երեւանին ու Բաքվին օգնություն տրամադրելու հարցում անարդարության մեջ
*****
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անարդար է համարել, որ Եվրամիությունը նախատեսում է առաջիկայում Հայաստանին 2,6 միլիարդ դոլարի չափով օգնություն տրամադրել, մինչդեռ Ադրբեջանին տրամադրվող նմանատիպ օգնության ծավալը կկազմի ընդամենը 140 միլիոն դոլար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Ալիեւը հարցազրույց է տվել իտալական Il Sole 24 Ore թերթին։
«Տարբերությունը մոտ քսանապատիկ է։ Արդյո՞ք սա արդար է: Ոչ։ Արդյո՞ք սա արտացոլում է երկու երկրների իրական կարիքները: Ոչ։ Եթե անգամ մի կողմ դնենք ազատագրված տարածքներում հայկական կողմի իրականացրած սարսափելի ավերածությունները եւ նայենք երկու երկրների բնակչությանը, ապա կարելի է ավելի քան հնգապատիկ տարբերություն տեսնել՝ Ադրբեջանի բնակչությունը 10 միլիոն է, իսկ Հայաստանինը՝ 2 միլիոն»,- ասել է Ալիեւը։
Նա հայտարարել է, թե ցանկանում է, որ «մոտեցումը հիմնված լինի ընդհանուր չափանիշների վրա»․ «Մենք ուզում ենք, որ Ադրբեջանին միջոցներ տրամադրվեն նույն պայմաններով եւ նույն ծավալով (ինչ որ Հայաստանին)»։
armenpress.am
Արմեն Սարգսյանը Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել սահմանամերձ բնակավայրերի երեխաների խնդիրներին
*****
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Քրիսթինե Վայգանդին իր ողջ եռանդը կներդնի մեր երկրում երեխաների համար արդյունավետ ծրագրերի իրականացմանը:
Քրիսթինե Վայգանդը նախագահ Սարգսյանին է ներկայացրել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող և իրականացվելիք ծրագրերը, նշելով, որ գրասենյակը շարունակելու է համագործակցությունը պետական կառույցների ու շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի Հայաստանում երեխաներն ավելի լայնորեն օգտվեն ապրելու, զարգանալու, կրթություն ստանալու, պաշտպանված լինելու իրենց իրավունքներից:
Զրուցակիցները կարևորել են երեխաների առողջությանը, առողջ ապրելակերպին, կրթությանը, սոցիալական պաշտպանությանն ուղղված ծրագրերը, ընդգծել բոլոր երեխաների համար հավասար հնարավորությունների ապահովման կարևորությունը:
Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև սահմանամերձ բնակավայրերի երեխաների խնդիրներին՝ առաջարկելով ավելի մեծ ուշադրություն ցուցաբերել նրանց:
yerevanlur.am
Հայաստանը չի քննարկել «միջանցքի» վերաբերյալ որևէ հարց, դա ֆեյք թեմա է. Արմեն Գրիգորյան
*****
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հանդիպմանը: Արմեն Գրիգորյանը նշել է, որ հանդիպումը Ջեյք Սալիվանի հետ եղել է արդյունավետ: Քննարկվել է Հայաստանի ու Միացյալ Նահանգների երկկողմ օրակարգը:
«Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը կարևոր անվտանգային գործոն է: Այդ օրակարգում շատ կարևոր դեր և նշանակություն ունի Հայաստանի ժողովրդավարացման շարունակական գործընթացը: Մենք քննարկել ենք, թե ինչպես կարող ենք շարունակել այդ գործընթացում մեր համագործակցությունը: Քննարկել ենք նաև տարածաշրջանում անվտանգային միջավայրին, ինչպես նաև տարածաշրջանում համագործակցությանը և տնտեսության զարգացմանը վերաբերող հարցեր»,-նշել է Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է տարածաշրջանում կայուն համագործակցության եւ ընդհանուր ապաշրջափակման հնարավորությամբ:
Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով այսպես կոչված «միջանցքի» մասին հաճախ հնչող հայտարարություններին, Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջներին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ նման հարց չկա:
«Հայաստանը որևէ ժամանակ չի քննարկել «միջանցքի» վերաբերյալ որևէ հարց: Դա ֆեյք թեմա է, որը բանակցությունների սեղանին չկա, բայց կա բանակցությունների սեղանից դուրս, ինչն ազդում է բանակցային գործընթացի վրա»,-ասել է ԱԽ քարտուղարը:
lragir.am
Ռուսաստանը պահանջում է բացառել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արեւելք․ դեպի հարավ կարելի է
*****
ԱՄՆ-ը պետք է պարտավորություններ ստանձնի՝ բացառելու ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը դեպի արեւելք եւ հրաժարվել այն պետություններին դաշինքի մեջ ընդունելուց, որոնք ավելի վաղ մտնում Էին ԽՍՀՄ-ի կազմի մեջ: Այդ մասին ասվում է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ անվտանգության երաշխիքների վերաբերյալ պայմանագրի նախագծում, որը պատրաստել է ռուսական կողմը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: