Մամուլի տեսություն 20-12-2021
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i159140-Մամուլի_տեսություն_20_12_2021
Սիոնիստական ռեժիմի ​​անվտանգության և ռազմական մի խումբ պաշտոնյաներ, ամերիկյան մի օրաթերթի ասել են, որ Իրանի հրթիռային հզոր կարողության պատճառով՝ Թել Ավիվը չի կարող հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Դեկտեմբեր 20, 2021 12:40 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 20-12-2021

Սիոնիստական ռեժիմի ​​անվտանգության և ռազմական մի խումբ պաշտոնյաներ, ամերիկյան մի օրաթերթի ասել են, որ Իրանի հրթիռային հզոր կարողության պատճառով՝ Թել Ավիվը չի կարող հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա:

Ջավան օրաթերթ

Նախազգուշացում՝ 2024 թվականին ԱՄՆ-ում նախատեսվող հեղաշրջման մասին

*****

 ԱՄՆ-ի կոնգրեսի վրա հարձակման առաջին տարելիցից երկու շաբաթ առաջ,  The Washington Post թերթում հրապարակված հոդվածում, երեք պաշտոնաթող գեներալներ զգուշացրել են, որ ԱՄՆ հավանական է, զինվորականները  չընդունեն 2024 թվականի ընտրությունների արդյունքները և փորձեն  հեղաշրջում իրականացնել։

Ջավան օրաթերթի հաղորդման համաձայն, Թրամփն ասել է, որ մտադիր է մասնակցել  2024 թվականի ընտրություններին և վերադառնալ Սպիտակ տուն։ Սոցարցումները նույնպես վկայում են նման սցենարի հավանականության մասին։ 2024 թվականի նոյեմբերի ընտրություններին և դրանից հետո  հավանաբար ականատես կլինենք հոլիվուդյան ֆիլմեր հիշեցնող իրադարձությունների, ինչպես եղավ  2021 թվականի հունվարի 6-ին Կոնգրեսի վրա հարձակման ժամանակ։

 

Վաթան էմռուզ օրաթերթ

Կեղծ խոստում ԱՄՆ ռազմական ներկայության դադառեցման մասին Իրաքում

*****

Մուստաֆա ալ-Քազեմիի կառավարության հետ Իրաքում ԱՄՆ ռազմական ներկայության դադարեցման շուրջ բանակցությունները, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում օրակարգում էին, մշտապես քննադատության են ենթարկվել  Իրաքի խորհրդարանի պատգամավորների և Դիմադրության խմբերի կողմից: Պատճառը բանակցությունների տեքստի գաղտնիությունն ու թափանցիկության բացակայությունն է։ Այնուամենայնիվ, այս տարվա հուլիսին, Իրաքի վարչապետի և ԱՄՆ նախագահի հանդիպումից հետո, երկու կառավարությունները հ հայտարարեցին, որ 2021 թվականի դեկտեմբերի 31-ին Իրաքում ԱՄՆ ռազմական ներկայությունըկավարտվի։ Հայտարարությունից կարճ ժամանակ անց, Բայդենը այն համարեց   նվեր Մոստաֆա ալ-Քազեմիին՝ Իրաքի խորհրդարանական ընտրություններում նրա կողմնակիցների հաղթանակի համար։

 

Էթելաաթ օրաթերթ

Սիոնիստական ​​բանակ. Մենք չենք կարող հարձակվել Իրանի վրա

****

Սիոնիստական ռեժիմի ​​անվտանգության և ռազմական մի շարք պաշտոնյաներ ամերիկյան  մի օրաթերթի ասել են, որ Իրանի հրթիռային հզոր կարողության պատճառով՝ Թել Ավիվը չի կարող հարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա:

New York Times-ը գրել է, որ ըստ իսրայելցի բարձրաստիճան զինվորականներն ու փորձագետների, Թել Ավիվն ի վիճակի չե մոտ ապագայում հարձակում իրականացնել, որը կարող է ոչնչացնել կամ հետաձգել Իրանի միջուկային ծրագիրը: Իսրայելի անվտանգության բարձրաստիճան  մի պաշտոնյա ասել է, որ Իրանի միջուկային նախագծին լուրջ հարված հասնելու համար  ցանկացած հարձակման նախապատրաստվելու համար առնվազն երկու տարի ժամանակ է պահանջվում:

Իսրայելի ռազմաօդային ուժերի գեներալ Ռելիկ Շաֆերը, ով մասնակցել է 1981 թվականին Իրաքի միջուկային օբյեկտների  հարձակման օպերիացիային, ասել է, որ Իրանն ունի տասնյակ միջուկային օբյեկտներ, որոնցից մի քանիսը գտնվում են գետնի խորքում, և շատ դժվար է դրանք արագ ոչնչացնել։

 

Քեյհան օրաթերթ

Հաջորդ պատերազմում Իսրայելի վրա օրական կարձակվի 3000 հրթիռ 

*****

Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են ցանկացած նոր պատերազմի մասին և նկարագրել դրա ավերիչ հետևանքները: Ըստ այդ պաշտոնյաների՝ Իսրայելը պատրաստ չէ պատերազմի համար և ապագայում կպարտվի ցանկացած պատերազմում։ Սիոնիստական ռեժիմի բանակի գեներալ և զինվորների բողոքները հետաքննող կոմիտեի նախկին նախագահ Իսհակ Բրիքը, եբրայերեն «Մոզաք Լայվ» կայքում գրել է.«Լայնամասշտաբ պատերազմ սկսվելու դեպքում մենք կբախվենք ամենավատ սցենարին»։ Նա գրել է, որ սիոնիստական բանակը պատրաստ չէ պատերազմի մեջ մտնել և միաժամանակ հրամանատարներն ու զինվորականները ուշադրություն չեն դարձնում բանակում առկա թերություններին ու խնդիրներին։ Իսհակ Բրիքը գրել է, որ ցանկացած պատերազմ կբերի շատ մեծ զոհեր և օրական  մի քանի ճակատներից միջին հաշվով 3000 հրթիռ կարձակվիդեպի օկուպացված տարածքների ուղղությամբ:

 

armenpress.am

ԵԱՏՄ երկրներից ՀՀ եկող բեռնատարները Վերին Լարսի վերահսկիչ կետը կանցնեն «կանաչ ուղով». հաստատվել է ՀԱԳՄ առաջարկը

*****

ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահությունը հաստատել է միության տարածքից Հայաստան ուղարկվող բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման մասին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջարկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրասիական տնտեսական միության Գործարար խորհրդի նախագահության նիստում քննարկվել և միաձայն հաստատվել է «ԵԱՏՄ անդամ պետությունների տարածքից Հայաստանի Հանրապետություն ուղարկվող բոլոր տեսակի բեռների տարանցիկ մաքսային հայտարարագրման և տրանսպորտային միջոցների կապարակնքման վերաբերյալ» հարցը։ Այն խորհրդի նախագահության՝ դեկտեմբերի 13-ին կայացած 18-րդ նիստի օրակարգ էր ներառվել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության առաջարկով:

Խնդիրը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի հատուկ կարգավիճակով՝ ընդհանուր սահմանի բացակայությամբ։ Գործող կարգով մաքսային հայտարարագրերը կազմվում են Ռուսաստանի և Վրաստանի սահմանագծում՝ Վերին Լարսում, որի պարագայում բարդություններ են առաջանում բեռնատարների ստուգման, մաքսային ձևակերպումների իրականացման, մաքսանենգ ապրանքաշրջանառության կանխման գործընթացներում, դանդաղում է մաքսակետի թողունակությունը, մեծ հերթեր են կուտակվում։ Առաջարկվող կարգով նախատեսվում է, որ Հայաստան եկող բեռների մաքսային ձևակերպումն ու կապարակնքումն իրականացվեն առաքողի տարածքային մաքսային ծառայությունների կողմից, ինչը բեռնատարներին թույլ կտա Վերին Լարսի վերահսկիչ կետն անցնել «կանաչ ուղով»։

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի գնահատմամբ՝ բեռնափոխադրումների այս կարգով կազմակերպումը մաքսային ծառայությունների աշխատանքը կդարձնի ավելի թափանցիկ, կմեծացնի ապրանքների բեռնման ժամանակ դրանց ծավալի ու որակի վերահսկողության արդյունավետությունը, հնարավորություն կտա հսկել դեպի Հայաստան եկող մաքսային ապրանքների միջինացված գների մակարդակը, կհավասարակշռի միության անդամ երկրների բյուջե մուտք գործող ֆինանսական միջոցները։

 

yerevanlur.am

Չավուշօղլուն հավատում է, որ Վրաստանը կմասնակցի «3+3»-ի հաջորդ հանդիպմանը

*****

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հավատում է, որ Վրաստանը կմասնակցի «3+3»-ի հաջորդ հանդիպմանը։ Այս մասին նա հայտարարել Է Իսլամաբադում, Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի Աֆղանստանում հումանիտար իրավիճակի վերաբերյալ արտահերթ նիստից հետո։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը։

Վրաստանը դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած «3+3» ձեւաչափով փոխնախարարների մակարդակով հանդիպմանը չի մասնակցել, հաջորդ հանդիպմանը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում:

«Վրաստանը չի մասնակցել, բայց մենք նախատեսում ենք հաջորդ հանդիպումն անցկացնել Թուրքիայում եւ հավատում ենք, որ Վրաստանը եւս կմասնակցի այդ հանդիպմանը», – նշել է Չավուշօղլուն:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հրավերով դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի ձևավորմանն ուղղված առաջին հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի ներկայացուցիչները՝ ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով։

Ինչպես տեղեկացրել էին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային հնարավոր համագործակցության շրջանակները, որոնք ներառել են տնտեսության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար բնագավառներին վերաբերող հարցեր։

 

1lur.am

1,2 մլրդ դոլար կծախսվի Ադրբեջանի հետ երկաթուղու երկու հատվածների կառուցման համար. Քերոբյան

*****

1,2 մլրդ դոլար կծախսվի Ադրբեջանի հետ երկաթուղու երկու հատվածների կառուցման համար։ Այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա պարզաբանեց, որ ամենախոշոր նախագիծը Հորադիզ տանող ճանապարհի կառուցումն է, որը կարող է արժենալ ավելի քան 1 միլիարդ դոլար:

Քերոբյանը հավելեց, որ մեկ այլ խոշոր նախագծի է Մեղրու հատվածում նոր երկաթուղու կառուցումը, որը կարող է արժենալ մոտ 200 մլն դոլար։ «Շատ քիչ գումար կծախսվի Երասխի մոտ Հայաստանից դեպի Իրան հատվածի կառուցման համար։ Խոսքը մի քանի հարյուր մետր ձգվող երկաթուղային ճանապարհի վերանորոգման մասին է»,-ասաց նախարարը։

Նա ընդգծեց, որ եթե ամբողջ երկաթուղային ճանապարհը շահագործման հանձնվի, դրա համար մի քանի տարի կպահանջվի։

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 16-ին կառավարության նիստում հայտարարել էր, որ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ վերստին հաստատել են Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման որոշումը եւ պայմանավորվածությունը։

 

news.am

Փաստաբան. Ադրբեջանը հաստատում է մոտ 50 գերեվարված հայի մասին տվյալները

*****

Ադրբեջանից գերիների վերադարձի գործընթացը կշարունակվի` առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ կան հաստատված գերիներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ հաստատվել է մոտ 50 գերի։ Եվս 80-ի մասին ոչ պաշտոնական տեղեկություն կա: Պատասխանելով գերությունից վերադարձածների հետ կապված իրավական գործընթացների մասին հարցին՝ Սահակյանն ընդգծեց այս մասին հրապարակային խոսելու անթույլատրելիությունը։ «Իրավական եւ բարոյական տեսնակյունից չեմ կարծում, որ դրա համար որեւէ հիմք կա։ Նրանց վիճակը եւս չի արդարացնում կալանավորումը, մանավանդ, որ քննության վրա ճնշումների կամ թաքնվելու փորձերի ռիսկեր չկան։ Եթե ​​թաքնվելու լինեին, ուղղակի կդիմեին երրորդ երկրներ։ Նրանք շատ խոցելի են եւ, անկախ մեղադրանքից, պետք է մնան ազատության մեջ»,- ասաց Սահակյանը։