Մեկնաբանություն- Գեներալ Սոլեյմանիի նահատակությունը և Արևմտյան Ասիայում ԱՄՆ-ի դիրքերի անկումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i160478-Մեկնաբանություն_Գեներալ_Սոլեյմանիի_նահատակությունը_և_Արևմտյան_Ասիայում_ԱՄՆ_ի_դիրքերի_անկումը
Հունվարի 3-ին ԱՄՆ կառավարության կողմից ԻՀՊԿ «Ղուդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության երկրորդ տարելիցն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2022 08:06 Asia/Tehran

Հունվարի 3-ին ԱՄՆ կառավարության կողմից ԻՀՊԿ «Ղուդս» ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության երկրորդ տարելիցն է:

2020 թվականի հունվարի 3-ի առավոտյան հրապարակվեց ահաբեկչության դեմ պայքարի առաջամարտիկներից մեկին սպանելու ԱՄՆ կառավարության հանցավոր արարքի մասին լուրը։ Ամերիկյան օդուժը Բաղդադի օդանավակայանի մոտ իրականացրած ավիահարձակման ժամանակ  սպանել էր գեներալ Ղասեմ Սոլեյմանիին և նրա ուղեկիցներին, այդ թվում՝ Իրաքի «Հաշդ ալ-Շաբի» ուժերի փոխհրամանատար  Աբու Մեհդի ալ-Մոհանդեսին։

Թշնամին, հատկապես՝ ԱՄՆ-ն և Սիոնիստական ​​ռեժիմը համոզված էր, որ սպանելով Դիմադրության ամենակարևոր հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիին, հնարավոր կլինի կասեցնել տարածաշրջանի երկրների ներսում դիմադրության շարժման ամրապնդումը և ուժին հավասարակշռությունը կփոխվի ի վնաս Դիմադրության:

Սակայն վերջին երկու տարիների զարգացումները ցույց տվեցին, որ Դիմադրության թշնամիները սխալ են ընկալել այս շարժման ներքին դինամիկան, ինչպես նաև կրոնական համոզմունքները։ Գեներալ  Սոլեյմանիի նահատակությունն   ապացուցեց, որ Դիմադրության  դիսկուրսը հիմնված է գերիշխանությունը չընդունող կրոնական համոզմունքներ և կեղեքիչների դեմ պայքարի վրա:

Գեներալի նահատակությունը ոչ միայն չդադարեցրեց կամ չթուլացրեց իմպերիալիզմի և սիոնիզմի դեմ պայքարը, այլ ոճրագործությունից ընդամենը երկու օր անց, Իրաքի խորհրդարանը հաստատեց ամերիկյան զորքերն այդ  երկրից դուրս բերելու ծրագիրը։ Հունվարի 24-ին Բաղդադում տեղի ունեցան բազմամիլիոնանոց հակաամերիկյան ցույցեր:

Բացի այդ, Իրաքում Դիմադրության խմբերի և ամերիկյան զինվորների միջև  բախումները դարձան ամենօրյա երևույթ: Եվ գեներալ Սոլեյմանիի նահատակությունից հինգ ամիս անց, ԱՄՆ կառավարությունը ստիպված եղավ բանակցություններ սկսել Բաղդադի կառավարության հետ՝ իր զորքերի կարգավիճակի վերաբերյալ: Բանակցությունների արդյունքում, Իրաքում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը «մարտականից» «խորհրդատվականի»:

Նույնիսկ եթե մինչև 2021 թվականի վերջը ԱՄՆ զինված ուժերը իրականում դուրս չգան Իրաքից,  նրանց առաքելության  բնույթի փոփոխությունը  նշանակում է, որ ԱՄՆ-ն ու իր զինված ուժերն Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ոչ միայն «անվտանգության են հաստատում», այլև դարձել են «անվտանգության ճանապարհին առկա խոչընդոտ»:

Սակայն, մեծ հավանականությամբ, ինչպես ԱՄՆ-ն ընդունեց Աֆղանստանում իր պարտությունը և այդ երկրից դուրս բերեց իր զորքերը, շուտով ստիպված կլինի ամբողջությամբ դուրս բերել իր զորքերը նաև Իրաքից։

Իաքի «Հաշդ ալ-Շաբի» կազմակերպության ղեկավար  Ֆալեհ Ալ-Ֆայադը, Ղասեմ Սոլեյմանիի և Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի նահատակության երկրորդ տարելիցի կապակցությամբ ունեցած ելույթում հայտարարել է. «Սոլեյմանիի և ալ-Մոհանդեսի սպանությունը պատճառ կդառնա, որ Իրաքում ամերիկյան զորքեր չմնան»:

Այս իրավիճակը ցույց է տալիս, որ գեներալ  Սոլեյմանիի նահատակությունից հետո Արևմտյան Ասիան դուրս է գալիս մի համակարգից, որը սահմանել էր ԱՄՆ-ն: Սա գեներալ Սոլեյմանիի նահատակության կարևոր և ռազմավարական հետևանքն է, և ԻԻՀ գերագույն առաջնորդն այս կապակցությամբ հայտարարել է. «Նահատակ Սոլեյմանին ավելի վտանգավոր է թշնամիների համար, քան գեներալ Սոլեյմանին»: