Մամուլի տեսություն 03-01-2022
ԻՀՊԿ «Ղոդս» ուժերի նահատակ հրամանատար Գեներալ Սոլեյմանին կարևոր դեր է խաղացել Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի կողմից գերի վերցված քաղաքացիներին. այդ թվում՝ քահանաներին, վանականներին, կրոնական փոքրամասնություններին, և խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ կանանց ազատելու հարցում:
Վաթան էմռուզ օրաթերթ
Անմահը
Գեներալ Սոլեյմանիի անմահությունը, նրա կրած հեղափոխական արժեքները և ազգային կերպար հունվարի 3-ին ևս մեկ անգամ միավորել են իրանցիներին:
Ամենատարրական սկզբունքը, որի մասին անտեղյակ էին գեներալ Ղասեմ Սոլեյմանիին սպանող ոճրագործները, դա արյան դերն էր՝ որպես Իրանի պատմության մեջ ինքնության հասատման և վերակենդանացնող տարր և շիա ժողովրդի ոգին, որոնք դարեր շարունակ կենդանի պահելով իրենց իմամների անարդարացիորեն թափված արյան հիշատակը, և չնայած ճնշող իշխաների կողմից իրականացվող բոլոր բռնաճնշումներին, կենդանի են պահել շիականությունը:
Արյան առանցքային և հավերժացնող դերը, պատճառ է դարձել որ շիականությունը միշտ հայտնվի արդարության ու ազատության համար պայքարի ու նահատակության ցանկության առաջնագծում։ Նահատակ Սոլեյմանիի սակավաթիվ ձեռագրերը ցույց են տալիս, որ նրա մշտապես ցանկանում էր ճշմարտության համար մղվող իր ճանապարհի վերջում հասնել զոհաբերության և նահատակության ու փառավոր դիրքի:
Էթելաաթ օրաթերթ
ՅՈՒՆԻՍԵՖ. Աֆղանստանը 28500 երեխաների մահացության թվով ռեկորդակիր է աշխարհում
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ վերջին 16 տարում Աֆղանստանում պատերազմի, սովի, և հիվանդությունների հետևանքով զոհվել է 28500 երեխա, ինչը երեխաների մահացության ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը նշել է, որ այս ցուցանիշը համարժեք է ամբողջ աշխարհում երեխաների մահացության 27 տոկոսին, հավելելով. «Մինչև 2022 թվականի վերջը Աֆղանստանում մինչև հինգ տարեկան 3 միլիոն 200 հազար երեխա կունենա խիստ թերսնման խնդիր»:
Իրան օրաթերթ
Գեներալ Սոլեյմանիի կարևոր դերը՝ ԻԼԻՊ-ի կողմից պատանդ վերցված կրոնական փոքրամասնությունների ազատագրման գործում
Նահատակ գեներալ Սոլեյմանիի դերակատարությունը պետք է դիտարկել ինչպես համաշխարհային, այնպես էլ տարածաշրջանային ոլորտներում: Սոլեյմանին առանցքային դեր է խաղացել ԻԼԻՊ-ի կողմից Իրաքում և Սիրիայում պատանդ վեռցված մարդկանց, այդ թվում քրիստոնյա քահանաներին, վանականներին, կրոնական փոքրամասնություններին, կանանց և խաղաղ բնակիչներին ազատելու գործում: Նա նաև Դիմադրության ճակատի ուժերի հետ միասին Իրաքում և Սիրիայում պաշտպանել է մուսուլմանների, քրիստոնյաների և հրեաների մշակութային, պատմական և կրոնական կենտրոնները։
Ջավան օրաթերթ
Թուրքիայի կողմից ամբարտակի կառուցման աղետ է դարձել Պարսից ծոցի համար
Իրանի բնապահպանական կազմակերպությունը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ամբարտակների կառուցման պատճառով Պարսից ծոց լցվող ջրի քանակը խիստ նվազել է, ինչը բարձրացրել է ծոցի ջրի աղիությունն ու ջերմաստիճանը։
Կասպից ծովի մակարդակի նվազումը, առանց հարևան երկրներին տեղյակ պահելու Ադրբեջանի ծովային հետախուզումը, միջազգային օգնությամբ Համունի լճի վեռակենդանացումը և չորս հարավային նահանգների աղազերծման գործողությունների ակտիվացւմն Իրանի բնապահպանության փոխնախարարի ասուլիսի մյուս կարևոր թեմաներից էին։
Էթեմադ օրաթերթ
ԱԹՍ-ների կողմից հարձակում է իրականցվել Բաղդադի «Վիկտորիա7 ամերիկյան բազայի վրա
Իրաքյան լրատվամիջոցները հաղորդնել են, որ Բաղդադում գտնվող ամերիկյան «Վիկտորիա» ռազմաբազան հարձակման է ենթարկվել երկու անօդաչու թռչող սարքերով: Հարձակման և դրա վնասների և զոհերի մասին մանրամասներ չեն հաղորդվել:
«Վիկտորիա» ռազմաբազան գտնվում է Բաղդադի միջազգային օդանավակայանի ծայրամասում և ամերիկյան օկուպանտ ուժերի հենակետերից մեկն է Իրաքում։
yerevan-times.com/
Հայաստանը ստանձնեց նախագահությունը ՀԱՊԿ-ում
Հայաստանը ստա նձնել է 2022 թ. նախագահությունը Հավաքական անվտ անգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ)։ Տաջիկստանից նախագահությունը պաշտոնապես Հայաստանին է փոխանցվել 2021 թ. սեպտեմբերին՝ կազմակերպության վերջին նստաշրջանին:
Հայաստանն արդեն ձևակերպել է կազմակերպությունում նախագահության առաջնահերթությունները՝ հաշվի առնելով վերջին տարիների մարտահ րավերները: Դրանք ներառում են ՀԱՊԿ գործունեության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև կազմակերպության ռա զմական բաղադրիչի հետագա զարգացման հարցերը։ Կառույցի մյուս ավանդական առաջնահերթությունները, այդ թվում՝ ահաբե կչության, ծա յր ահեղականության, թմրաn նյութերի ապօրինի շրջանառության, ապօրինի միգրացիայի դեմ պայքարը, պահ պանվում են:
ՀԱՊԿ-ի նոր գեր ակայությունների թվում է դիմակայությունը կենսաբանական սպա ռնալիքներին։ ՀԱՊԿ երկրների անվտա նգության խորհուրդների քարտուղարների կոմիտեին կից կստե ղծվի կենսաբանական անվտա նգության հարցերով լիա զորված մարմինների համակարգող խորհուրդ։2022 թ. ավարտին ՀԱՊԿ-ում նախա գահությունը Հայաստանից կանցնի Բելառուսին:
armenpress.am
Շոլցի եւ Պուտինի հանդիպումը պլանավորվում Է հունվարին. BILD
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պլանավորվում Է հունվարին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BILD տաբլոիդը:
Ինչպես գրում Է տաբլոիդը, սոցիալ-դեմոկրատ Շոլցը կցանկանար ավելի ակտիվորեն մասնակցեր Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությանը. ԳԴՀ-ի ԱԳ նախարարությունը գլխավորում Է կոալիցիայի գծով Շոլցի գործընկեր Աննալենա Բերբոքը՝ «Կանաչների» կուսակցությունից: Դեկտեմբերի սկզբին նախարարի պաշտոնում նշանակվելուց ի վեր Բերբոքը մի շարք կոշտ հայտարարություններ Է արել Մոսկվայի հասցեին: Ինչպես գրում Է BILD-ը, վկայակոչելով անունը չնշած աղբյուրի, Գերմանիայի կանցլերը «որակական նոր հարաբերություններ» Է ցանկանում Մոսկվայի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
civic.am
Ռուդենկոն անդրադարձել է Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակմանը
Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման աշխատանքի կարևոր ուղղություններից մեկն է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում այս մասին նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ չնայած Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին համաձայնությանը, այս ուղղությամբ կոնկրետ քայլերի վերաբերյալ կողմերի միջև առկա են տարաձայնություններ։«Ըստ էության, խոսքը երկու երկրների համար խաղաղ գոյակցությունից կոնկրետ գործնական օգուտներ քաղելու հնարավորության մասին է։ Ռուսաստանն այս գործընթացի անմիջական մասնակիցն է: 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ՝ երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Այս մեխանիզմի շրջանակներում կարևոր նախապատրաստական աշխատանք է կատարվել թե երկաթուղու, թե ճանապարհային կապերը տարածաշրջանում վերականգնելու ուղղությամբ: Ներկայումս «հղկվում է» փաթեթ, այս մոտեցումը կապահովի կայացված որոշումների կայունությունը»,-նշել է Անդրեյ Ռուդենկոն։Նրա խոսքով, ընթացիկ համատեղ աշխատանքի համար անհրաժեշտ ազդակ են տվել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համապատասխան պայմանավորվածությունները։ Ռուդենկոն ընդգծել է, որ կենտրոնանում են համատեղ ենթակառուցվածքային նախաձեռնությունների պարամետրերի մշակումը շուտափույթ ավարտելու, ինչպես նաև կոնկրետ նախագծերի մեկնարկի վրա։
News.am
Հայ գերիների վերադարձի հարցում էական կլինի ԵԱՀԿ առաջիկա համաժողովը. ՀՀ-ում Լեհաստանի դեսպան
Լեհաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը դրական լուծում կունենա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ այդ մասին Մեդիա կենտրոնում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ դեր կարող է խաղալ Լեհաստանը, որպես 2022 թվականին ԵԱՀԿ-ում նախագահող, Հարավային Կովկասում հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, դրանց առնչվող հումանիտար խնդիրների լուծման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում:Լեհաստանի դեսպանը նաև դրական գնահատեց Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման նպատակով սկսված երկխոսությունը և դրական ազդակների փոխանակումը:«Հրաշալիորեն գիտակցում ենք, որ Հայաստանի քաղաքացիների և կառավարության համար առաջնահերթ խնդիր է գերիների հնարավորինս շուտ վերադարձը: Կարծում եմ, որ այս գործընթացում էական կլինի Վիեննայում հունվարի 13-ին կայանալիք հանդիպումը [ԵԱՀԿ համաժողովը], և չէի ուզենա դրանից առաջ ընկնել և նշել մեր առաջնահերթությունները, քանի դեռ դա չի արել իմ ղեկավարությունը», - հավելեց Լեհաստանի դեսպանը:Դեսպան Պավել Չեպլակի խոսքով՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային իրավիճակի և անվտանգության ոլորտի վերաբերյալ Լեհաստանի դիրքորոշման մասին ավելի մանրամասն տեղեկություններ կհաղորդվեն 2022 թ. հունվարին, երբ Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուին կայցելի Վիեննա՝ ստանձնելով ԵԱՀԿ նախագահությունը և ներկայացնելով Լեհաստանի առաջնահերթությունները որպես ԵԱՀԿ նախագահողի, այդ թվում՝ Հարավային Կովկասում ձեռնարկվող քայլերի և նախաձեռնությունների վերաբերյալ: