Մեկնաբանություն- Գեներալ Սոլեյմանիի նահատակությունը և Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի դիրքերի անկումը
Հունվարի 3-ին ԱՄՆ կառավարության կողմից ԻՀՊԿ «Ղուդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության երկրորդ տարելիցն է:
2020 թվականի հունվարի 3-ի առավոտյան հրապարակվեց ահաբեկչության դեմ պայքարի առաջամարտիկներից մեկին սպանելու ԱՄՆ կառավարության հանցավոր արարքի մասին լուրը։ Ամերիկյան օդուժը Բաղդադի օդանավակայանի մոտ իրականացրած ավիահարձակման ժամանակ սպանել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանիին և նրա ուղեկիցներին, այդ թվում՝ Իրաքի «Հաշդ ալ-Շաբի» ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի ալ-Մոհանդեսին։
Թշնամին, հատկապես՝ ԱՄՆ-ն և Սիոնիստական ռեժիմը համոզված էր, որ սպանելով Դիմադրության ամենակարևոր հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, հնարավոր կլինի կասեցնել տարածաշրջանի երկրների ներսում դիմադրության շարժման ամրապնդումը և ուժին հավասարակշռությունը կփոխվի ի վնաս Դիմադրության:
Սակայն վերջին երկու տարիների զարգացումները ցույց տվեցին, որ Դիմադրության թշնամիները սխալ են ընկալել այս շարժման ներքին դինամիկան, ինչպես նաև կրոնական համոզմունքները։ Գեներալ Սոլեյմանիի նահատակությունն ապացուցեց, որ Դիմադրության դիսկուրսը հիմնված է գերիշխանությունը չընդունող կրոնական համոզմունքներ և կեղեքիչների դեմ պայքարի վրա:
Գեներալի նահատակությունը ոչ միայն չդադարեցրեց կամ չթուլացրեց իմպերիալիզմի և սիոնիզմի դեմ պայքարը, այլ ոճրագործությունից ընդամենը երկու օր անց, Իրաքի խորհրդարանը հաստատեց ամերիկյան զորքերն այդ երկրից դուրս բերելու ծրագիրը։ Հունվարի 24-ին Բաղդադում տեղի ունեցան բազմամիլիոնանոց հակաամերիկյան ցույցեր:
Բացի այդ, Իրաքում Դիմադրության խմբերի և ամերիկյան զինվորների միջև բախումները դարձան ամենօրյա երևույթ: Եվ գեներալ Սոլեյմանիի նահատակությունից հինգ ամիս անց, ԱՄՆ կառավարությունը ստիպված եղավ բանակցություններ սկսել Բաղդադի կառավարության հետ՝ իր զորքերի կարգավիճակի վերաբերյալ: Բանակցությունների արդյունքում, Իրաքում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը «մարտականից» «խորհրդատվականի»:
Նույնիսկ եթե մինչև 2021 թվականի վերջը ԱՄՆ զինված ուժերը իրականում դուրս չգան Իրաքից, նրանց առաքելության բնույթի փոփոխությունը նշանակում է, որ ԱՄՆ-ն ու իր զինված ուժերն Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ոչ միայն «անվտանգության են հաստատում», այլև դարձել են «անվտանգության ճանապարհին առկա խոչընդոտ»:
Սակայն, մեծ հավանականությամբ, ինչպես ԱՄՆ-ն ընդունեց Աֆղանստանում իր պարտությունը և այդ երկրից դուրս բերեց իր զորքերը, շուտով ստիպված կլինի ամբողջությամբ դուրս բերել իր զորքերը նաև Իրաքից։
Իաքի «Հաշդ ալ-Շաբի» կազմակերպության ղեկավար Ֆալեհ Ալ-Ֆայադը, Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի նահատակության երկրորդ տարելիցի կապակցությամբ ունեցած ելույթում հայտարարել է. «Սոլեյմանիի և ալ-Մոհանդեսի սպանությունը պատճառ կդառնա, որ Իրաքում ամերիկյան զորքեր չմնան»:
Այս իրավիճակը ցույց է տալիս, որ գեներալ Սոլեյմանիի նահատակությունից հետո Արևմտյան Ասիան դուրս է գալիս մի համակարգից, որը սահմանել էր ԱՄՆ-ն: Սա գեներալ Սոլեյմանիի նահատակության կարևոր և ռազմավարական հետևանքն է, և ԻԻՀ գերագույն առաջնորդն այս կապակցությամբ հայտարարել է. «Նահատակ Սոլեյմանին ավելի վտանգավոր է թշնամիների համար, քան գեներալ Սոլեյմանին»: