Յալդան կորոնավիրուսի օրերին(Հատուկ թողարկում «Յալդայի գիշերվա» առիթով )
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i159256-Յալդան_կորոնավիրուսի_օրերին(Հատուկ_թողարկում_Յալդայի_գիշերվա_առիթով_)
Գեղեցիկ տոներից մեկը ,որը իրանցիները նշում են վաղուց իվեր «Յալդայի գիշերվա»տոնն է ,որը համընկնում է աշնան վերջին գիշերվան և երկրագնդի հյուսիսային կիսագնդում համարվում է տարվա ամենաերկար և ամենամութ գիշերը: Այդ գիշերվա ընթացքում իրականացվում են զանազան ծեսեր ու միջոցառումներ , որոնք մեծ նշանակություն ունեն իրանցիների համար: Այսօր աշնան վերջին գիշերն է և նշվում է ավանդական այս տոնը: Այս առիթով պատրաստված հատուկ թողարկման ընթացքում ,կանդրադառնանք Յալդայի գիշերվա ծեսերին։ Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2021 14:49 Asia/Tehran

Գեղեցիկ տոներից մեկը ,որը իրանցիները նշում են վաղուց իվեր «Յալդայի գիշերվա»տոնն է ,որը համընկնում է աշնան վերջին գիշերվան և երկրագնդի հյուսիսային կիսագնդում համարվում է տարվա ամենաերկար և ամենամութ գիշերը: Այդ գիշերվա ընթացքում իրականացվում են զանազան ծեսեր ու միջոցառումներ , որոնք մեծ նշանակություն ունեն իրանցիների համար: Այսօր աշնան վերջին գիշերն է և նշվում է ավանդական այս տոնը: Այս առիթով պատրաստված հատուկ թողարկման ընթացքում ,կանդրադառնանք Յալդայի գիշերվա ծեսերին։ Ընկերակցեք մեզ:

 

Յալդաի գիշերը

«Յալդայի գիշերը»կամ «Չելլեի գիշերը»,որը թարգմանաբար նշանակում է( քառասունօրյակ) իրանցիների հնագույն տոներից մեկն է: Յալդան ասորերեն բառ է և նշանակում է ծնունդ: Յալդայի գիշերվան և  ձմռան առաջին օրվա արևածագին հաջորդող  գիշերների տևողությունը աստիճանաբար կարճանում է, իսկ ցերեկների  տևողությունը երկարում ,երկրագունդը  վերակենդանանում է: «Չելլե»-ի գիշերը, որը նույն «Յալդա»-ն է այն իմաստով է ,որ ձմռան առաջին 40 օրը անվանում են «մեծ չելլե»,իսկ հաջորդ 20 օրերը«փոքր չելլե»: Անցյալում համոզված էին ,որ ձմռան ամենացուրտ շրջանը «մեծ չելլե»--ի ժամանակ է:

Յալդան վաղեմի անցյալ ունի ,սակայն վաղեմիության ժամանակաշրջանը պարզ չէ: Մեծ թվով հնեաբաններ համոզված են ,որ «Յալդաի գիշերը»յոթ հազար ամյա պատմություն ունի: Սակայն փորձագետների համոզմամբ ,այն ինչ որպես «Յալդայի գիշեր»պաշտոնապես ճանաչվում է ,վերադառնում է ՔԾԱ 500 տարվաև ,որը պաշտոնապես հին իրանցիների օրացույց է մտել՝ Աքեմենյան թագավորության Դարեհ Ա-ի օրոք: Յալդայի գիշերվա մասին բազմիցս է նշվել պատմական գրքերում: Իրանցի մեծ գիտնական և տոմարագետ ԱբուՌեյհան Բիրունին ,Յալդաի գիշերը անվանում է որպես մեծ ծնունդ և այն համարել է արեգակի ծնունդը:

Հին անցյալում, երբ մարդկանց կյանքի հիմքը գյուղատնտեսությունն էր և տարվա ընթացքում վարժվել  էին եղանակների փոփոխմանը  ու բնական հակասություններին ,նրանք  ժամանակի ընթացքում հաջողեցին իրենց աշխատանքները մշակել ըստ արեգակնային և եղանակների փոփոխության, ,ցիշերվա ու ցերեկվա տևողության և աստղերի տեղաբաշխման: Նրանք իրենց փորձառությամբ իմացան ,որ որոշ եղանակներին ցերեկները երկարում են ,որի արդյունքում ավելի են կարող օգտվել արեգակի լույսից : Ահավասիկ այն գաղափարը զարգացավ  ,որ լույսը,  և արեգակի ճառագայթը խորհրդանշում են բարին ,որը պայքարում է գիշերային մթության ու չարիքի դեմ: Պատմական ժամանակաշրջանում մարդիկ և հատկապես արիացի ցեղախմբերը գիտակցեցին  ,որ ամենակարճ ցերեկը ՝աշնան վերջին օրը և ձմռան առաջին օրն է,որից անմիջապես հետո ցերեկները աստիճանաբար երկարում և գիշերները կարճանում են ,այդ իսկ պատճառով այն անվանեցին արեգակի ծնունդը և համարելով տարեմուտ,սկսեցին տոնել այն:

Շնորհավոր Ձեր Յալդան

 

Յալդայի գիշերը այսօր ևս յուրահատուկ տեղ է զբաղեցնում իրանցիների մոտ: Այդ գիշեր,իրանցիները զանազան հետաքրքիր  միջոցառումներով ,իրենց ընտանիքի հետ միասին,ուրախությամբ  նշում են տարվա ամենաերկար գիշերը և ամբողջ գիշերը արևածագի հույսով  անց են կացնում հեքիաթներ պատմելով, առակներով ,հանելուկներով ,«Շահնամե»-ի ու «Հաֆեզ»-ի ընթերցմամբ,«Հաֆեզ»-ի բանաստեղծություններին դիմելով բախտագուշակությամբ և սեմուշկա ուտելով: Նրանք այն համոզմամբ ,որ արևը ծագելով ,փշրելու է խավարը   և ոչնչացնելու է սև դևին ,և այն հավատքով որ արևը իր լույսով մարդկանց կյանքից վերացնելու է թշնամանքը  ,չարիքը և աղետը ,գիշերը լուսացնում են:

Իրանցիները «Յալդաի գիշեր»-ը ըստ իրենց նախնիների ավանդության, տոնական սեղան են բացում ,հավաքվում են միմյանց շուրջ  և նշում հնից ,նորին անցումը:Որոշ շրջաններում ,տոնական այդ սեղանը կոչվում է «Խանե շաբե չերե»և Իրանի յուրաքանչյուր  տարածքում ,ըստ բնակավայրի  կլիմայական,սոցիալական և մշակութային պայմանների ,մշակութային զանազան միջոցարումներ ոն տեղի ունենում: Տոնական սեղանը զարդարվում  է ,  աշնանային մի շարք ընդհանրացած  ուտեստներով , ներառյալ պիստակի միջուկները, նուշը, ընկույզը, պնդուկը, ինչպես նաև չոր մրգեր՝թութը, թուզը և այլն , հատկապես եռյակ մրգեր՝խնձորը, նուռը և ձմերուկը:Այս գիշեր ձմերուկ ու նուռ ուտելը խորհրդանշական  հատուկ նշանակություն ունի:Շատերը այն կարծիքի են ,որ այդ մրգերը ունեն բազմաթիվ հատիկներ և մարդը այդ հատիկների շնորհիվ կարող է արգավանդությունը զարգացնել: Ըստ ոմանց, ձմերուկի ու նռան կարմիր գույնը խորհրդանշում է արևը գիշերվա ընթացքում: Միջոցառումները տևում են մինչև արևածագ:

Շնորհավոր Ձեր Յալդան

Այս ավանդական ծիսակատարությունը այս տարի Քովիդ 19-ի համաճարակի պատճառով այլ կերպ է նշվելու :Նկատի առնելով Կորոնավիրուսի տարածումը, այս տարի քաղաքացիներին առաջարկվում է խուսափել ավանդական հավաքներից ,կանխելու համար հիվանդության տարածումը: Դժբախտաբար իրականացված բոլոր քայլերով ու սահմանափակություններով հանդերձ ,նկատի առնելով որոշ երկրների ստեղծած խոչընդոտները դեղեր ապահովելու և առաքելու հարցով ,կորոնանվիրուսը մեր երկրում ամեն օր մոտավորապես 200-ից 300-ի կյանք է խլում: Իրանի առողջապահության նախարարության պատասխանատուների խոսքով ,թեև երկրում կիրառված սահմանափակությունների արդյունքում կորոնավիրուսով վարակվածների   հոսպիտալացումը սկսել է նվազել,սակայն երկրի շատ նահանգներում ու քաղաքներում պայմանները կայուն չեն և ամենաչնչին անուշադրությունը կարող է հանգեցնել շատերի մահվան և խափանել  Քովիդ 19-ով վարակվածների ու մահացողների թվի նվազման հուսադրիչ գործընթացը: 

Այս դժվարությունը նկատի առնելով, առողջապահական ոլորտի պատասխանատուներն ու մասնագետները ,բազմիցս  հասարակությանը փոխանցել են, որ յուրաքանչյուր ընտանեկան հավաք  հավասար է մեր սիրելիների կորստին ու մահվան և ընտանեկան ջերմ մթնոլորտում նռան ու ձմերուկի քաղցրությունը  կարող է ընտանիքների համար գուժել մահվան բոթը: Ուստի երկրի առողջապահության հարցով պատասխանատուները լավ առաջարկություններ են ներկայացրել Յալդան կիբեր տարածքում նշելու համար: Ինչպես օրինակ, այս գիշերվա համար  նախատեսվել  են մրցույթներ, և տատիկ-պապիկներին սովորեցվում է  պատմեն  իրենց ուսուցողական պատմությունները և այն  վիդեո կամ աուդիո ֆայլի  (podcast)-ի ձևաչափով ,  կիբերտարածքում  տարածել իրենց երեխաների և թոռնիկների համար:Այս առումով նոր ալիք է սկսվել սոցիալական ցանցերում անցկացվող մրցույթների  և տատիկ-պապիկների հեքիաթասացության  տարբերակով , և շատերը ողջունել են վիրտուալ կարգով  Յալդայի գիշերը  հավաքներ կազմակերպելը:

Անցյալ տարիներին ժողովրդին առաջարկվում էր ,որ Յալդայի գիշերը մի կողմ դնել իրենց բջջային հեռախոսները և հաճույք ստանալ ընտանեկան հավաքներից,սակայն այս տարի հակառակն է և առաջարկվում է ծիծաղելու ,ուրախանալու և ապրելու համար պահպանել սոցիալական հեռավորությունը և այսօր բջջայինները օգնում են մարդկանց ,որպեսզի կիբերտարածքով իրականացնել Յալդայի երեկոն և տեսակապով  տարվա ամենաերկար գիշերը կորոնավիրուսային  պայմաններում նշել ու շնորհավորել միմյանց:

Այս տարվա Յալդան առանց հավաքների

Այսպիսով կարելի է ասել ,որ այս տարի Իրանի ժողովուրդը նշելու է կորոնավիրուսային պայմաններում Յալդա ,այնպիսի Յալդա ,որ տարիներ անց հնարավոր լինի այդ մասին պատմել և ուրախանալ, որ 2020թվականի Յալդային կորուստ չի ունեցել կորոնավիրուսի պատճառով: Իրանցի մեծ բանաստեղծ Սաադի Շիրազիի բանաստեղծություններից մի գեղեցիկ հատված Իրանի ժողովրդի այս օրերի լավագույն նկարագրությունն է:

Բոլոր ցավերովս հանդերձ ,հույսս բուժումն է

Որը ,վերջինն էր Յալդայի գիշերվան

Այս գեղեցիկ տողերը հուսադրող հայացք ունեն  տարվա ամենաերկար գիշերվանից հետո ցավերի և տառապանքների ապաքինման,և լույսի ու լուսավորության ծագելու նկատմամբ ,այսօր Իրանի ժողովուրդը հույս ունի ,որ միասնականաբար հարգելով  առողջապահական նորմերը  կարող է հաղթահարել այս  սարսափելի ագրեսիվ վիրուսը ,և կրկին վայելել լուսավոր ապագա: