Մամուլի տեսություն 26-12-2021
Ուրբաթ գիշեր ամբողջ աշխարհի քրիստոնյաները նշեցին Սուրբ Ծնունդը։ Այն երկրում, որտեղ ծնվել է Հիսուսը, Սիոնիստական ռեժիմի անվտանգային խստագույն վերահսկողության ներքո քրիստոնյաները նշեցին տխուր Սուրբ Ծնունդ:
Վաթան Էմրուզ օրաթերթ
Զարգացման միջանցք
Հյուսիս-Հարավ միջանցքի ակտիվացմամբ,15 տոննա բեռի համար տարանցիկ արժեքը մոտ 2500 դոլարով կկրճատվի Սուեզի ջրանցքի սովորական երթուղու համեմատությամբ, իսկ տրանսպորտի ժամանակը կկրճատվի 40-ից 60 օրից մինչև 25-30 օր:
Մի քանի ամիս առաջ Իրանը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ։ Իրանի լիիրավ անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը մեծացրել է Իրանի դերը՝ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության, Եվրասիական տնտեսական միության և «Հյուսիս-Հարավ» միջանցքի երեք ենթակառուցվածքային նախագծերում: <<Գոտի և ճանապարհ>> նախաձեռնությունը, Եվրասիական տնտեսական միությունը և Հյուսիս-Հարավ միջանցքը, որպես կապերի ենթակառուցվածքային նախագծեր, կարող են մեծ դեր ունենալ զարգացող երկրների համատեղ շահերի ամրապնդման և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։
Իրան օրաթերթ
Թել Ավիվն արգելքներ է սահմանել օկուպացված տարածքների քրիստոնյաների համար
Ուրբաթ գիշեր ամբողջ աշխարհի քրիստոնյաները նշեցին Սուրբ Ծնունդը այն պայմաններում երբ քրիստոնյաները այն երկրում, որտեղ ծնվել է Հիսուսը, տխուր Սուրբ Ծնունդ են նշել Սիոնիստական ռեժիմի անվտանգության խստագույն վերահսկողության տակ :
Ալ-Մայադին կայքի հաղորդման համաձայն, Պաղեստինի օկուպացված տարածքների շատ քրիստոնյաներ կարծում են, որ միայն քաղաքի գլխավոր հրապարակում մեծ տոնածառ դնելը չի նշանակում ունենալ ուրախ Սուրբ Ծնունդ: Հիսուս Քրիստոսի ծննդավայր Բեթղեհեմի քրիստոնյաները, ինչպես Պաղեստինի օկուպացված տարածքների մյուս քրիստոնյաները, կարծում են, որ այն պայմաններկում, երբ Սիոնիստական ռեժիմի կառավարությունը անվտանգության խնդիրների պատրվակով թույլ չի տալիս հավաքույթներ ունենալ, ուստի Սուրբ Ծնունդը չի կարող լինել ուրախ։
Էթելաաթ օրաթերթ
Իրաքը 52 միլիարդ դոլարի փոխհատուցում է վճարել Քուվեյթին
Իրաքի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ Բաղդադը 1990 թվականին Քուվեյթի վրա հարձակման համար ռազմական փոխհատուցման վերջին մասը որը կազմում է 44 միլիոն դոլար վճարել է Քուվեյթին։
Ջավան օրաթերթ
Մի կնոջ և երեխայի մարմինները փշրված նավակի վրա կախված մնացել են ջրի վրա
Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի որոշ երկրներում պատերազմի թեժացմամբ և աղքատության տարածումով նման տեսարանները դեռ կրկնվում են։ Մի քանի օր առաջ փախստականների նավի խորտակումից հետո, Հունաստանի առափնյա պարեկությունը Էգեյան ծովում հայտնաբերել է 16 փախստականի դի։
Էթեմադ օրաթերթ
Արդյոք գեներալ Սոլեյմանիի սպանությունը Թրամփի և Նեթանյահուի միջև հարաբերությունների լարվածության պատճա՞ռն է
Axius լրատվական կայքը զեկույցում բացահայտել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև լարվածությունը առաջացել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։
Հաղորդման համաձայն, այս գործողությունից հետո Դոնալդ Թրամփը եկել է այն եզրակացության, որ Բենիամին Նեթանյահուն իրեն օգտագործել է Իրանի դեմ։ Իսրայելցի հայտնի լրագրող Բարաք Ռավիդն ամերիկյան այս լրատվամիջոցում գրել է.<<Սոլեյմանիի սպանությունը, թեև սկզբում դիտվում էր որպես ԱՄՆ-ի և Իսրայելի համագործակցության գագաթնակետը, բայց իրականում դրանից հետո այն դարձավ երկու դաշնակիցների միջև լարվածության առարկա>>։
armenpress.am
Հռոմի Պապը սուրբծննդյան իր ուղերձում անդրադարձել է ռազմագերիներին
Սուրբ Ծննդյան տոնի առթիվ դեկտեմբերի 25-ին Հռոմի Պապն իր ամենամյա «Քաղաքին և աշխարհին» ավանդական ուղերձում խոսել է նաև ռազմագերիների մասին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Հռոմի Պապն իր ուղերձով մարդկությանը հրավիրել է երկխոսության, միասնության և խաղաղության։
Նա իր խոսքում անդրադարձել է աշխարհում գործող հակամարտություններին, երկխոսությունից հրաժարվելու վտանգներին, իրենց տները հարկադրված լքածներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությանը։
Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը մասնավորապես նշել է.
«Բեթղեհեմի որդի, թույլ տուր, որ վերջին հակամարտությունների բազմաթիվ ռազմագերիները` քաղաքացիական անձինք ու զինվորականները, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով բանտարկվածները շուտով տուն վերադառնան»:
yerevanlur.am
Երևանի նորընտիր քաղաքապետը չի անդամակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չի պատրաստվում անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:
«Այդպիսի քննարկումներ չունենք: Ես անկուսակցական եմ և ստանձնել եմ քաղաքապետի պարտականությունները, որպեսզի կառավարեմ այն ծրագրերը, որ սկսել եմ, միևնույն ժամանակ ապահովեմ այն խզվածությունը, որ առկա էր գործադիր, օրենսդիր մարմինների ու ավագանու միջև»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:
Սարգսյանը տեղեկացրեց, որ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնին առաջարկելու է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանին: Նա նշեց նաև, որ Երևանի քաղաքապետարանում ու վարչական շրջաններում սպասվում են կադրային փոփոխություններ:
armenpress.am
Իրաքի վարչապետը երկիրը լքած քրիստոնյաներին հորդորել է վերադառնալ
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քասըմին կոչ է արել բոլոր քրիստոնյաներին, ովքեր լքել են երկիրը, վերադառնալ հայրենիք ու երկրի վերածննդի մասնակիցը դառնալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Քրիստոնյաները նշանակալի դեր ունեն Իրաքում, և պետք է խրախուսել, որ նրանք մնան երկրում»,- ասել է վարչապետը, ով Բաղդադի Սուրբ Հովսեփի տաճարում ներկա է գտնվել սուրբծննդյան պատարագին:
Նա նշել է, որ երկրի իշխանությունների առաջ այժմ կա խնդիր՝ մարդկանց տալու հույս և ամրապնդելու երկրի անկախությունը: Մուստաֆա ալ-Քասըմիի խոսքով՝ երկխոսությունն է այն ճանապարհը, որը կկանխորոշի բոլոր իրաքցիների ապագան՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից:
Իրաքում մինչև 2003 թվականը բնակվել է 1.5 մլն քրիստոնյա, սակայն 2021 թվականի մարտի տվյալներով՝ նրանց թիվը նվազել է՝ հասնելով 250 հազարի:
news.am
Կիպրոսի ուղղափառ եկեղեցու առաջնորդը կղզու բնակչությանը կոչ է արել պատրաստ լինել Թուրքիայից պաշտպանությանը
Կիպրոսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Խրիզոստոմոս II-ը կղզու բնակչությանը կոչ է արել պաշտպանել իրենց իրավունքները, շարունակել պահանջել թուրքական զորքերի դուրսբերումը Կիպրոսի տարածքից եւ պատրաստ լինել իրենց դիրքերի պաշտպանությանը, եթե Թուրքիայի հետ հակամարտությունն ավելի սրվի։ Այդ մասին նա շաբաթ օրը հայտարարել է հավատացյալներին ուղղված սուրբծննդյան ուղերձում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պետք է մնանք միասնական եւ անսասան՝ մեր իրավունքները պաշտպանելու, հաստատակամ եւ վճռական՝ բռնազավթիչ զորքերի դուրսբերման, փախստականներին իրենց նախնիների տները վերադարձնելու մեր պահանջի հարցում, եւ միեւնույն ժամանակ պատրաստվենք պաշտպանության՝ հակամարտության հնարավոր սրացման դեպքում»,- ասվում է արքեպիսկոպոսի ուղերձում։