Յալդան կորոնավիրուսի օրերին(Հատուկ թողարկում «Յալդայի գիշերվա» առիթով )
Գեղեցիկ տոներից մեկը ,որը իրանցիները նշում են վաղուց իվեր «Յալդայի գիշերվա»տոնն է ,որը համընկնում է աշնան վերջին գիշերվան և երկրագնդի հյուսիսային կիսագնդում համարվում է տարվա ամենաերկար և ամենամութ գիշերը: Այդ գիշերվա ընթացքում իրականացվում են զանազան ծեսեր ու միջոցառումներ , որոնք մեծ նշանակություն ունեն իրանցիների համար: Այսօր աշնան վերջին գիշերն է և նշվում է ավանդական այս տոնը: Այս առիթով պատրաստված հատուկ թողարկման ընթացքում ,կանդրադառնանք Յալդայի գիշերվա ծեսերին։ Ընկերակցեք մեզ:
«Յալդայի գիշերը»կամ «Չելլեի գիշերը»,որը թարգմանաբար նշանակում է( քառասունօրյակ) իրանցիների հնագույն տոներից մեկն է: Յալդան ասորերեն բառ է և նշանակում է ծնունդ: Յալդայի գիշերվան և ձմռան առաջին օրվա արևածագին հաջորդող գիշերների տևողությունը աստիճանաբար կարճանում է, իսկ ցերեկների տևողությունը երկարում ,երկրագունդը վերակենդանանում է: «Չելլե»-ի գիշերը, որը նույն «Յալդա»-ն է այն իմաստով է ,որ ձմռան առաջին 40 օրը անվանում են «մեծ չելլե»,իսկ հաջորդ 20 օրերը«փոքր չելլե»: Անցյալում համոզված էին ,որ ձմռան ամենացուրտ շրջանը «մեծ չելլե»--ի ժամանակ է:
Յալդան վաղեմի անցյալ ունի ,սակայն վաղեմիության ժամանակաշրջանը պարզ չէ: Մեծ թվով հնեաբաններ համոզված են ,որ «Յալդաի գիշերը»յոթ հազար ամյա պատմություն ունի: Սակայն փորձագետների համոզմամբ ,այն ինչ որպես «Յալդայի գիշեր»պաշտոնապես ճանաչվում է ,վերադառնում է ՔԾԱ 500 տարվաև ,որը պաշտոնապես հին իրանցիների օրացույց է մտել՝ Աքեմենյան թագավորության Դարեհ Ա-ի օրոք: Յալդայի գիշերվա մասին բազմիցս է նշվել պատմական գրքերում: Իրանցի մեծ գիտնական և տոմարագետ ԱբուՌեյհան Բիրունին ,Յալդաի գիշերը անվանում է որպես մեծ ծնունդ և այն համարել է արեգակի ծնունդը:
Հին անցյալում, երբ մարդկանց կյանքի հիմքը գյուղատնտեսությունն էր և տարվա ընթացքում վարժվել էին եղանակների փոփոխմանը ու բնական հակասություններին ,նրանք ժամանակի ընթացքում հաջողեցին իրենց աշխատանքները մշակել ըստ արեգակնային և եղանակների փոփոխության, ,ցիշերվա ու ցերեկվա տևողության և աստղերի տեղաբաշխման: Նրանք իրենց փորձառությամբ իմացան ,որ որոշ եղանակներին ցերեկները երկարում են ,որի արդյունքում ավելի են կարող օգտվել արեգակի լույսից : Ահավասիկ այն գաղափարը զարգացավ ,որ լույսը, և արեգակի ճառագայթը խորհրդանշում են բարին ,որը պայքարում է գիշերային մթության ու չարիքի դեմ: Պատմական ժամանակաշրջանում մարդիկ և հատկապես արիացի ցեղախմբերը գիտակցեցին ,որ ամենակարճ ցերեկը ՝աշնան վերջին օրը և ձմռան առաջին օրն է,որից անմիջապես հետո ցերեկները աստիճանաբար երկարում և գիշերները կարճանում են ,այդ իսկ պատճառով այն անվանեցին արեգակի ծնունդը և համարելով տարեմուտ,սկսեցին տոնել այն:
Յալդայի գիշերը այսօր ևս յուրահատուկ տեղ է զբաղեցնում իրանցիների մոտ: Այդ գիշեր,իրանցիները զանազան հետաքրքիր միջոցառումներով ,իրենց ընտանիքի հետ միասին,ուրախությամբ նշում են տարվա ամենաերկար գիշերը և ամբողջ գիշերը արևածագի հույսով անց են կացնում հեքիաթներ պատմելով, առակներով ,հանելուկներով ,«Շահնամե»-ի ու «Հաֆեզ»-ի ընթերցմամբ,«Հաֆեզ»-ի բանաստեղծություններին դիմելով բախտագուշակությամբ և սեմուշկա ուտելով: Նրանք այն համոզմամբ ,որ արևը ծագելով ,փշրելու է խավարը և ոչնչացնելու է սև դևին ,և այն հավատքով որ արևը իր լույսով մարդկանց կյանքից վերացնելու է թշնամանքը ,չարիքը և աղետը ,գիշերը լուսացնում են:
Իրանցիները «Յալդաի գիշեր»-ը ըստ իրենց նախնիների ավանդության, տոնական սեղան են բացում ,հավաքվում են միմյանց շուրջ և նշում հնից ,նորին անցումը:Որոշ շրջաններում ,տոնական այդ սեղանը կոչվում է «Խանե շաբե չերե»և Իրանի յուրաքանչյուր տարածքում ,ըստ բնակավայրի կլիմայական,սոցիալական և մշակութային պայմանների ,մշակութային զանազան միջոցարումներ ոն տեղի ունենում: Տոնական սեղանը զարդարվում է , աշնանային մի շարք ընդհանրացած ուտեստներով , ներառյալ պիստակի միջուկները, նուշը, ընկույզը, պնդուկը, ինչպես նաև չոր մրգեր՝թութը, թուզը և այլն , հատկապես եռյակ մրգեր՝խնձորը, նուռը և ձմերուկը:Այս գիշեր ձմերուկ ու նուռ ուտելը խորհրդանշական հատուկ նշանակություն ունի:Շատերը այն կարծիքի են ,որ այդ մրգերը ունեն բազմաթիվ հատիկներ և մարդը այդ հատիկների շնորհիվ կարող է արգավանդությունը զարգացնել: Ըստ ոմանց, ձմերուկի ու նռան կարմիր գույնը խորհրդանշում է արևը գիշերվա ընթացքում: Միջոցառումները տևում են մինչև արևածագ:
Այս ավանդական ծիսակատարությունը այս տարի Քովիդ 19-ի համաճարակի պատճառով այլ կերպ է նշվելու :Նկատի առնելով Կորոնավիրուսի տարածումը, այս տարի քաղաքացիներին առաջարկվում է խուսափել ավանդական հավաքներից ,կանխելու համար հիվանդության տարածումը: Դժբախտաբար իրականացված բոլոր քայլերով ու սահմանափակություններով հանդերձ ,նկատի առնելով որոշ երկրների ստեղծած խոչընդոտները դեղեր ապահովելու և առաքելու հարցով ,կորոնանվիրուսը մեր երկրում ամեն օր մոտավորապես 200-ից 300-ի կյանք է խլում: Իրանի առողջապահության նախարարության պատասխանատուների խոսքով ,թեև երկրում կիրառված սահմանափակությունների արդյունքում կորոնավիրուսով վարակվածների հոսպիտալացումը սկսել է նվազել,սակայն երկրի շատ նահանգներում ու քաղաքներում պայմանները կայուն չեն և ամենաչնչին անուշադրությունը կարող է հանգեցնել շատերի մահվան և խափանել Քովիդ 19-ով վարակվածների ու մահացողների թվի նվազման հուսադրիչ գործընթացը:
Այս դժվարությունը նկատի առնելով, առողջապահական ոլորտի պատասխանատուներն ու մասնագետները ,բազմիցս հասարակությանը փոխանցել են, որ յուրաքանչյուր ընտանեկան հավաք հավասար է մեր սիրելիների կորստին ու մահվան և ընտանեկան ջերմ մթնոլորտում նռան ու ձմերուկի քաղցրությունը կարող է ընտանիքների համար գուժել մահվան բոթը: Ուստի երկրի առողջապահության հարցով պատասխանատուները լավ առաջարկություններ են ներկայացրել Յալդան կիբեր տարածքում նշելու համար: Ինչպես օրինակ, այս գիշերվա համար նախատեսվել են մրցույթներ, և տատիկ-պապիկներին սովորեցվում է պատմեն իրենց ուսուցողական պատմությունները և այն վիդեո կամ աուդիո ֆայլի (podcast)-ի ձևաչափով , կիբերտարածքում տարածել իրենց երեխաների և թոռնիկների համար:Այս առումով նոր ալիք է սկսվել սոցիալական ցանցերում անցկացվող մրցույթների և տատիկ-պապիկների հեքիաթասացության տարբերակով , և շատերը ողջունել են վիրտուալ կարգով Յալդայի գիշերը հավաքներ կազմակերպելը:
Անցյալ տարիներին ժողովրդին առաջարկվում էր ,որ Յալդայի գիշերը մի կողմ դնել իրենց բջջային հեռախոսները և հաճույք ստանալ ընտանեկան հավաքներից,սակայն այս տարի հակառակն է և առաջարկվում է ծիծաղելու ,ուրախանալու և ապրելու համար պահպանել սոցիալական հեռավորությունը և այսօր բջջայինները օգնում են մարդկանց ,որպեսզի կիբերտարածքով իրականացնել Յալդայի երեկոն և տեսակապով տարվա ամենաերկար գիշերը կորոնավիրուսային պայմաններում նշել ու շնորհավորել միմյանց:
Այսպիսով կարելի է ասել ,որ այս տարի Իրանի ժողովուրդը նշելու է կորոնավիրուսային պայմաններում Յալդա ,այնպիսի Յալդա ,որ տարիներ անց հնարավոր լինի այդ մասին պատմել և ուրախանալ, որ 2020թվականի Յալդային կորուստ չի ունեցել կորոնավիրուսի պատճառով: Իրանցի մեծ բանաստեղծ Սաադի Շիրազիի բանաստեղծություններից մի գեղեցիկ հատված Իրանի ժողովրդի այս օրերի լավագույն նկարագրությունն է:
Բոլոր ցավերովս հանդերձ ,հույսս բուժումն է
Որը ,վերջինն էր Յալդայի գիշերվան
Այս գեղեցիկ տողերը հուսադրող հայացք ունեն տարվա ամենաերկար գիշերվանից հետո ցավերի և տառապանքների ապաքինման,և լույսի ու լուսավորության ծագելու նկատմամբ ,այսօր Իրանի ժողովուրդը հույս ունի ,որ միասնականաբար հարգելով առողջապահական նորմերը կարող է հաղթահարել այս սարսափելի ագրեսիվ վիրուսը ,և կրկին վայելել լուսավոր ապագա: