Մամուլի տեսություն 27-12-2021
Այս օրերին, Ռուսաստանի և արևմտյան ու եվրոպական երկրների միջև լարվածությունը սրվել է։ Կարծես Ռուսաստանը վերասդասավորում է իր համաշխարհային և միջազգային դիրքերը:
Վաթան էմռուզ օրաթերթ
Բայդենի աղերսանքները
Օբամայի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ Դենիս Ռասը, Դեյվիդ Պետրաուսը և Լեոն Պանտեան համատեղ հրապարակած հոդվածում խոստովանել են. «Իրանի կողմից ուրանի 60 տոկոս հարստացմանը դիմակայելու համար Վաշինգտոնն այլ ճանապարհ չունի, բացի Թեհրանին զորավարժություններով վախեցնելը և միջուկային օբյեկտները ոչնչացնելու սպառնալիքները»:
Այսօր Վիեննայում սկսվում է ՀԳՀԾ-ի բանակցությունների ութերորդ փուլը, այն պայմաններում երբ 2015 թվականի ՀԳՀԾ-ի համաձայնության վերականգնման հույսերն ավելի քան երբևէ նվազում են, և բոլոր կողմերն անխուսափելիորեն պատրաստվում են նոր պայմանների կամ նոր համաձայնագրի հասնել:
Էթելաաթ օրաթերթ
Իրանի դատական համակարգի ղեկավարը 10-օրյա արձակուրդ է տվել քրիստոնյա դատապարտյալներին
Իրանի դատական ուժի ղեկավարը մի ուղերձ հղելով շնորհավորել է աշխարհի բոլոր քրիստոնյաներին Հիսուս Քրիստոսի ծննդյան և Նոր տարվա կապակցությամբ և մի շրջաբերականով հրահանգել 10-օրյա արձակուրդ տրամադրել քրիստոնյա դատապարտյալներին։
Մոհսենի Էժեիի ուղերձում նշված է․«Ցավոք այսօր աշխարհի գերիշխող ուժերն իրենց ճնշումներով, խտրականությամբ և հանցագործություններով արդարությունը զոհել են իրենց ընչաքաղցությունների դիմաց և մարդկային հասարակություններին հեռացրել են արդարության, խաղաղությաբ ու բարգավաճման ուղուց, որը Հիսուսի Քրիստոսի և բոլոր աստվածային մարգարեների իդեալն էր»։
Համշահրի օրաթերթ
Իրանի մասին նախազգուշացում Նաֆթալի Բենեթին/ Իրանը նացիստական Գերմանիա չէ
Իսրայելական լրատվամիջոցը Նաֆթալի Բենեթըին առաջարկել է Իրանի հարցում Բայդենի հետ գաղտնի աշխատել։
Իսրայելական Haaretz օրաթերթը խստորեն քննադատելով Իսրայելի վարչակարգի դիրքորոշումն Իրանի և «4+1» խմբի միջև միջուկային բանակցությունների վերաբերյալ գրել է. «ՀԳՀԾ-ով կամ առանց ՀԳՀԾ-ի, վերջ տվեք հակասություններին և վախին, հիմա 1938 թվականը չէ և Իրանը նացիստական Գերմանիան չէ»:
Թերթը գրել է. «Նեթանյահուի պոպուլիստական հռետորաբանության մեթոդին հետևելը և այն պնդումը, որ հիմա 1938 թվականն է և Իրանն էլ նացիստական Գերմանիան է, չի օգնի Իսրայելին համոզել իր դաշնակիցներինու»
Ջավան օրաթերթ
Ռուսաստանը դիտո՞րդ է թե՝ դերակատար
Այս օրերին, Արևելյան Եվրոպայում լարվածությունը սրվել է Ռուսաստանի և Արևմտյան և եվրոպական երկրների միջև։ Կարծես Ռուսաստանը վերասդասավորում է իր համաշխարհային և միջազգային դիրքերը:
Քեյհան օրաթերթ
Արյունալի բախումներ Նաբլուսում, 300 պաղեստինցի վիրավորվել է
Վերջին ամիսներին Հորդանան գետի արեւմտյան ափում լարվածությունը կտրուկ աճել է: Սիոնիստական քաղաքավանների ավելացնելու Սիոնիստական ռեժիմի քաղաքականությունը հարուցել են այս տարածաշրջանի ժողովուրդների ի բողոքն ու հակազդեցությունը և վերջին շաբաթների ընթացքում բախումներ են տեղի ունեցել։ Բնակավայրերի կառուցման ծավալներն այնքան են մեծացել, որ նույնիսկ արևմտյան որոշ երկրներ են բացասաբար արձագանքել այդ գործընթացին:
armenpress.am
Քննարկվում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
«Քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը»,- նշել է Հունանյանը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ևս անդրադարձել է Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հանդիպման թեմային՝ նշելով, որ հեռախոսազրույցների ընթացքում կողմերը կհամակարգեն քննարկումների ճշգրիտ ամսաթիվը։ Նա հավելել է, որ հայկական կողմն առաջարկում է հատուկ ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մոսկվայում, իսկ իրենք կողմ են Հայաստանի հետ առանց միջնորդների ուղիղ շփումներին:
Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ 2009 թվականի հայ-թուրքական արձանագրությունները կորցրել են իրենց նշանակությունը, և այս պահին երկու երկրների հատուկ ներկայացուցիչների երկխոսությունն ավելի արդիական է թվում։
news.am
Պեսկովը Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի կողմից անվտանգության երաշխիքների թեման «կյանքի ու մահվան հարց» է անվանել
Ռուսաստանի անվտանգությունը վտանգի տակ է՝ դեպի արեւելք ՆԱՏՕ-ի առաջխաղացման վերաբերյալ Արեւմուտքի շարունակական խաբեության պատճառով, Մոսկվայի համար անվտանգության երաշխիքներ ստանալն այժմ դարձել է կյանքի ու մահվան հարց: Այս մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրող Վլադիմիր Սոլովյովի հարցերին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Վերջին երկու տասնամյակների ընթացքում, նույնիսկ ավելին, մեզ մեթոդաբար խաբել են, եւ այս խաբեության հետեւանքով մենք եկել ենք մի իրավիճակի, երբ մեր անվտանգությունը սպառնալիքի տակ է, այդ նույն խաբեության շարունակման սպառնալիքի տակ է, դեպի մեր սահմանները ՆԱՏՕ-ի ե՛ւ քաղաքական, ե՛ւ ռազմական ենթակառուցվածքի ընդլայնման սպառնալիքի տակ է։ Եւ այս առումով, իհարկե, ՆԱՏՕ-ի տարածումը այնպիսի երկրներում, ինչպիսին Ուկրաինան է, բնականաբար, այլ երկրներում եւս, որոնք եղել են Խորհրդային Միության տարածքում»,- ասել է Պեսկովը։
armenpress.am
Չավուշօղլուն անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և Հայաստանի հետ հարաբերություններին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, Չավուշօղլուն նշել է, որ Անկարան միտված է այս տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությանն ու կայունությանը։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Տարեսկզբից ջանքեր են գործադրվում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Երկխոսության համար երկու կողմերը ներկայացուցիչներ են նշանակել։ Առաջիկայում նախատեսվում է վերականգնել օդային հաղորդակցությունը Երևանի և Ստամբուլի միջև»,- ասել է Չավուշօղլուն:
Չավուշօղլուն հիշեցրել է նաև վերջերս Մոսկվայում կայացած «3 + 3» ձևաչափով հանդիպումը։
«Նման հանդիպումները նշանակալից են, և Անկարան պատրաստ է մասնակցել հաջորդին ևս։ Այս ձևաչափով երկխոսությունը կկազմակերպվի ռոտացիոն սկզբունքով»,-նշել է նա։
Անդրադառնալով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը՝ Չավուշօղլուն ասել է, որ հեռախոսազրույցների ընթացքում կողմերը կհամակարգեն քննարկումների ճշգրիտ ամսաթիվը։
«Հայկական կողմն առաջարկում է հատուկ ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մոսկվայում։ Մենք կողմ ենք Հայաստանի հետ առանց միջնորդների ուղիղ շփումներին. Հուսով եմ, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները կկազմեն երկխոսության ճանապարհային քարտեզ, որն օգտակար կլինի հետագա շփումների հաստատման համար։ Նաև հույս ունեմ, որ Հայաստանի ներկայացուցիչների կողմից հնչեցված դրական ազդակները կլինեն կոնկրետ քայլերի հիման վրա»,- ասել է Չավուշօղլուն։
Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ 2009 թվականի հայ-թուրքական արձանագրությունները կորցրել են իրենց նշանակությունը, և այս պահին երկու երկրների հատուկ ներկայացուցիչների երկխոսությունն ավելի արդիական է թվում։
yerevanlur.am
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն աշխարհին կոչ Է արել պատրաստվելու նոր համավարակների
Ներկայիս համավարակը վերջինը չի լինի մարդկության համար, անհրաժեշտ Է պատրաստվել նորերի հայտնվելուն: Դեկտեմբերի 26-ին այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: «COVID-19-ը չի լինի վերջին համավարակը, որը կծառանա մարդկության հանդեպ,- գրել Է Գուտերիշը Twitter-ում:
– Այն բանի համեմատ, թե մենք ինչպես կլուծենք առողջապահության համակարգի ներկայիս ճգնաժամը, մեզ անհրաժեշտ Է պատրաստվել հաջորդին»: «Հակահամաճարակային պատրաստականության միջազգային օրը եկեք ուշադրություն նվիրենք եւ ներդրումներ հատկացնենք այս հարցին, որոնց այն արժանի Է»,- կոչ Է արել համաշխարհային հանրակցության վարչական ղեկավարը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան համաճարակների կանխման հիմնախնդրին ուշադրություն հրավիրելու, դրանց դեմ պայքարի համար պատրաստականության բարձրացման եւ ջանքերի համախմբման նպատակով ընդունել Է բանաձեւ Հակահամաճարակային պատրաստականության միջազգային օր սահմանելու մասին: Այն նշվում Է դեկտեմբերի 27-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: