Մեկնաբանություն - Դիմադրությունը՝ ամերիկյան քաղաքական և տնտեսական ճնշումների դեմ հաղթանանակի գաղտնիքը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i159858-Մեկնաբանություն_Դիմադրությունը_ամերիկյան_քաղաքական_և_տնտեսական_ճնշումների_դեմ_հաղթանանակի_գաղտնիքը
Վենեսուելայի ժողովրդի և կառավարության դեմ ԱՄՆ-ի քաղաքական և տնտեսական ճնշման պայմաններում, նախագահ Նիկոլաս Մադուրոն ասել է, որ այդ երկր իժողովուրդը կանգնեց իմպերիալիզմի դեմ, դիմադրեց և հաղթեց:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 27, 2021 17:52 Asia/Tehran
  • Մեկնաբանություն - Դիմադրությունը՝ ամերիկյան քաղաքական և տնտեսական ճնշումների դեմ հաղթանանակի գաղտնիքը

Վենեսուելայի ժողովրդի և կառավարության դեմ ԱՄՆ-ի քաղաքական և տնտեսական ճնշման պայմաններում, նախագահ Նիկոլաս Մադուրոն ասել է, որ այդ երկր իժողովուրդը կանգնեց իմպերիալիզմի դեմ, դիմադրեց և հաղթեց:

«Ալ-Մայադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների թշնամական տնտեսական գործողությունների նկատմամբ դիմադրությանը, Մադուրոն ասել է.«Մեր երկիրը քայլ առ քայլ իրական առաջընթաց է գրանցում տնտեսության մեջ»:

Թեև Միացյալ Նահանգները տարիներ շարունակ փորձում է կրկին տիրել Լատինական Ամերիկային, սակայն վերջին տարիներին կենտրոնացել է հատկապես Վենեսուելայի կառավարության տապալման վրա: Այս կապակցությամբ Վաշինգտոնը տարբեր ու ծանր պատժամիջոցներ է կիրառել Կարակասի դեմ:  ԱՄՆ-ի կառավարությունն արգելել է նավթի գնումը Վենեսուելայի նավթի ազգային ընկերությունից, և հայտարարել, որ ղ այն երկրներն ու ընկերությունները, որոնք կօգտագործեն ԱՄՆ-ի բանկային համակարգը վենեսուելայից նավթի գնման համար, կտուգանվեն:

Պատժամիջոցների խստացումը, հեղաշրջումների և տապալման փորձերը, ներքին ընդդիմության ուժեղացում և նրանց ֆինանսավորում և հարմարություններ տրամադրելը Վենեսուելայի կառավարության դեմ ԱՄՆ-ի  գործողություններն են: Այս ջանքերի գագաթնակետը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին աջակցելու հայտարարությունն էր և 2019 թվականի հունվարին նախագահի պաշտոնում նրա առաջադրումը։ Մինչ այժմ, սակայն, Վենեսուելայի կառավարությունը տապալելու ԱՄՆ-ի բոլոր քաղաքականությունները ձախողվել են:

Չնայած տնտեսական դժվարություններին, Մադուրոյի և նրա կուսակցության հաղթանակը Վենեսուելայի վերջին ընտրություններում և նախագահի նկատմամբ ժողովրդի  աջակցությունը, վկայում են Վենեսուելայի դեմ առավելագույն ճնշման Վաշինգտոնի քաղաքականության անարդյունավետության և ձախողման մասին:

Իրականում, չնայած բոլոր սահմանափակումներին, Վենեսուելայի իշխանությունները փորձել են կարգավորել թերությունները և տարբեր ոլորտներում առաջընթաց արձանագրել՝ որդեգրելով նոր քաղաքականություն և զարգացնելով քաղաքական ու տնտեսական հարաբերություններն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը։

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի պաշտոնյաները շարունակում են իրագործել Վենեսուելայի դեմ իրենց ձախողված նախագծերը։ Վերջին ամիսներին, սակայն, Լատինական Ամերիկայի որոշ երկրներում, արդարադատությունն առանցք ընդունող կուսակցությունների հաղթանակը, հատկապես Չիլիի նախագահական ընտրություններում ձախակողմյան թեկնածուի հաղթանակը արտահրավեր է նետել Վաշինգտոնի ջանքերին՝ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու հարցում:  

«Իսկական ժողովրդավարություն» գրքի հեղինակ Աբդուլ Համիդ Շահրաբին այդ կապակցությամբ ասել է.«Դարաշրջանը ստրուկների վերելքի դարաշրջանն է իշխող համակարգի ստրկատերերի դեմ, և Լատինական Ամերիկայի իրադարձությունները կարելի է գնահատել այս համատեքստում։ Գալիք ժամանակաշրջանը, առաջադեմ ուժերի աճի, այդ ուժերի միավորման և հակաիմպերիալիստական ​​ուժերի միավորման ժամանակաշրջան է»:

Թվում է, թե Վենեսուելան և Լատինական Ամերիկայի տարածաշրջանում ԱՄՆ-ի ճնշման տակ գտնվող մյուս երկրները կկարողանան հաղթահարել իրենց խնդիրները՝ միավորվելով և ամրապնդելով տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը։ Այդ պատճառով Նիկոլաս Մադուրոն ավելի հստակ է պատկերացրել Վենեսուելայի ժողովրդի առաջընթացը: